Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

КУЛЬТУРА

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Ա­ՐՅՈՒ­ՆԱՐ­ԲՈՒ ՄՐՋՅՈՒՆ­ՆԵՐ

 

Հազար ինը հարյուր յոթանասունմեկ թվականի հունիսի տասնյոթի առավոտը՝ բանաստեղծներից ո՞վ էր… ինձ զանգահարեց ու ասաց. «Պարույր Սևակը, ասում են, ավտովթարից մահացել է…»:

Ականջներիս մեջ ավազ մաղվեց՝ խուլ ղժժոց ընկավ: Ո՞վ էր զանգահարողը… Հիշեմ էլ՝ անունը չեմ տա: Առաջներում բոթաբերին գլխատում էին, ես՝ անունը չեմ տա: Չեմ տալու:

Իմ բնակության վայր Աջափնյակից ավտոբուս նստեցի՝ ականջներիս մեջ զնգացին Չարենցի երկու տողի խոսքերը. «Իմ մահվան օրը կիջնի լռություն, Ծանր կնստի քաղաքի վրա…»: Հասա Մարշալ Բաղրամյան պողոտա 3՝ Գրողների տուն՝ Հայաստանի գրողների միություն, որը ժամանակին իր շարքերից հեռացրել էր Չարենցին՝ այդպիսով համաձայնություն տալով, որ ապա բանտում դեղազրկությամբ սպանեն, վտարել էր Բակունցին...

Հունիսի տասնյոթին, Պարույր Սևակի մահվան բոթն առնելով, ինչո՞ւ հիշեցի Չարենցի եղերական վախճանը, Բակունցի սրտակեղեք գնդակահարությունը… Աներկբա է իմ պատասխանը իմ հարցին՝ մեծերը նման լինելով իրենց ապրած կյանքով, առավել քան նման են լինում իրենց վերապահված մահով… Երբ փաստացի ապացույցները դեռևս ի հայտ չեն՝ չկան, մարդու հոգու զգացողությունը և սրտի վկայությունը անսխալական ապացույցներ են: 

Իզուր չէ, որ իմ ժողովրդի խոսքի մեջ հազարամյակներից եկած մի այսպիսի արտահայտություն կա՝ «սիրտս վկայում է…»: Այդ օրը սիրտս վկայում էր, որ ավտոաղետը ոչ թե պատահական էր, այլ՝ պարտադրված, իսկ հիմա վկայում է ոչ թե սիրտս, այլ նորին համառություն ապացույցը:

Իրավապահներ, քննիչներ և պետանվտանգության ծպտյալներ կային, որոնք ինձ նման «դեպքի վայրում» հայտնվածների աչքերին եղած կասկածանքի ապակե փայլփլանքները ցրելու համար բացատրություններ էին տալիս, թե վթարն ինչպես է եղել, և գլխավոր մեղավորն ինքը՝ ավտոմեքենա վարող Պարույր Սևակն է՝ իր անփորձությամբ:

Ես նայում էի ոչ թե նրանց պղնձագույն աչքերին, այլ նրանց դեղին ուսադիրներին զետեղված պղնձե աստղերին, որոնք արևից շլացուցիչ պսպղում էին ու աչք ծակում: Վթարավայրի խանձված խոտերին ու փշերին և ցրիվ ընկած մամռոտ որձաքարերին տեղ-տեղ լերդած արյան սև պուտեր ու բծեր կային, որոնցից շատերը նման էին կամ նմանեցրի կեռված հարցական նշանների: Աչքս ընկավ՝ կռացած մի կին հավաքում էր արյունոտված որձաքարերը և դնում պայուսակը:

Չիմացա ինչպես մութն ընկավ՝ գիշերը դարձավ կեսգիշեր, մեկիկ-մեկիկ մարեցին գյուղի տների լույսերը, միայն Պարույր Սևակի հոր տան լույսերը վառ մնացին… Գիշերվա խավար լռության մեջ անաստղ երկնքի գմբեթին մի ամպ որոտաց:

Պատի տակ դրված իշոտնուկին կողքիս նստած Ռաֆիկ Կարապետյանը ձեռքս ափի մեջ առնելով՝ ասաց. «Գնանք, մեր տանը քնիր…»:

Կայծակը զարկեց… Ռաֆիկի պատուհանից տեսա՝ Ուրցասարի կատարի սև ամպին հրե մի մկրատ դիպավ՝ երկու կես արեց, կայծակի շողարձակումից մթնած ապակիները կուրացուցիչ կարմրեցին, և իմ ննջող աչքերի մեջ մրմուռ ընկավ… Ես բռունցքներովս աչքերս տրորեցի և ելա նստեցի անկողնուս մեջ, որ նայեմ տեսնեմ հաջորդ կայծակը և դրանից հետո մյուս կայծակները…

Կայծակներ նայեմ, նայեմ կայծակներին, որոնք իրենց ծուռումուռ գծագրությամբ նման են իրար, ինչպես նույն մարդու ստորագրությունները տարբեր թղթերի վրա նման են իրար… Եվ ինձուինձ ասի.

