«Գյու­ղատն­տե­սու­թյան ոլոր­տում ներ­կա­յիս կա­ռա­վա­րու­թյա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Եր­կա­րա­ժամ­կետ ծրագր­ման բա­ցա­կա­յու­թյուն ու անու­շադ­րո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Արման Սարգսյանը՝ ոստիկանապետի պաշտոնակատար ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Մինչ այժմ Երև­ա­նի հետ կապ­ված լու­ծում­նե­րը եղել են իրա­վ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար առաջ­նա­յի­նը քա­ղա­քա­կան ամ­բ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 18.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Գյու­ղատն­տե­սու­թյան ոլոր­տում ներ­կա­յիս կա­ռա­վա­րու­թյան գոր­ծու­նե­ու­թյունն ան­բա­վա­րար ենք գնա­հա­տում» Չեմպիոնների լիգա. օրվա խաղերը Եր­կա­րա­ժամ­կետ ծրագր­ման բա­ցա­կա­յու­թյուն ու անու­շադ­րու­թյան մատն­ված ար­տա­քին քա­ղա­քա­կան մի­ջա­վայր Արման Սարգսյանը՝ ոստիկանապետի պաշտոնակատար «Մինչ այժմ Երև­ա­նի հետ կապ­ված լու­ծում­նե­րը եղել են իրա­վի­ճա­կա­յին» Իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար առաջ­նա­յի­նը քա­ղա­քա­կան ամ­բի­ցի­ա­ներն են Ի՞նչ պետք է աս­վեր, որ չաս­վեց.ջան­քերն ան­հա­մե­մատ շատ պի­տի լի­նեն Նոր որոշում. Օսիպյանը կհեռանա «Իշ­խա­նու­թյու­նը ծու­ղա­կի մեջ է. իրենք իրենց քա­րոզ­չու­թյան տակ են մնա­ցել» Էլի վերադառնում ենք «մեր դեմ խաղ չկա»-ի՞ Աղվան Գառնիկիչին կձերբակալե՞ն. ՀՔԾ-ում չեն մեկնաբանում Մար­զե­րից են բե­րել դա­տա­րան­նե­րի մոտ Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյան

Չինաստանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում համագործակցության շատ լավ հնարավորություններ ունեն․ Չժեն Վեյ

Past.am

Չինաստանն ու Հայաստանը բարեկամական երկրներ են եւ շատ լավ գործընկերներ։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ դեսպանորդ-խորհրդական, Բարեկամության, բարիդրացիության հարցերով շանհայյան համագործակցության կազմակերպության չինական կոմիտեի գլխավոր քարտուղար Չժեն Վեյը։

«Մենք գիտենք, որ Հայաստանում ապրում է հինավուրց պատմություն ունեցող հետաքրքիր ժողովուրդ։ Չնայած նրան, որ մենք իրարից իսկապես շատ հեռու ենք գտնվում, մեր բարեկամությունը գալիս է պատմության խորքերից։ Գուցե սա լեգենդ է, սակայն ես կուզեի հավատալ, որ այն ճշմարիտ է։ Մեր նախնին գեներալ Ման ապրել է Հայաստանում»,- նշել է Վեյը։

Նրա խոսքերով, Հայաստանը շատ լավ գործընկեր է Մետաքսի ճանապարհի «մեկ գոտի, մեկ ուղի» հայեցակարգի շրջանակներում․ «Մենք գտնում ենք, որ Չինաստանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում համագործակցության շատ լավ հնարավորություններ եւ հոյակապ հեռանկար ունեն։ Ոմանք ասում են, թե Հայաստանը շատ փոքր երկիր է, բայց եւ ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւ  Համագործակցության շանհայյան կազմակերպության շրջանակներում բոլոր երկրները հավասար են եւ օժտված են հավասար իրավունքներով։ Մենք գտնում ենք, որ ձեր հետ միասին կարող ենք կառուցել մեր երկիրը, որովհետեւ մեր նպատակը մեկն է՝ մենք ուզում ենք ավելի լավ ապրել»։

website by Sargssyan