Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Օրենք­նե­րի փո­փո­խու­թյու­նը չի կա­րող երաշ­խա­վո­րել իշ­խա­նու­թյան վար­կա­նի­շը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ցանկացած իշխանություն նպատակ է հետապնդում՝ որքան հնարավոր է պետության ղեկը երկար պահել իր ձեռքերում, և հաճախ այդ նպատակին հասնելու համար գործի են դրվում օրենսդրական տարբեր նախաձեռնություններ:

Հայաստանի ներկայիս իշխանությունները ևս փորձում են օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, որոնք թույլ կտան իրենց գտնվել «կոմֆորտի» գոտում: Մասնավորապես, խոսքը սահմանադրական փոփոխությունների և Ընտրական օրենսգիրքը փոխելու մասին է:

Ամենից առաջ անդրադառնանք այն խնդիրներին, որոնք հարուցում են գործող Սահմանադրությունը և Ընտրական օրենսգիրքը:

Ներկայիս իշխանությունները դեռևս անցյալ տարի հայտարարում էին, թե սուպերվարչապետական համակարգը չպետք է գոյություն ունենա, քանի որ սահմանադրությամբ վարչապետի ձեռքին պետք եղածից ավելի լիազորություններ են կուտակված, իսկ վարչապետի որոշակի լիազորություններ իշխանության այլ մարմինների բաշխելու համար պատրաստ են գնալ սահմանադրական փոփոխությունների:

Անցել է արդեն մեկ տարուց ավելի ժամանակ, բայց վարչապետի լիազորությունները կրճատելու վերաբերյալ նույնիսկ հանրային քննարկումներ չեն կազմակերպվում: 

Խնդիրն այլ է, երբ հարցը վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին:

Քանի որ իշխանություններին դեռևս չի հաջողվում լիովին վերահսկողության տակ վերցնել ՍԴ-ն, ապա նրանք ՍԴ-ի հարցերը լուծելու համար դիտարկում են նաև սահմանադրական փոփոխություններ իրականացնելու և ՍԴ-ն վերակազմավորելու տարբերակը:

Նույնիսկ վարչապետ Փաշինյանը լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցում նշել է, որ իրենք պատրաստ են գնալ հարցի լուծման ցանկացած տարբերակի՝ ընդհուպ սահմանադրական փոփոխությունների:

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցին, ապա նշենք, որ օրենսգրքի փոփոխությունը կանխատեսվում էր դեռևս անցած տարվա աշնանը, որով նախատեսվում էր, որ վերանալու է քննադատությունների արժանացած ռեյտինգային համակարգը, սակայն ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ իշխանությունները տվյալ պահին օրենսգրքի ընդունումը ձեռնտու չհամարեցին, և նոր օրենսգրքի ընդունումը խորհրդարանում տապալվեց, իսկ 2018 թ. դեկտեմբերի 9-ին ընտրությունները տեղի ունեցան հին օրենսգրքով:

Որոշ ժամանակ անց իշխանությունները հանկարծ «նկատեցին», որ գործող Ընտրական օրենսգիրքը շատ դրվագներով այլևս ձեռնտու չէ իրենց, ՏԻՄ ընտրություններում իրենց թեկնածուներից շատերը, չնայած վայելելով իշխող ուժի աջակցությունը, տեղերում պարտություններ են կրում (վերջին օրինակն էլ Աբովյանում քաղաքապետի ընտրություններն էին), քանի որ ընտրության նժարին են դրվում թեկնածուների անձնական որակները:

Ուստի իշխող ուժի մոտ կարծրացավ այն մտայնությունը, որ կարելի է փոփոխություններ մտցնել ընտրական գործընթացում, երբ քաղաքացիները հնարավորություն ունենան ընտրելու քաղաքական ուժերին: 

Իսկ այդ դեպքում «Իմ քայլը» դաշինքը կարող է լինել անվերապահ առաջատարը՝ հաշվի առնելով վարչապետի բարձր վարկանիշը:

Ինչքան էլ իշխանությունների համար ՏԻՄ մակարդակով ամրապնդվելու համար Ընտրական օրենսգրքի փոփոխություններն անհրաժեշտ են, այնուամենայնիվ, իշխանության կողմից այս հարցում տեսանելի քայլերի անցնելը դեռևս դանդաղում է:

Եվ պատահական չէ, որ իշխանամերձ լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, թե Նիկոլ Փաշինյանը օրերս իր թիմի անդամների հետ փակ հանդիպման ժամանակ հորդորել է լծվել Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքների փոփոխության գործին:

Եթե իշխանությունն իր հույսը դնում է օրենսդրական դաշտի փոփոխության վրա, ապա պետք է հասկանա, որ ոչ մի օրենսդրական փոփոխություն չի կարող կասեցնել իրենց վարկանիշի անկումը, եթե իհարկե կառավարության գործունեության արդյունքում երկրում չբարելավվի սոցիալ-տնտեսական իրավիճակը:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-իՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինՀարս ու տալ… Արտաշ Ասատրյանի դուստրը ամուսնու, նրա քրոջ ու Գրիշայի հետ«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՌԴ-ում աշխատանքային միգրանտների քննությունների համակարգը կարող է փոխվել «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովՈ՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը