Վաճառված բեռնատար, դրամական միջոցներ ու շուրջ 4,5 միլիոն եկամուտ
ОБЩЕСТВОՍպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է 4 558 000 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքից, որտեղ Սպիտակ համայնքի ղեկավարը ևս ներկայացրել է 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Գ. Սահակյանը 2018թ. հարկային տարում 500 000 ՀՀ դրամով վաճառել է «GAZ 53-12» մակնիշի բեռնատար մեքենան:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 950 000 ՀՀ դրամ և 20 000 ԱՄՆ դոլար:
Հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 1 450 000 ՀՀ դրամ և 600 ԱՄՆ դոլար: Ինչ վերաբերում է 4 558 000 ՀՀ դրամ եկամուտներին, ապա նշված գումարից 4 058 000 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 500 000 ՀՀ դրամը՝ գույքի վաճառքից:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