Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում տեղի կունենա Ապրիլյան պատերազմու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ֆրանսիացի պատգամավորների այցն Արցախ մարդու իրավունքների հանդ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Խաչվերացը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն եւ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհներ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Դադարեցվել է հայրենադարձ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 15.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում տեղի կունենա Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատների մկրտության արաողությունը Բարսելոնայում ապրող Մայիլյան ընտանիքի կողմից երկու սրբապատկեր են նվիրաբերվել տեղի կաթոլիկ եկեղեցուն Չեչենները շնորհակալություն են հայտնել Ռամզան Քադիրովին մոգության դեմ պայքարելու համար (տեսանյութ) Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 վիրավոր Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը 10:0 հաշվով հաղթեց ու դուրս եկավ հաջորդ փուլ Իմ բյուր սանիկներ Նիկոլն իր քավորին Իջեւանի քաղաքապետ է նշանակել. Արմեն Աշոտյան Ֆրանսիացի պատգամավորների այցն Արցախ մարդու իրավունքների հանդեպ համերաշխության արտահայտություն է. ԱԳ նախարար Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Խաչվերացը Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն եւ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները բեռնատարների համար փակ են. ԱԻՆ Սեպտեմբերի 15-ը՝ Ժողովրդավարության միջազգային օր Հռոմի Պապը ցմահ ազատազրկման դեմ է հանդես եկել «Բարսելոնա» - «Վալենսիա»՝ 5։2 (տեսանյութ)

Հայաստանի մշակութային տարածքների ցանկն ավելացավ 5-ով. որոնք են դրանք

Past.am

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում որոշել է եւս 5 տարածքներ ներառել մշակութային տարածքների ցանկում:

Մասնավորապես, ներառվել են հետեւյալ տարածքները.

Մեղրի քաղաքը (նախկին անվանումը՝ Արևիք գավառ), Արագածոտնի մարզի Աշնակ գյուղը, Գորիս քաղաքը, Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղը եւ Արարատի մարզի Վերին Դվին գյուղը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման նախագծի նպատակը մշակութային տարածքների առկա ցանկի թարմացումն ու համալրումն է, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին կետի պահանջով և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում գրանցելու նպատակով ներկայացվող ՀՀ հայտերում ներառվող տեղեկատվությունը թարմացնելու, ցանկերը նոր տարրերով համալրելու անհրա¬ժեշտությամբ:

2012 թվականի մարտի 1-ին հաստատվել է «Հայաստանի Հանրապետության մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները և մշակութային տարածքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 241-Ն որոշումը:

Ներկայում անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության մշակութային տարածքների կենսունակության և տարածվածության հետ կապված մշակութային տարածքների ցանկերի թարմացումը, որն իրականացվում է ցանկը համալրելու միջոցով։

website by Sargssyan