«Կայծակներն էլ Բարձրյալի ստորագրություններն են երկնքի կամարին… Երևի Երկնավորը իր ցասումնալից որոտներով է կարդում մեղավոր աշխարհին ուղղված իր պատժավճիռները և կայծակներով ստորագրում ՝ հաստատում…»:

 

Ով գիտե՝ այդպե՞ս է: Բայց ես այդ գիշեր կամեցա և հավատացի, որ այդպես է:

 
7
 
STOPPED
 
 
 

Առաջին իսկ կայծակորոտին տանը կից գոմից հորթի մղմղուն մի բառաչ լսեցի, որ այնքան բարակ էր, կթվար՝ գառան մայուն է: Նորածին հորթ է,- մտքումս ասացի,- երևի մի քանի օրական, առաջին անգամ ն է երկնքի որոտ լսում… Իմ հորթ, իմ հորթուկ, դեռ հորթանոցում ես, դեռ թելերի հանգույցներին շարված մատղաշ սեզերով ու ծաղիկներով են աչքերդ կապում, դեռ ինչ փշոտ արոտներ են քեզ քշելու, դեռ ինչ որոտներ կլսես այս չարի աշխարհում, այս չար աշխարհում, իսկ կգա մի օր, մի վերջին օր կգա, մի վաղ առավոտ՝ արևը չծագած քեզ գոմից կհանեն՝ կացինը գլխիդ կիջեցնեն, դանակը բկիդ կդնեն,- այդպիսին է այս աշխարհը: 

Եվ ոչ միայն անասուններիդ նկատմամբ են մարդիկ այդպես դժնի դաժան դժոխաբար վարվում, այլև իրար, իրար, իրար… Իրենց եղբայրների նկատմամբ ևս, բա, իմ հորթուկ եղբայր,- այս է աշխարհը, այսպիսին է աշխարհը, այնպես որ, կայծակի զարկից մի՛ վախենա, դու վախեցիր քո պարանոցը շոյող ձեռքից՝ շոյելուց հետո սուր խանչալն է առաջ ու ետ անելու կոկորդիդ, և հորդող արյան մեջ, ահա, անհաշիվ մրջյուններ են մրջնալող տալիս, տեսել եմ, պատահում է մորթ անելու տեղում մրջնաբներ են լինում…

 

Արյան մեջ ընկած, արյուն տեսած մրջյունները՝ այդ աշխատասեր ու բարի միջատները, ասում են՝ բնույթով փոխվում են և սկսում են իրար հոշոտել… Այդպե՞ս է, թե՞ ուղղակի իմ երևակայությունը ծայրահեղորեն պայծառացավ այս պահին…

Եվ ասում են՝ այս արյունազօծ արյունարբուներն իրենց հատիչ ծնոտներով երկու կես են անում պատահած մյուս բոլոր մրջյուններին, և ահա ծայր է առնում մի մրջնակուլ մրջնապատերազմ, որ տևում է երեք դար, մինչև որ տեղի ունենա բազմաստիճան սերնդափոխություն…

Է~յ, ձեզ եմ ասում. արյուն մի՛ թափեք մրջնաբների վրա:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՂՈՒՄԱՇՅԱՆ

ԱՂԴԱՄ

 

(ԱՂԻ ԱՐՁԱՆՆԵՐ)

Օրվա բոլոր ժամերն այստեղ համր են,

Ու արձագանք ունի ամեն շշուկ.

Իմաստները՝ ուրիշ, խորհուրդները այլ են,

Ջնջված է և' ներկան, և' ապագան անշուշտ:

Մոլախոտերն այստեղ մագլցում են տանիք,

Քամիներն իսկ այստեղ շշուկով են խոսում.

