Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նույ­նիսկ Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյան որոշ հա­մա­կիր­ներ տա­րա­կու­սած են տե­ղի ունե­ցա­ծից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

mk.ru-ն «Ռուս ազգայնականին ապաստան են տվել Հայաստանում. «Ես շատ եմ ուզում վերադառնալ»» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը առաջին անգամ ապաստան է տվել ռուսաստանցի ակտիվիստի: Պարզվել է, որ այդ «բախտավորը» Վիտալի Շիշկինն է` ներկայումս լուծարված ծայրահեղական «Ռուսներ» շարժման առաջնորդներից մեկը: Հայաստանի նորաթուխ բնակիչը նախկինում չէր թաքցնում իր հակակովկասյան տրամադրությունները:

Նա Կալուգայում կազմակերպել է «Ռուսական երթեր», մասնակցել է Արզամասում տեղի ունեցած՝ հայերի դեմ կազմակերպված «ժողովրդական հավաքին» և այլն: Ճիշտ է, նա բանտ դրա՛ պատճառով չի ընկել, այլ 2014 թվականին Մոսկվայի Մանեժնայա հրապարակում «բարկության օր» կազմակերպելու համար:

2015 թվականին դատարանը նրան ծայրահեղականության և ապստամբության կոչերի մեղադրանքով 4 տարվա ազատազրկման էր դատապարտել: 2019 թվականի հունվարին Շիշկինը ազատ է արձակվել և անմիջապես Ռուսաստանից տեղափոխվել Հայաստան:

Բնականաբար, շատ հայեր ապշած են ռուս ազգայնականին պատսպարելու Երևանի որոշումից: Ենթադրվում է, որ Հայաստանի իշխանությունները ձեռնարկել են այս քայլը ի նշան Մոսկվայի դեմ բողոքի, որը պատրաստակամ չէ կոռուպցիայի մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանի բարձրաստիճան պաշտոնյաներին Երևանին արտահանձնելու հարցում:

Մասնավորապես խոսքը Հայաստանի նախկին գլխավոր հարկադիր կարգադրիչ Միհրան Պողոսյանի մասին է, որի մականունն է «Բանանի արքա»:

Ճիշտ է, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը շտապել է հերքել անվտանգության ուժերի այդ տեղեկատվությունը:

Դիվանագետի խոսքով, Մոսկվան չի հրաժարվել արտահանձնումից, բայց որոշում կայացնելու համար խնդրել է լրացուցիչ տեղեկություններ: 

«mk.ru» - ն հարցրել է Վիտալի Շիշկինին, թե ինչ է պատրաստվում անել նա նոր վայրում, վերջինս պատասխանել է, որ ինքը չի նախատեսում ձեռք բերել Հայաստանի քաղաքացիություն և իսկապես ցանկանում է վերադառնալ Ռուսաստան, բայց հեղափոխությունից հետո Հայաստանում գրաքննությունը անհետացել է, կա խոսքի բացարձակ ազատություն, պայքար է ընթանում կոռուպցիայի դեմ և այլն:

Հարցին, թե ինչու է որոշել մեկնել հենց Հայաստան, Շիշկինը պատասխանել է, որ իրեն ազատ արձակելուց հետո ինքը չուներ արտասահմանյան անձնագիր, և միևնույն ժամանակ, որպես վարչական հսկողության մի մաս, ստիպված պետք է 3 տարի ապրեր Կալուգայում՝ իր նախկին կնոջ մոր հետ, և այդ առումով էլ որոշել է մեկնել ազատ Հայաստան, քանի որ այդ երկիր կարելի է մուտք գործել ներքին անձնագրով:

Լրագրողի հարցին, թե արդյոք փոխել է իր վերաբերմունքը կովկասցիների նկատմամբ, Շիշկինը պատասխանել է, որ ինքը միշտ էլ նորմալ վերաբերմունք է ունեցել նրանց նկատմամբ, օրինակ ՝ Արզամասում մի խումբ մարդիկ սպանել էին մի մարդու, բայց նրանց բանտ չէին տարել (իրականում կասկածյալները ձերբակալվել և դատապարտվել են«mk.ru»), և բնականաբար, մարդիկ դժգոհում էին, իսկ ինքը առաջնորդել է նրանց:

