«Զարգացած, ժպիտով». Դավիթ Սարգսյանը՝ Ստեփանակերտի ապագայի իր տեսլականի մասին
ПОЛИТИКАՊարտքս կատարել եմ, հուսով եմ՝ ընտրությունները կկայանան, ողջունում եմ բոլորիս, շնորհավորում եմ եւ վստահ եմ, որ կհաղթենք մեր ժողովրդի ապագայի համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Դավիթ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներով է կատարում իր քաղաքացիական պարտքը ընտրություններին։
Նա նշեց՝ քվեարկել է հանուն քաղաքի ապագայի. «Քվեարկել եմ հանուն մեր անկախ քաղաքի ապագայի»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպիսի՞ ապագա է պատկերացնում Ստեփանակերտի համար, որին Դավիթ Սարգսյանը պատասխանեց. «Զարգացած, ժպիտով, ժողովրդի..»։
Հարցին՝ ի՞նչ խնդիրներ կան Ստեփանակերտում, նա պատասխանեց. «Խնդիրներ ահագին կան, բոլոր խնդիրներն ուսումնասիրում ենք, որ ընտրվելուց հետո սկսենք կարճ ժամկետում կատարել»։
Քաղաքացիների բողոքների հետ կապված քաղաքապետի թեկնածուն նշեց. «Տարբեր դժգոհություններ ունեն քաղաքացիները, նայած քաղաքի որ թաղամասերում՝ կենտրոնից բռնած ծայրամասերից դուրս եկած»։
Իսկ ինչ քաղաք կունենա ստեփանակերտցին, եթե ինքն ընտրվի, Դավիթ Սարգսյանն ասաց. «Ծաղկած, ու ժողովուրդը ժպիով»։