Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Բո­լոր իշ­խա­նու­թյուն­նե­րը եկել են խոս­տում­նե­րով և հե­ռա­ցել հա­սա­րա­կու­թյա­նը հի­աս­թա­փեց­րած»

ИНТЕРВЬЮ

«Փաստի» զրուցակիցն է գրող-գրականագետ Հովիկ Չարխչյանը:

Մեր մշակույթում ճգնաժամային իրավիճակի նախանշաններ են ի հայտ գալիս

Իրավիճակը, որն այս պահին մշակութային կյանքում գոյություն ունի, եղել է բոլոր ժամանակներում: Միշտ էլ եղել են դժգոհներ, գոհացածներ: Եղել է անորակ արտադրանք, դրա ֆոնին՝ նաև որակյալ, արժեքավոր ստեղծագործություններ: Դա բնական գործընթաց է՝ իր անկումներով և վերելքներով:

Ուղղակի կատարյալ իրավիճակ կլիներ, եթե ամեն քայլափոխի միայն գլուխգործոցների, մշակութային մեծ թռիչքների հանդիպեինք: Երբեմն արձանագրում ենք այն փաստը, որ այսօր մեր մշակույթում ճգնաժամային իրավիճակի նախանշաններ են ի հայտ գալիս:

Բայց կարծում եմ՝ դա էլ է անցողիկ:

Պետք է խմորումներ, անկումներ էլ լինեն, որպեսզի այդ վայրէջքի մեջ ավելի լավ գիտակցվի ճշմարիտ մշակույթի կարևորությունը, և այդ ֆոնին վաղվա թռիչքները շատ ավելի տեսանելի կլինեն:

Արվեստագետները, որոնք սպասում են պետության աջակցությանը, երբեք չեն կարող հաջողության հասնել

Մշակութային քաղաքականություն հասկացություն, որպես այդպիսին, գոյություն չունի և ունենալ էլ չի կարող, որովհետև արվեստը, մշակույթը որևէ քաղաքականության չենթարկվող երևույթներ են, և միշտ պետք է հանդես գան չհնազանդվողի կարգավիճակում: Այս իմաստով երկրում իրականացնել մշակութային քաղաքականություն՝ պետք է նշանակի ստեղծել բարենպաստ պայմաններ, որոնցում մշակույթն առավել բնականոն զարգացման գործընթացներ կունենա, իսկ ուղղակի անդրադարձ մշակույթի վրա բացառվում է: 

Դա արդեն կլինի բռնություն, գրաքննություն: Այնպես որ, սպասել մեր երկրում մշակութային քաղաքականության և դրա իրագործմանը՝ ընդամենը հրապարակախոսային ելույթների և չիրականացվող խոստումների ժանրից է:

Մյուս կողմից՝ բոլոր այն արվեստագետները, որոնք նստած սպասում են պետության աջակցությանը, երբեք չեն կարող հաջողության հասնել այն իմաստով, որ աջակցությունը խորքից է գալիս: Այսինքն՝ եթե չունես տաղանդ, շնորհք, ստեղծագործելու կարողություն, որևէ պետություն՝ իր ֆինանսական, նյութական աջակցությամբ, չի կարող քո ներսում տաղանդի սերմեր նետել:

կարող քո ներսում տաղանդի սերմեր նետել: Եթե մարդը տաղանդավոր է, անպայման ինչոր կերպ կդրսևորվի, իսկ եթե այդ տաղանդը բացակայում է, կուզեք հազար հատ պետություն բերեք, որպեսզի նրան օգնի, որևէ հաջողություն արձանագրել անհնար է:

Կլինի նախարարություն, թե չի լինի, դա մշակույթին որևէ իրական, շոշափելի բան չի տալիս

Տարիներ առաջ, երբ ասում էի, որ մշակույթի նախարարության գոյությունը մեր երկրում անհեթեթություն է, ինձ դատափետում էին, ասում էին՝ չի կարելի նման բան ասել, բայց ներկա իրավիճակը ցույց է տալիս, որ այսօր, երբ չկա այդ նախարարությունը, ներկայիս իրավիճակը ոչնչով չի տարբերվում այն օրերից, երբ կար այդ նախարարությունը:

Այսինքն, ըստ էության, որևէ բան մեր կյանքում չփոխվեց, մշակույթն ինչպես կար, այնպես էլ շարունակում է իր կենսագործունեությունը: Կլինի նախարարություն, թե չի լինի, դա մշակույթին որևէ իրական, շոշափելի բան չի տալիս:

