Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ձվի գնանկումը պայմանավորված է դրա գերարտադրությամբ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Բարեփոխումները հաջողված չեն համարվի, մինչև չկարգավորվեն առա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Տնտեսական աճի մեջ մենք լուրջ որակական փոփոխություններ չենք ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Լավ, թե վատ՝ «բանավեճն» արդեն անցյալում է. կարևորը վաղվա օրն է ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 18.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Շումախերն ուշքի է եկել վեց տարվա կոմայից հետո

Past.am

«Ֆորմուլա 1»-ի չեմպիոն Միխայել Շումախերը ուշքի է եկել վեց տարվա կոմայից հետո։ Այժմ մրցարշավորդը գիտակցության է եկել։

Մի քանի օր առաջ «Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը տարվել էր Փարիզի հիվանդանոցներից մեկի սրտաբանական բաժանմունք։ Այդ ժամանակ տեղեկացվեց, որ մրցարշավորդը պետք է սրտի հյուսվածքում ցողունային բջիջների ներդրման փորձնական վիրահատության ենթարկվի։

Այժմ Փարիզի կլինիկայի բուժանձնակազմը տեղեկացրել է, որ Շումախերը ուշքի է եկել վեց տարվա կոմայից հետո։ Ինչպես նշել են սրտաբանության բաժանմունքի աշխատակցուհիները, մրցարշավորդը գիտակցության է եկել, տեղեկացնում է «Լենտա»-ն։

2013-ին Շումախերը լուրջ գանգուղեղային վնասվածք էր ստացել, երբ դահուկներով սահում էր Ալպերում։ Դրա հետեւանքով նա կոմայի մեջ էր ընկել։

website by Sargssyan