Այսօր «Մարտակերտի փրկիչ»-ը կդառնար 30 տարեկան (տեսանյութ)
Սահմանին կանգնած մեր տղերքին անփորձանք ծառայություն ու բարի ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը ցավակցել է Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի միջոցով իրենց իրավո... ԲԼՈԳ
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 29.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Արցախը հերթական քայլն է կատարում՝ սեփական պետականությունն ամրապնդելու վճռականությամբ. ԱՀ պետնախարար

Past.am

Արցախի Հանրապետությունը հերթական քայլն է կատարում՝ սեփական պետականությունը ժողովրդավարական արժեքների հիման վրա կառուցելու եւ ամրապնդելու վճռականությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

ՏԻՄ համակարգը ժողովրդավարության իրացման լավագույն դրսեւորումն է: Այսօր այցելել եմ ընտրատեղամաս եւ քվեարկել Ստեփանակերտի՝ ավելի զարգացած ու բարեկեցիկ համայնքի համար:

Կարծում եմ նաեւ նույն զգացողությունն ունի ընտրատեղամաս մտնող մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի, որովհետեւ մեր այսօրվա դիրքորոշումից է կախված 228 համայնքի առաջընթացը: Զարգացած համայնք ունենալու համար կարեւոր է յուրաքանչյուրիս աշխատանքը՝ հատկապես կառավարություն եւ ՏԻՄ փոխհարաբերությունների համատեքստում: Եվ ինչքան բարձր լինի այդ համագործակցության աստիճանը, աշխատանքի արդյունավետությունը նույնքան մեծ կլինի: Համայնքը մեծ լիազորություններով է օժտված, ինչը կառավարության քաղաքականության շրջանակներում է՝ այսինքն ընդլայնել ապակենտրոնացված կառավարումը: Վստահաբար կարող եմ արձանագրել, որ այս ընտրությունները նոր մեկնարկ են այդ գաղափարը ընդլյանելու եւ խորացնելու համար:

website by Sargssyan