Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Իշ­խա­նու­թյու­նը վե­րա­փոխ­ման մասշ­տա­բա­յին գոր­ծըն­թաց չսկսեց, այլ գնաց եղա­ծը կար­կա­տե­լու ճա­նա­պար­հով»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Առաջին հայացքից զուտ բնապահպանական կամ իրավական թվացող հարցերը հանգեցրին մի իրավիճակի, երբ նույն հարցերն այսօր արդեն բացառապես քաղաքական տիրույթում են: Եվ այս շրջանակում հնչում են հարցադրումներ թե՛ իշխանության պատասխանատվության, թե՛ որոշումներ կայացնելու անկարողության և թե՛ հնարավոր ճգնաժամի վտանգի մասին:

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանն այս պահին դեռ ճգնաժամի վտանգ չի տեսնում, բայց միաժամանակ շեշտում է, որ դեպի ճգնաժամ տանող ճանապարհ կա: «Այս պահին ստագնացիա է՝ կանգնած վիճակ, որն ընդհանրապես հակասում է հեղափոխության տրամաբանությանը: Եվ եթե այն պահպանվի ու շարունակվի, ապա հետընթաց ալիք է լինելու՝ դեպի ճգնաժամ: Այս իրավիճակն առաջին հերթին սուբյեկտիվ է, որի ուղիղ պատասխանատուն հեղափոխական քաղաքական ղեկավարությունն է:

Նույն Ամուլսարի խնդիրն ի սկզբանե հենց քաղաքական հարց է եղել: Մենք գիտենք, որ մեր երկրի ազգային ունեցվածքը՝ ընդերքը, կողոպտվում է, և այստեղ խոսքը զուտ միայն Ամուլսարի մասին չէ: Վաղը կամ մյուս օրը կարող է պարզվել, որ, ենթադրենք, տասը հանքի պայմանագիր պետք է կնքեն: Ի՞նչ է, իշխանությունը նախկինում ընդունված օրենսդրության «լեշը» քաշելու է հետհեղափոխական շրջան ու ասելու է՝ գիտե՞ք, այս օրենքի տառով ես Հայաստանում չե՞մ կարող շարունակել հեղափոխությունը:

Բայց չէ՞ որ գործ ունենք ազգային ունեցվածքի հետ, և խոսքը, օրինակ, Չինաստանից բերված մի ապրանքի մասին չէ, ինչի դեմ բողոքում է ժողովուրդը: Սա ժողովրդի ազգային ունեցվածքն է, որին նա իրավունք ունի տեր կանգնելու: Հանքը կողոպտվում է, իսկ իշխանությունն ինչ-որ բացատրություն է տալիս, խոսում օրենքի տառի, ստորակետի, կետի մասին:

Բայց կա ժողովրդի պահանջ, ու եթե այս պահին իշխանությունը հակադրվում է այդ պահանջին՝ առաջանում է ճգնաժամ: Հիմա երբեմն խոսում են այն մասին, թե ինչ-որ ուժեր կօգտվեն այս իրավիճակից: Ի՞նչ խնդիր՝ թող իշխանությունը մնա հեղափոխության իդեալների հետ, մյուսներն էլ չօգտվեն իրավիճակից: Բայց իշխանությունն այս պահին, կարծես թե, նահանջում է այդ իդեալներից»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նկատելով, որ այս ամենի հետևանքը ճգնաժամն է լինելու, որը ձնագնդի էֆեկտով անընդհատ մեծանալու է:

«Պարբերաբար խնդիրներ են առաջանում ու մարդկանց մոտ կամաց-կամաց հիասթափություն, ինչպես նաև հարցեր են առաջանում: Օրինակ՝ գործող իշխանությունն ինչո՞ւ չընդունեց օրենք, որով պետք է բացահայտվեին հանքերի իրական սեփականատերերի անունները: Ժողովուրդն իրավունք ունի, չէ՞, իմանալ, թե իր ազգային ունեցվածքի տերն ով է: Իշխանությունը թող կանգնի ու հոդաբաշխ ձևով բացատրի, թե ինչո՞ւ այդ օրենքը չընդունեց:

Առհասարակ հեղափոխությունը նաև հրապարակայնություն է ենթադրում: Ամեն ինչ պարզ ու բաց պետք է լինի, որ ժողովուրդն իմանա, թե Հայաստանի հետ ինչ է կատարվել, բայց հիմա այս մարդիկ փակում են ինֆորմացիոն ճանապարհը:

Իշխանությունը ժողովրդի ներկայացուցիչն է, ժողովրդի շահերն արտահայտողը:

Հիմա ժողովուրդն ունի շահ, և այս իշխանությունն այդ շահը չի արտահայտում, այսինքն՝ ժողովրդի ու իշխանության մեջ կա հակասություն: Այդուհանդերձ, պարզ է, որ ժողովուրդը չի պարտվելու: Կարծում եմ՝ Ամուլսարի հարցում գործող քաղաքական իշխանությունը նահանջելու է՝ վերադառնալով հեղափոխության պահանջների հուն:

