ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին թղթե անձեռոցիկը, թենի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վրացական «երեք հրացանակիրներն» ու հաջողության բանաձևը. ինչո՞... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անվճար իրավաբանական խորհրդատվություն մեր քաղաքացիներին ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Այսօր նոր որակի կրթության կարիք ունենք, մասնակի լուծումներն... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Բացասական ցուցանիշներ՝ անշարժ գույքի գրեթե բոլոր գործարքներո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 09.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սահմանադրությունը ոտնահարում են ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել Մեզ ոչ ոք չի կարող պատվաստանյութ պարտադրել. բժիշկ Հայկ Մանասյան Սիրիայի և Իրանի միջև ռազմական համագործակցության համաձայնագիր է կնքվել «Ես տարաձայնություն ունեմ ձեր առաջարկի հետ». Արսեն Թորոսյանը՝ փոխվարչապետին Վանեցյանի քայլը կոնսոլիդացրել է ընդդիմությանը, իսկ իշխանությունների խաղաքարտերը խառնել է իրար ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանակը» խոցելի գործընթաց է․ Մարուքյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միությունն իր մտահոգությունն է հայտնում Հայոց Եկեղեցու և Հայ ազգային արժեքների դեմ ուղղված հակահայկական քարոզի համար Եվս մեկ ապացույց, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հիմքեր չկան Կառավարական դաչաներից քաղաքական աղբանոց Ինչի՞ ավելին չեք ասում, գաղտնի՞ք ա․ Փաշինյանը՝ պետական գույքի մրցույթների մասին Պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին Ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի, իսկ իրավունքը պե՛տք է գերակայի. Արթուր Ղազինյան Դիմակների համար տուգանքները բարձրացնող նախագիծը կրկին կբերվի՞ Ազգային ժողով ՄԻԵԴ-ը չի մերժել ՍԴ դատավորների դիմումը ՍԱՏՄ-ն 24 ժամով կասեցրել է սննդի ոլորտում գործող մեկ տասնյակ տնտեսավարողների գործունեությունը Իրինա Այվազյանը սիրառատ լուսանկարներ է հրապարակել սիրելիի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին թղթե անձեռոցիկը, թենիսի առաջին առաջնությունը, առաջին հակագազը՝ խաղաղ բնակչության համար

ԱԺ-ում քննարկվում է անշարժ գույքի գնահատման եւ հարկման միասնական համակարգ ներդնելու մասին օրինագիծը

Past.am

Այս օրինագծով ցանկանում ենք մտցնել Հայաստանի Հանրապետության տարածքում գույքի գնահատման եւ հարկման միասնական համակարգ: Սեպտեմբերի 11-ին ԱԺ-ում «Անշարժ գույքի հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտ կադաստրի հաշվարկման կարգի հաստատման մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ այս օրինագծի հաստատումը կարեւոր քայլ կդառնա անշարժ գույքի հարկային համակարգի եւ գնահատման արդյունավետության մեծացման հարցում:

Օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է՝

1) Գույքի հարկման հորիզոնական եւ ուղղահայաց արդարացի բաշխման սկզբունքների ամրապնդում, հարկային բեռի արդարացի եւ հավասարաչափ բաշխում՝ առանց հարկերի մեծացման անբավարար ապահովագրված հարկատուների համար,

2) Անշարժ գույքի միասնական գնահատման նոր, ավելի արդյունավետ համակարգի ներդրում. հողամասերի եւ դրանց հետագա բարելավման՝ ըստ անշարժ գույքի սահմանման եւ շուկայական գնագոյացման,

3) Գույքի հարկման վարչարարության պարզեցում,

4) Անշարժ գույքի շուկայի զարգացմանն աջակցություն եւ անշարժ գույքի շուկայում գնային իրավիճակի մասին վերլուծական տեղեկությունների տրամադրում,

5) Հանրապետությունում անշարժ գույքի ընդհանուր եւ շուկայական արժեքի զանգվածային գնահատական:

 

website by Sargssyan