Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել. հայտնաբերվել է կրակոցներ արձակած անձը․ Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 10-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ժամը 16:25-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղիում անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակից մի քանի կրակոցներ է արձակել և ավտոմեքենայով հեռացել:
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 3 հատ կրակված պարկուճ: Ոստիկանները նրան, ով կրակոցներ արձակելուց հետո Nissan March մակնիշի 96 CO 777 համարանիշի ավտոմեքենայով հեռացել էր դեպքի վայրից, հայտնաբերել են Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում և նրան՝ Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Հայկ Ստեփանյանին բերման են ենթարկել ոստիկանության Արարատի բաժին: Նրա մոտ հայտնաբերվել է նաև ՊՄՌ 9մմ գազային ատրճանակ, որը հետաքննիչի կողմից առգրավվել է:
Հ. Ստեփանյանը կրակոցները արձակել է, երբ մասնակցելիս է եղել կնունքի արարողությանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: