Մանվել Գրիգորյանի գիտակցությունը տեղն է. նա վերակենդանացման ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Թեհրանում կործանված ինքնաթիռի զոհերի մարմինները տեղափոխել են... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն ... ՎԻԴԵՈ
Խոշոր վթար Երեւանում. Opel Astra-ի վարորդին բժիշկները հայտնա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԻԴԵԱԼական Արթիկ. Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Օսկար»-ի ամենաքննարկվող ֆիլմերը Մանվել Գրիգորյանի գիտակցությունը տեղն է. նա վերակենդանացման բաժանմունքում է Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին Այն, ինչ իր կյանքի գնով չտվեց Կուտոյանը, նույն ուժերը կփորձեն ստանալ Գևորգ Կոստանյանից․Արթուր Ղազինյան Հատուկ օպերացիա՝ Վանաձորում. բերման են ենթարկվել «Բազազ Արտեմը», «Գնդլիկ Բոքոնիկը»,«Պույ-պույ մկնիկը» և այլ մականունավորներ Արմեն Հովհաննիսյանը սեփական կյանքով փրկեց առնվազն 15 զինվորի կյանք, 15 զինվորի մայր սև չհագան Թեհրանում կործանված ինքնաթիռի զոհերի մարմինները տեղափոխել են Ուկրաինա Մսի արտադրության ծավալները նվազել են․Վիճակագրական կոմիտե Մարդը խմում էր, գալիս էր տուն ու պատերին անկանոն կրակում էր. մարդ, ով վաբշե չէր խմում, ԱԱԾ պետ էր ու սովորում էր Քեմբրիջում Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում Երևանում կողոպտել են հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի 14-ամա երեխային

Շիրակում եղել են մոտ 30 հետցնցումներ․ մարզպետն այժմ Սեյսմիկ պաշտպանության տարածքային կենտրոնում է

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնում եմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

«Առաջին ցնցումից մինչև 21։30 եղել են մոտ 30 հետցնցումներ, որոնց դինամիկան և այլ տեսակի սեյսմիկ չափումները հուշում են, որ գործընթացը գնում է մարման։

Ըստ մարզպետարանում ունեցած մեր խորհրդակցության արդյունքների Շիրակի մարզում երկրաշարժի արդյունքում վնասներ չունենք։

Սա բոլորիս համար զգոնության և նախապատրաստված լինելու ևս մեկ լուրջ ազդակ էր։

Բարի գիշեր»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:

website by Sargssyan