Անթարթ հայացքները օձ ու կարիճների

Ուղիներ են գծում փողոցների փոշում:

Քաղաքից դուրս - աղի արձանների բազմություններ չկան,

Քաղաքը լքվել է առանց ետ նայողի,

Ուրվականի նման փողոցները հսկող անտեր

շներ չկան,

Ու կատուներ չկան, որ մեռելներ ուտեն այս 

գիշերվա ժամին:

Օրվա բոլոր ժամերն այստեղ համր են,

Ու համրանում է մարդ անել ու անուղի...

 

Սա ոչ Տրոյան է, ոչ Անին է ավեր,

ոչ էլ Հիրոսիման,

ՄԱՐՏԱԿՈՉ

Սահմաններդ սեղմվում են հետզհետե,

Տեր իմ Աստված, այս նահանջը ու՞ր է տանում.

Գոտի կապիր ու զենքդ առ, այր ես եթե,

Ուշանում ենք, հապաղելու ժամ չի մնում:

Կխռովի մեր երազի հողը մեզնից

Կայլակերպվի, կայլալուծվի օտար գրկում:

Մեր որդիքը կարծես թե չեն ծնվում մեզնից,

Հեծիր քո ձին, եթե այր ես ու հայկազուն:

Յուրյանց զենքն է սահմանները քաջաց համար

Եվ մեր ոգին պիտի արդեն սահման քաշի...

Եթե ունես հիշողություն, զենքերդ ա'ռ

Ու ձի հեծիր, ուշ է արդեն, մի սպասիր:

Մենք ժամանակ չենք ժառանգել հապաղելու

(Մոլորյալ է մոռացության մշուշը մառ).

Մեզ չեն թողել ոչ մի թիզ հող` նահանջելու,

Ուշ է, հեծիր նժույգդ ու զենքերդ առ:

ՇԱԿԱԼՆԵՐԸ

Արծիվներն են մեռնում ծերպերի մեջ ժայռի

Ու տնքոցը նրանց ոչ ոք չի լսելու,

Առյուծներն են մեռնում ավազներում կարմիր,

Եւ փղերն են մեռնում ջունգլիներում:

Ձագերն առյուծների շակալներն են տանում,

Նրանց հոծ ոհմակին ոչինչ չի դիմանա,

Ու մահ չկա նրանց` մեռնում են ու հառնում,

Թե որտեղ են մեռնում`ոչ ոք չի իմանա:

Արծիվներն են մեռնում ծերպերի մեջ ժայռի

Շակալներն են ցնկնում ժայռերի տակ,

Շակալներն են ցնկնում ջունգլիներում վայրի

Ավազներում կարմիր և հյուսիսում ճերմակ:

Շակալներ են ցնկնում մեր ուղեղում անգամ

Որտեղ չկա արդեն ոչ մի մռունչ ահեղ,

Որտեղ չկա արդեն ոչ մի սլացք - անկում

Ու փղերի հանդարտ, իմաստաբեռ քայլեր:

 

Շակալներ են վազում մեր հոգու մեջ հիմա,

Ու ոռնոց է, ինչ էլ փորձես արտաբերել

Շակալներն են ցնկնում ճամփաներում ամա

Քաղաքներում թափուր և գյուղերում ավեր:

ՄԱՀՎԱՆ ԿԻՐԱԿԻ. ՎԱՀԱՆ ԹԱՄԱՐՅԱՆԻՆ

Անձնասպանության ճանապարհը հարթ է.

Վիհ են գագաթները` շրջված հիմքից.

Մեղքը ալիք-ալիք, կուտակ-կուտակ բարդվել,

Իսկ մեղավոր չկա - դեռ էն գլխից:

Եվ բառերի ոսկի, և սեպագիր էջեր,

Անօթևան կանայք ու մենակյաց մի այր:

Այս ամենը, Վահան, արդեն շրջված էջ էր,

Ու վաղուց էր եկել ժամը` մտնել քարայր:

Խելոք բաներ ասելն ավելորդ է արդեն,

Անհեթեթ է փնտրել իմաստը նախնական։

Ճակատագրի կառքը ծննդից էր մեկնել,

Ու հայտնի էին ձիեր ու կառապան:

Բախտի կլոր քարը գագաթին է թվում,

Բայց պարզվում է` վիհ է գագաթը բաղձալի.

Սիզիփոսի նման` էլ չես ելնում,

Զի անմիտ է կյանքը ու ձանձրալի:

Տատասկներում ծնված ձույլ հասկերն են խեղվել.

Լավ կլինի, եղբայր, մահից անդին:

Կյանքը արարչության վեց օրերն են եղել,

Ու մահվամբ է օծված մեր կիրակին:

 

 

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию