ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Պաշտոնապես մեկնարկել է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը
ОБЩЕСТВОՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ
Շոկոլադի համաշխարհային օր, Բրազիլիա՝ Կաշաս ալկոհոլային խմիչքի (շաքարեղեգից ստացվող թունդ խմիչք) ազգային օր, Մեքսիկա՝ Հերոս-երեխաների հիշատակի օր, ԱՄՆ՝ Ցելիակիայի (աղեստամոքսային տրակտի հիվանդություն) դեմ պայքարի ազգային օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1913-վախճանվել է հայ երգիծաբան-նովելիստ Առանձարը (Միսաք Գոյումճյան)։
1922– թուրքական բանակի կողմից քաղաքի զավթումից, հույն և հայ բնակչության կոտորածից 4 օր անց սկսվել է Սմիռնայի (Զմյուռնիայի) 4 օր տևած մեծ հրդեհը, որը փաստացի հույն-թուրքական պատերազմի վերջն է դարձել։
1962 – ծնվել է բանասեր և թարգմանիչ Արամ Թոփչյանը:
1963- վախճանվել է վավերագրական ֆիլմերի հայ կինոռեժիսոր և սցենարիստ Վիլ յամ Հայկազյանը:
1990- ադրբեջանական ՕՄՕՆ-ը նռնականետերի, ականանետերի և ուղղաթիռների օգնությամբ սկսել է Մարդակերտի շրջանի Չափար գյուղի գրոհը, որի արդյունքում զոհվել է գյուղի 6 բնակիչ:
1995-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մոզամբիկի հետ:
2004-ամերիկացի մեծահարուստ Քըրք Քըրքորյանը վերջին 35 տարվա ընթացքում երրորդ անգամ վաճառել է «Մեթրո գոլդվին մեյեր» (MGM) հոլիվուդյան ընկերությունը: «Սոնի» ճապոնական հսկան համաձայնել է վճարել մոտ 3 միլիարդ դոլար եւ մարել ընկերության` 2 միլիարդի հասնող պարտքը:
2007-Ազգային ժողովը գլխավոր դատախազ է ընտրել գործող գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
2011-«Ժառանգությունը» դադարեցրել է խորհրդարանի նիստերի բոյկոտը և ավելի քան 6 ամսվա դադարից հետո խմբակցությունը վերադարձել է խորհրդարան։
2012-տեղի է ունեցել Երևան-Արարատ մայրուղու շինարարության հիմնարկեքի արարողությունը, որը հանդիսանում է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության պաշտոնական մեկնարկ:
2013-Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժեշտ է տվել պաշտոնին՝ ժամկետը լրանալու պատճառով։ 2016- Կարեն Կարապետյանը նշանակվել է Հայաստանի վարչապետ:
ԱՇԽԱՐՀ
81 —վախճանվել է հռոմեական կայսր Տիտ Ֆլավիոս Վեսպասիանը:
533– Դեցիմի ճակատամարտում Բելիսարիուսը վանդալներից գրավել է Կարթագենը:
1087 – ծնվել է Բյուզանդիայի կայսր Հովհաննես Բ Կոմնենոսը:
1501 –Միքելանջելոն սկսել է ստեղծել Դավիթի մարմարյա արձանը:
1601 – ծնվել է ֆլամանդացի նկարիչ Յան Բրեյգել Կրտսերը:
1736 - Ռուսաստանում հիմնվել է Չել յաբինսկ քաղաքը:
1592– վախճանվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, փիլիսոփա, էսսեիզմի հիմնադիր Միշել դը Մոնտենը:
1624 վախճանվել է Քարթլիի թագուհի Կետևանը:
1819– ծնվել է գերմանացի դաշնակահարուհի և կոմպոզիտոր Կլարա Շումանը՝ Ռոբերտ Շումանի կինը:
1872- վախճանվել է գերմանացի փիլիսոփա Լյուդվիգ Ֆոյերբախը:
1874– ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր, երաժշտական տեսաբան, գրող, նկարիչ, գյուտարար Առնոլդ Շյոնբերգը:
1906-կայացել է առաջին ինքնաթիռի թռիչքը Եվրոպայում:
1929- անգլիացի գիտնական-մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը ներկայացրել է իր հայտնագործությունը՝ պենիցիլինը:
1956– IBM ընկերությունը թողարկել է առաջին կոշտ սկավառակը:
1968- Ալբանիան դուրս է եկել Վարշավայի պայմանագրի կազմակերպությունից:
1977- Վախճանվել է իռլանդա-լեհական ծագումով բրիտանացի, ապա՝ ամերիկացի ռեժիսոր Լեոպոլդ Ստոկովսկին:
1996– վախճանվել է ամերիկացի ռեփ երգիչ և կինոդերասան Թուփաք Շակուրը:
1999 –Մոսկվայի Կաշիրյան մայրուղու բնակելի 8 հարկանի տան նկուղում տեղի ունեցած պայթյունը հողին է հավասարեցրել տունը, 124 բնակիչ զոհվել է, 7-ը ստացել է վնասվածքներ: Ոչ ոք իր վրա չի վերցրել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը:
2008 –Դելլիում տեղի են ունեցել ահաբեկչական հինգ սինխրոնիզացված գործողություններ, որոնց արդյունքում զոհվել է 30 մարդ և վիրավորվել մոտավորապես 100-ը:
2013 —Ռուսաստանի Նովգորոդ քաղաքի հոգեբուժական պանսիոնատում բռնկված հրդեհի արդյունքում 37 մարդ է զոհվել:
Կամո Խաչիկյան