Այլ խնդիր է, թե նման կառույցները որքանով են բարենպաստ միջավայր ձևավորում մշակույթի համար: Նրանց գործառույթը բացառապես դա պետք է լինի. երկրում ստեղծել նորմալ պայմաններ, որպեսզի մշակույթը զարգանա:

Օրինակ՝ կինոթատրոններ, ակումբներ, գրադարաններ բացել, դրանց տանիքներն ու բեմերը վերանորոգել, ոչ թե գնալ ու միջամտել մշակութային կոլեկտիվների կյանքին, դրանց ստեղծագործական պրոցեսին, ինչպես մեր մշակույթի նախարարությունը սովորաբար անում էր: 

Դուք պայմաններ ստեղծեք, մշակույթն ինքը կզարգանա առանց ձեր միջամտության: Այս տեսանկյունից մշակույթի նախարարություն հասկացությունն ավելորդ ֆունկցիոնալ կառույց էր, որը որևէ դերակատարում չուներ մեր մշակույթում:

Եթե ինչ-որ հարցում իրար հետ համաձայն չեք, պարտադիր չէ, որ ոխերիմ թշնամիներ դառնաք

Պետք է մի տխուր փաստ արձանագրեմ. մեր հասարակության ներսում շատ տեսանելի է ագրեսիվ վերաբերմունքի աճը, ինչը ցավալի է: Շատ ցինիկ, գռեհիկ դրսևորումներ, անվանարկումներ, շատ արժանավոր մարդկանց մի քանի վայրկյանում արժեզրկելու, ցեխի մեջ նետելու, տրորելու հակվածություն:

Եվ այդ ամենը մնում է անպատիժ, անհետևանք: Հասարակության ներսում առաջացած ճեղքերը, բանակների, սևերի ու սպիտակների բաժանելը ամենասարսափելի երևույթներն են, որոնք ցանկացած հասարակության մեջ կարող են իրականություն դառնալ:

Սա շատ ցավալի երևույթ է, և որքան շուտ դրանից ազատվենք, այնքան լավ: Այդ հարցում մշակույթի գործիչները հատկապես կարևոր դերակատարում ունեն:

Հիմա քաղաքական պրոցեսներ, խմորումներ են ընթանում, և մշակութային գործիչները մի քիչ երկրորդ պլան են մղվել այն իմաստով, որ հիմնականում քաղաքականությունից բան չեն հասկանում՝ ինչպես պետք է միջամտեն, ինչ պետք է անեն:

Բայց նրանք կարող են իրենց խոսքով, հեղինակությամբ ազդել հասարակական տրամադրությունների վրա, մարդկանց բացատրել, որ, գիտեք, բանավեճն ինքնաոչնչացումը կամ մյուսներին ոչնչացնելը չէ:

Եթե դուք ինչ-որ հարցում իրար հետ համաձայն չեք, պարտադիր չէ, որ ոխերիմ թշնամիներ դառնաք: Կա կարծիքների բազմազանություն: Ես այս կարծիքն ունեմ, դու՝ մեկ ուրիշը, դրա մեջ ի՞նչ սարսափելի կամ վտանգավոր բան կա: Այս հարցում մեր մշակութային գործիչներն անելիքներ ունեն: Եթե իրենք իսկապես ակտիվանան, կարծում եմ՝ վաղը շատ դրական արդյունքներ կունենանք: 

Անձամբ իմ կյանքում ո՛չ դրական, ո՛չ բացասական փոփոխություն չի կատարվել

Գիտեք՝ բավականին երկար եմ ապրել և իմ կյանքում բազում իշխանափոխություններ եմ տեսել:

Բոլոր իշխանությունները եկել են խոստումներով, և բոլորը հեռացել են հասարակությանը հիասթափեցրած: Այնպես որ, ներկա կացությունն ինձ առանձնապես մեծ զարմանք չի պատճառում: Որպես սովորական քաղաքացի, անհատ, շարունակում եմ աշխատել, անել այն, ինչ արել էի մեկ տարի առաջ, տասը տարի առաջ: 

Որքանով կարող եմ մասնակցություն ունենալ հասարակական խմորումներին, այդ չափով մասնակցում եմ, ավելին չեմ պատրաստվում և ցանկություն էլ չունեմ, որովհետև դա իմ ոլորտը չէ, իմ խնդիրներն այլ ոլորտի են առնչվում: 

Անձամբ իմ կյանքում ո՛չ դրական, ո՛չ բացասական փոփոխություն չի կատարվել:

Ինչպես ապրել եմ երկու տարի առաջ, այնպես էլ շարունակում եմ ապրել:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»