Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել ՔԱՂԱՔԱԿԱՆ
1000–ից ավելի հայկական բեռնատարներ մնացել են Վերին Լարսում. ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. մեկ դիակ ... ԲԼՈԳ
ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Լոս Անջելեսում ՎԻԴԵՈ
Ջորջ Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել․ Նիկոլ Փ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 23.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ՀՀ ԱԺ պատգամավորը պատմել է ռուս գործընկերոջ հետ գազի գնի հարցի շուրջ իր զրույցի մասին Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունը Ով է Նիկոլ Փաշինյանի օգնական նշանակված Սուրեն Ղամբարյանը «Մարզպետ, կերած-խմածդ քթիցդ կբերեմ, ողնաշարդ կջարդեմ». Փոխգնդապետի հայրը` մարզպետին Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել «Տոտենհեմի» խաղացող․ Ֆուտբոլը VAR-ի պատճռով վերածվել է այլ խաղի Ադրբեջանում շտապել են «բացատրել». զոհված զինծառայողը մոլորվել է, ոչ թե մասնակցել դիվերսիայի 1000–ից ավելի հայկական բեռնատարներ մնացել են Վերին Լարսում. տուգանքները հասնում են 100.000 ռուբլու (ֆոտո) Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել. Վանեցյանի պատասխանը՝ Փաշինյանին Արծրուն Հովհաննիսյանը՝ իր հասցեին հնչած որոշ քննադատությունների մասին Երբ Արցախի բանակի գեներալների վրա գործ էիք սարքում, չէի՞ր հիշում ուսադիրների ու արժանապատվության մասին. Շարմազանով Վարչապետը հանդիպել է Կալիֆորնիայի փոխնահանգապետի եւ Լոս Անջելեսի քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ (ֆոտո) ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստի աշխատանքւ. Օրակարգում մեկ հարց է (ուղիղ) Վանեցյանը իր ուսադիրները նետեց աղբամանը. Նիկոլ Փաշինյան Ծնկի կբերվեն այն եկեղեցականները, ովքեր կփորձեն քանդել մեր ոտքի տակ. Փաշինյան ՀՀ կառավարությունն այսօր ի վիճակի է իրականացնել նույնքան մասշտաբային ծրագրեր, որքան Լինսի հիմնադրամը. Փաշինյան Ադրբեջանը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. մեկ դիակ թողնելով հետ են շպրտվել. խոսնակ Չպարզված հանգամանքներում վիրավորված Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է. Արծրուն Հովհաննիսյան

Քոչարյանի մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը. դատախազ

Past.am

Սահմանադրական դատարանի որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող, Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ միջնորդելով դատարանին մերժել պաշտպանական կողմի՝ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդությունը։

Գևորգ Բաղդասարյանի խոսքով՝ պաշտպանական կողմի միջնորդությունը, համաձայն որի, պետք է Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակել կալանքից, չի բխում Սահմանադրական դատարանի որոշման տրամաբանությունից։

Դատախազը, անդրադառնալով պաշտոնաթող նախագահի գործառության անձեռնմխելիության վերաբերյալ առկա իրավակարգավորումներին,  նշեց, որ Սահմանադրական դատարանն ընդամենը փաստել է, որ սահմանված չէ հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում ինքնուրույն եւ առանձին քննարկման առարկա պետք է դառնա եւ որոշվի այն հարցը, թե արդյոք մեղսագրվող գործողությունները կապված են նախագահի կարգավիճակի հետ։

Այսինքն ըստ մեղադրողի՝  պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է գնահատվի եւ լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի, իսկ դատական վարույթներում՝ դատարանի կողմից։

«Այս գործով քննիչները, դատախազները, դատարանները բազմիցս անդրադարձել են պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիության հարցին և դրան տվել համապատասխան գնահատական։ Պաշտոնաթող նախագահին չեն մեղսագրվում գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից։ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը, այսինքն նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես նախագահի կարգավիճակից բխող, հետևաբար ՍԴ որոշման ուժով Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր առկա չեն»,– ասաց նա։

Ավելի վաղ հայտնել ենք, որ սեպտեմբերի 4–ին ՍԴ–ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը արձանագրեց, որ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։ Այս որոշումից հետո Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին առաջին ատյանի դատարանին՝ ՍԴ որոշման հիմքով անհապաղ ազատ արձակել  երկրորդ նախագահին։

website by Sargssyan