Այսօր «Մարտակերտի փրկիչ»-ը կդառնար 30 տարեկան (տեսանյութ)
Սահմանին կանգնած մեր տղերքին անփորձանք ծառայություն ու բարի ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը ցավակցել է Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի միջոցով իրենց իրավո... ԲԼՈԳ
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 29.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Իրանյան միջուկային ծրագրի հարցով երկխոսության ուղիները դեռեւս բաց են. Փարիզ

Իրանյան միջուկային ծրագրի հարցով երկխոսության ուղիները դեռեւս հայտնի չեն: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ Ժան Իվ Լը Դրիանը Europe 1 ռադիոկայանի եթերում:

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը Իրանի ԱԳՆ Ջավադ Զարիֆի հետ Բիարիցում կայացած G7 գագաթնաժողովի շրջանակում հանգեցրել է ապաէսկալացիային»,-համարում է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այժմ գլխավոր հարցը Իրանի վերադարձն է ՀԳՀԾ-ի դրույթները պահպանելու եւ կատարելու համար,-ընդգծել է նա:-Անհրաժեշտ է խուսափել իրավիճակի ապակայունացումից»:

ԱԳ նախարարը նաեւ հիշեցրել է,որ Վաշինգտոնն առաջինն էր, որ դուրս եկավ 2015 թվականի վիենական պայմանավորվածուններից եւ սահմանեց պատժամիջոցներ, որոնք սահմանափակում են Թեհրանի հետ առեւտրի հնարավորությունները: «Ցավոք, Իրանը վատ պատասխան է ընտրել վատ որոշման [ԱՄՆ-ի] համար»,-նշել է նա: Միեւնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ երկխոսելու համար ուղիները դեռեւս բաց են:

website by Sargssyan