100 000 ԱՄՆ դոլար փոխառություն, դրամական միջոցներ, բայց ոչ մի գույք
ОБЩЕСТВОՉեխիայի Հանրապետությունում և Խորվաթիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը 2018թ. տարեկան հայտարարագրում ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների, փոխառությունների և եկամուտների մասին:
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Ա. Հովակիմյանի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 2 445 019 ՀՀ դրամ և 3474 եվրո: 2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 1 250 900 ՀՀ դրամ և 2474 եվրո:
Հայտարարատու պաշտոնատար անձի՝ հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները ենթաբաժնից էլ տեղեկանում ենք, որ 2018թ. հարկային տարվա վերջում նրա փոխառության չափը կազմել է 100 000 ԱՄՆ դոլար:
2018 թվականին դեսպանի եկամուտների հանրագումարը կազմել է 10 203 706 ՀՀ դրամ: Նշված գումարից 7 378 875 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից: Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը բաժնում էլ նշված է 2 824 831 ՀՀ դրամ եկամտի մասին:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