Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Այս ընտրություններով ընտրված համայնքի ղեկավարից եւ ավագանուց շատ ավելի մեծ ակնալիքներ են լինելու. Աշոտ Ղուլյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

Արցախի ՏԻՄ ընտրություններին շատ բաց եւ թափանցիկ նախընտրական արշավ է եղել համարյա բոլոր թեկնածուների կողմից, եւ մեր ընտրողներն էլ հնարավորություն են ունեցել առանձնացնեն իրենց համար նախընտրելի թեկնածուներին: Այս մասին այսօր` սեպտեմբերի 8-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ ակնկալիքներով է քվեարկել քաղաքապետի ընտրություններին:

«Շատ մեծ ակնկալիքներով, ինչպես Ստեփանակերտի երեւի բոլոր բնակիչները, եւ կարծում եմ, որ այս նախընտրական շրջանում առիթ եղել է բոլորի հետ էլ ծանոթանալ, ուզում եմ ընդգծել, որ շատ բաց եւ թափանցիկ նախընտրական արշավ է եղել համարյա բոլոր թեկնածուների կողմից, եւ մեր ընտրողներն էլ հնարավորություն են ունեցել առանձնացնել իրենց համար նախընտրելի թեկնածուներին: Վստահ եմ` շատերի մոտ հենց այդ մտածողությունն է գերակայում, որ առաջիկա տարիներին մենք պետք է ունենանք շատ ավելի կազմակերպված, բարեկարգ Ստեփանակերտ: Երեւի թե առաջիկա տարիներին շատ ավելի մեծ պահանջներ են լինելու: Հաստատ այս ընտրություններով ընտրված համայնքի ղեկավարից եւ ավագանուց շատ ավելի մեծ սպասելիքներ են լինելու, որովհետեւ մեր երկրի Սահմանադրությամբ առաջիկա տարիներին է նախատեսվում տեղական ինքնակառավարման համակարգի նոր մոդելի մշակումը եւ կիրարկումը, հետեւաբար մարդկանց սպասումները հենց այս անգամ ընտրված համայնքի ղեկավարներից եւ ավագանու անդամներից լինելու են շատ ավելի բարձր, որովհետեւ հենց նրանց է վիճակված լինելու իրականացնել բարեփոխումների այն փաթեթը, որը նախատեսվում է իրականացնել առաջիկա տարիներին»,-ասաց նա:

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ինչու կուսակցություններն իրենց թեկնածուներին չեն առաջադրել, թեկնածուներից 4-ը ինքնառաջադրված են, Ղուլյանն ասաց, որ օրենսդրությամբ նման պահանջ չկա, որ ՏԻՄ ընտրություններին քաղաքական կուսակցություններն անպայման մասնակցեն:

«Սա շատ ավելի բաց է թողել դաշտ, որ ոչ միայն կուսակցական մարդիկ, այլեւ մարդիկ, ովքեր մասնագիտորեն իրենց նախկինում կուտակած փորձի, անցած ճանապարհի շնորհիվ ունեն որոշակի կենսագրություն, առաջադրեն իրենց թեկնածությունները եւ հավասար մրցակցային հնարավորություններով պայքարեն համայնքի ղեկավարի պաշտոնի համար», -շեշտեց նա:

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)