Բնակարան, ավտոմեքենա ու եկամուտ՝ աշխատավարձից
ОБЩЕСТВОՈւզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ նորանշանակ դեսպանը հայտարարագրել է բնակարան, ինչպես նաև «HONDA EDIX» մակնիշի ավտոմեքենա:
Հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրն ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 2 686 180 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Փոխառությունների, ինչպես նաև դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ չկան:
Արամ Գրիգորյանը Ուզբեկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնին է նշանակվել հունիսին: Մինչ այդ՝ 2012-2016թթ., նա եղել է Բաթումիում (Աջարիայում, Իմերեթիայում, Գուրիայում) ՀՀ գլխավոր հյուպատոսը, իսկ 2016-2019թթ. ՀՀ ԱԳՆ մշակույթի և հումանիտար համագործակցության վարչության խորհրդականը:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