Այլ տարբերակ չկա»,-ընդգծեց նա՝ շեշտելով, որ հակառակ պարագայում նախկին շրջանին բնորոշ իրականություն ենք վերադառնալու:

Հայկ Սուքիասյանը խոսեց այն գործոնների մասին, որոնք հանգեցրին այն դրությանը, որում հիմա հայտնվել է իշխանությունը:

«Կարող եմ նաև պնդել, որ իշխանությունը Հայաստանի վերափոխման մասշտաբային գործընթաց չսկսեց, իշխանությունը գնաց եղածը «դզել-փչելու», կարկատելու գործընթացի ճանապարհով: Հեղափոխական գործընթացի փոխարեն իշխանությունը մերկանտիլ, մանր քայլերով ու նախկին օրենսդրությամբ գնացել է Հայաստանը, իբրև թե, վերափոխելու գործընթացի ուղիով:

Բայց պարզ է, որ ժողովրդի պահանջը շատ ավելի մեծ է, և իշխանությունը չի հասցնում այդ պահանջը բավարարել: Այո, ինչոր բաներ իշխանությանը հաջողվել է իրականացնել, բայց դրանք ընդհանուր տրամաբանության մեջ, մեծ հաշվով, Հայաստանին կյանք չեն տալիս»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ նախկին օրենսդրության ոգու շրջանակներում նոր Հայաստանը կառավարելու քաղաքականությունը սխալ է ու անհեթեթ:

«Մեծ հաշվով, իշխանության քաղաքականությունն ու ժողովրդի պահանջն իրար չեն համընկնում և այս պահին հակադրության մեջ են»,-շեշտեց քաղաքագետը:

Շարունակելով իշխանության և հասարակության պահանջների թեման, դիտարկելով իշխանության կողմից ներկայացվող իրավիճակը, մյուս կողմից՝ մարդկանց պահանջները, Հ. Սուքիասյանը նկատեց.

«Օրինակ՝ չեղած տնտեսության վրա մեկ տոկոս աճն ի՞նչ է տալիս: Իշխանությունը կարող է գոռալ, ասել, թե թոշակ է ավելացրել, բայց նախկինում՝ 10, իսկ հիմա 12 հազար դրամ ստացող մարդուն դա ի՞նչ է տալու: Այսինքն, այս մարդիկ, նախորդ շրջանի պես, թվերի ու տոկոսների վրա բլեֆ են անում: Ի՞նչ է, ժողովուրդը հեղափոխությունն արեց, որ 5000-ի փոխարեն 6000 դրամ թոշակ ստանա, իսկ իշխանությունը ողջ ժողովրդի վրա «մուննաթ» գա, մի ցուցանիշ գրի ու ասի՝ բարձրացրե՞լ եմ: 

Իրականում հեղափոխությունը հեղափոխական ձևով կյանքը փոխելու գործընթաց է: Մի հայտնի, կեսկատակ պատմություն կա՝ ԱՄՆ-ի և Տաջիկստանի տնտեսության մասին: ԱՄՆ-ը հայտարարում է, որ տրակտորի արտադրության մեջ 1 տոկոս աճ է գրանցել, ու խոսքը մի քանի տասնյակ հազարավոր տրակտորների մասին էր:

Տաջիկստանն էլ հայտարարում է, որ տրակտորի արտադրության մեջ 300 տոկոս աճ ունի, որը, ի տարբերություն ԱՄՆ-ի, մինչ այդ մեկ տրակտոր ուներ ու խոսքն այս անգամ 300 տրակտորի մասին էր: Ինչո՞ւ հիշեցի. հիմա այս մարդիկ թվերի վրա բլեֆ են անում, ինչը նախկին իշխանության որդեգրած քաղաքականությունն էր:

Պարզ է, որ ինչոր տեղաշարժեր կան, բայց դրանք, մեծ հաշվով, եղանակ չեն փոխում: Իշխանությունը պետք է գնա նախկին տնտեսական կարգը փոփոխելու ճանապարհով: Այդ ճանապարհով, այնուամենայնիվ, չի գնում ու հանդիպում է ժողովրդի օբյեկտիվ բողոքին»:

Հայկ Սուքիասյանն ընդգծեց, որ այսօր կան գործընթացներ, որոնք հակասում են ժողովրդի շահերին, և գործող քաղաքական իշխանությունը պետք է բացատրի՝ ինչո՞ւ է ժողովրդի շահերի դեմ գնում:

«Այս իրավիճակը տանելու է իշխանության լեգիտիմության անկման, ինչն արդեն կա: Սա մեկ մարդու լեգիտիմության վրա ստեղծված իշխանություն է, և այդ մարդու լեգիտիմությունը կամաց-կամաց անկում է ապրելու:

Իսկ ի՞նչ է լինելու հետո: Թող բացատրություններ չտան ու ասեն՝ գիտեք, նախկինները կօգտվեն իրավիճակից: Դուք մի արեք՝ թող նախկինները չօգտվեն, ի՞նչ խնդիր կա»,-եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հայկական "Outatime" առագաստանավը Կարիբյան ծովում ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները