Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել ՔԱՂԱՔԱԿԱՆ
1000–ից ավելի հայկական բեռնատարներ մնացել են Վերին Լարսում. ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. մեկ դիակ ... ԲԼՈԳ
ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Լոս Անջելեսում ՎԻԴԵՈ
Ջորջ Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել․ Նիկոլ Փ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 23.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Ճղճիմ հայտարարություններ անելը շարունակում է մնալ Նիկոլի գործելաոճը». Լեւոն Քոչարյան ՀՀ ԱԺ պատգամավորը պատմել է ռուս գործընկերոջ հետ գազի գնի հարցի շուրջ իր զրույցի մասին Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունը Ով է Նիկոլ Փաշինյանի օգնական նշանակված Սուրեն Ղամբարյանը «Մարզպետ, կերած-խմածդ քթիցդ կբերեմ, ողնաշարդ կջարդեմ». Փոխգնդապետի հայրը` մարզպետին Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել «Տոտենհեմի» խաղացող․ Ֆուտբոլը VAR-ի պատճռով վերածվել է այլ խաղի Ադրբեջանում շտապել են «բացատրել». զոհված զինծառայողը մոլորվել է, ոչ թե մասնակցել դիվերսիայի 1000–ից ավելի հայկական բեռնատարներ մնացել են Վերին Լարսում. տուգանքները հասնում են 100.000 ռուբլու (ֆոտո) Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել. Վանեցյանի պատասխանը՝ Փաշինյանին Արծրուն Հովհաննիսյանը՝ իր հասցեին հնչած որոշ քննադատությունների մասին Երբ Արցախի բանակի գեներալների վրա գործ էիք սարքում, չէի՞ր հիշում ուսադիրների ու արժանապատվության մասին. Շարմազանով Վարչապետը հանդիպել է Կալիֆորնիայի փոխնահանգապետի եւ Լոս Անջելեսի քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ (ֆոտո) ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստի աշխատանքւ. Օրակարգում մեկ հարց է (ուղիղ) Վանեցյանը իր ուսադիրները նետեց աղբամանը. Նիկոլ Փաշինյան Ծնկի կբերվեն այն եկեղեցականները, ովքեր կփորձեն քանդել մեր ոտքի տակ. Փաշինյան

Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Nissan-ը. 7 վիրավորների մեջ կան երեխաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում Ռուբինյանց փողոցի թիվ 27 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Էդգար Ս-ի վարած BMW մակնիշի 08 NՏ 080 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 33-ամյա Սևակ Ա-ի վարած Nissan Versa 35 ZZ 581 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Գարիկ Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ, իսկ Nissan-ի վարորդ Սևակ Ա-ն, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 58-ամյա Մարինե Մ-ն, 33-ամյա Տաթևիկ Մ-ն, 34-ամյա Արմինե Ա.-ն, 9-ամյա Դավիթ Ա-ն, 6-ամյա Անահիտ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղից Դավիթ և Անահիտ Ա-երը տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, իսկ Արմինե Ա-ն՝ էրեբունի բժշկական կենտրոն։ Դեպք վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ մի քանիսին էլ Nissan-ի միջից դուրս են բերել փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները։ Բժիշկները, մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի, նույն վաշտի 5-րդ դասակի ավագ տեսուչ Արտյոմ Սիմոնյանի և տեսուչ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Վիրավորներից մի քանիսին հիվանդանոց են ուղեկցել նշված անձինք։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել է նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ֆոտոռեպորտաժ 

website by Sargssyan