ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Որո­շում է ըն­դուն­վել պե­... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ֆի­նան­սա­կան աջակ­ցու­թյուն ևս եր­կու խմբի պատ­կա­նող ուսա­... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Էներ­գե­տիկ քա­ղա­քա­կա­նու­թյուն չու­նենք, և պարզ չէ, թե ա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Խնդի­րը լու­ծե­լու փո­խա­րեն այդ­պես գլխա­տե­լը սխալ է.եթե ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Իշ­խա­նու­թյուն­նե­րը կրճա­տում­ներ են կա­տա­րում այն օղակ­ն... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Նիկոլի «փրկչական հերոսության» մասին միֆն այնքան արագ հօդս ցնդեց, որքան արագ հույները գրավեցին Տրոյան. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Քայլողների իշխանության ինտելեկտուալներից մեկը խորհուրդ է տվել պատգամավորներին հունական գրականություն կարդալ:

Սա այն դեպքն է, երբ հունական գրականությունը, մասնավորաբար Հոմերոսի «Իլիական» ու «Ոդիսական» ընթերցելը կարող է օգտակար լինել հենց իշխանական բուրգի ծայրին հայտնված Փաշինյանի համար:

Առաջին՝ չմոռանալու համար «տրոյական ձիու» եւ այնտեղ դարանակալած Ոդիսեւսի մասին եւ երկրորդ՝ հիշելու, որ նույնիսկ Աքիլլեսի պես հերոսը ուներ խոցելի գարշապար:

Նիկոլն Աքիլլես չէ, անխոս: Հերոսության մասին հին հույների եւ ընդհանրապես դասական սահմանումը բոլորովին այլ է, քան այն, ինչ այսօր մեզանում փորձ է արվում աղավաղելով՝ համոզել միամիտներին:

Նիկոլի «փրկչական հերոսության» մասին միֆն այնքան արագ հօդս ցնդեց, որքան արագ հույները գրավեցին Տրոյան՝ մեկ գիշերում:

Պարզապես մի խնդիր կա. անվերջանալի պոպուլիզմն ու մանիպուլյացիան որքան հալումաշ կանի 30 տարում կառուցած պետականությունը, մինչեւ որ կգիտակցվի, որ «թագավորը մերկ է»:

Հ.Գ. Ուզած- չուզած, վաղ թե ուշ պոպուլիզմի եւ կեղծիքի, ստախոսության գարշապարը խոցվելու է: «Տրոյական ձիո՞վ», թե՞ ուղիղ, ժամանակը ցույց կտա:

На изображении может находиться: толпа и на улице

website by Sargssyan