Ըստ Շիշկինի, ազգային պատկանելության տարբերություն չկա, իհարկե, եթե ներգաղթյալը ժամանում է Ռուսաստան, ապա նա պետք է իրավապահ մարմինների հսկողության տակ լինի, բայց եթե նա հանցագործություններ չի կատարում, ապա լավ մարդ է, և իր համար ոչ մի նշանակություն չունի, թե ով է նա ազգությամբ:

Միևնույն ժամանակ հայ փորձագետները կարծում են, որ Շիշկինը դժվար թե երկար ապաստանի Երևանում: Ինչպես «mk.ru»-ին ասել է քաղաքագետ Արշալույս Մղդեսյանը, «խոսակցություններ կան, որ ապագայում Շիշկինը կարող է փոխանակվել Ռուսաստանում թաքնվող հայ նախկին պաշտոնյաներից որևէ մեկի հետ, բայց մեծ հարց է, թե ինչքան է արժեքավոր նա այդ փոխանակումը իրականացնելու համար»: 

Ըստ նրա, իրականում Շիշկինը Երևանում քաղաքական ապաստան չի ստացել, քանի որ Հայաստանի ողջ պատմության ընթացքում երբեք որևէ մեկին քաղաքական ապաստան չեն տվել, և այս դեպքում խոսքը սովորական ապաստանի մասին է, ընդ որում, բոլոր պաշտոնյաները պնդում են, որ Շիշկինը ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և ճիշտ լրացրել դիմումը, այնպես որ, նրանք պարզապես հնարավորություն չունեին մերժել նրան:

Միևնույն ժամանակ, քաղաքագետ Հայկ Խալաթյանը կարծում է, որ հայ պաշտոնյաները կարող էին «ինչ-որ բան չնկատել» և սխալմամբ ապաստան տրամադրել, քանի որ Շիշկինը Ռուսաստանում բազմիցս նկատվել է հակահայկական գործողություններով և նախկինում նույնիսկ պարծենում էր դրանց իր ակտիվ մասնակցությամբ:

Ըստ նրա, լրիվ հասկանալի է Շիշկինի՝ Հայաստան և ոչ թե Բելառուս մեկնելու որոշումը, քանի որ «Երևանում կան արևմտյան փողերով գործող բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք կարող են օգնել նրան, իսկ Մինսկում դրանք չկան, այնպես որ, այնտեղ ոչնչի վրա հնարավոր չէ հույս դնել, պետք է հիշել, որ Ռուսաստանի ներքին անձնագրով այդ երկու երկրներից բացի մեկնելու այլ վայրեր չկան»:

Խալաթյանը նշել է նաև, որ իր հերթին հայ հասարակությունը տարակուսած է, քանի որ Շիշկինի կենսագրությունն ամենևին էլ բարեհաճորեն չի ներկայացնում նրան, և նույնիսկ Փաշինյանի կառավարության որոշ համակիրներ տարակուսած են տեղի ունեցածով:

Կամո Խաչիկյան

Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ Կրեմլում հայտնել են՝ ինչու են խաղաղապահները հեռացել Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խորապես ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված բռնությունները Կենդանակերպի նշաններ, ովքեր երջանկություն և հաջողություն կունենան 2024 թվականի ապրիլի վերջին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի ՍարգսյանՈսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Եգիպտոսը վերադարձրել է Ռամզես 2-րդի 3,400-ամյա արձանի գողացված գլուխը Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ռուսաստանում առաջիկա ամսում հրաժարականներ են սպասվում. Ведомости Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին Ինչպես են դիմավորում փեսային հարսի տանը. Սա տեսնել է պետք 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 32 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, 41-ը՝ վիրավորվել Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան Քրիստինան հուզվեց մայրիկին տեսնելիս. Նոր ու բացառիկ կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինայի հարսանիքից Որպես անհետ կորած որոնվող Նաիրա Պետրոսյանը հայտնաբերվել է 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհըՈւ՞մ ճնշման ներքո է Իսրայելը հրաժարվել Իրանին ավելի լայնածավալ պատասխան հարված հասցնելուց. NYT Ո՞վ էր մետրոյի գնացքի տակ իրեն նետած երիտասարդը. մանրամասներ Կադիրովը ծանր հիվանդ է, նրան կարող է փոխարինել ԱլաուդինովըԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցըԾնողները երեխաներին ակամա թիրախավորում են՝ հրապարակելով նրանց անհատականացնող տվյալներ. ՄԻՊ Այսօր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանեկան արարողությունն է, հայտնի է, թե ովքեր են կնքահայրն ու խաչեղբայրը (լուսանկարներ) «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րԵրևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ Ճապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22