Շիրակի մարզի Բավրա գյուղի մոտակայքում 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (լրացված)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ՝ երկրաշարժ է գրանցվել Հայաստանի տարածքում՝ տեղի ժամանակով 20։22-ին։ Էպիկենտրոնը եղել է 11 կմ հյուսիս Ամասիայի շրջանից, հիպոկենտրոնի խորությունը 3 կմ, 4.7 մագնիտուդ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Վանաձորում, Գյումրիում, Երևանում։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում: