Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Առյուծներ հնարավոր են լարված պահեր․ սեպտեմբերի 13-ի աստղագուշակը

ԼԱՅՖ

Past.am

Խոյ: Ամենահարմար օրն է որևէ նոր գործ ձեռնարկելու համար: Բայց սկզբից ամեն ինչ լավ մտածեք, լավ կշռադատեք, հիշեք ձեր նախորդ փորձը: Հնարավոր է նախապատրաստությունը զբաղեցնի օրվա առաջին կեսը, բայց օրվա երկրորդ կեսը լիուլի բավարար կլինի ռեալ գործողությունների համար, որոնք զարմացնելու աստիճան արդյունավետ կլինեն: Այսօր դուք սովորականից ավելի շատ կզգաք այլ մարդկանց բարոյական աջակցության կամ ուղղակի հավանության կարիքը: Ո՞ւմ դիմել: Առաջին հերթին՝ ոչ ընտանիքի անդամներին: Դիմեք հին ընկերներին․ նրանց համար ավելի հեշտ կլինի հասկանալ ձեր քայլերի դրդապատճառները: Ձեզ մի մեղադրեք էգոիզմի մեջ: Ինչ էլ որ ասեն շրջապատի մարդիկ, ձեր եսասիրությունը խելամիտ չափերի մեջ է:

Ցուլ: Ձեր բախտն այսօր չի բերում այն առումով, որ երկնքից փողեր չեն թափվում, իսկ թագաժառանգն էլ սպիտակ ձիով ձեզ չի դիմավորում շքամուտքի առաջ: Այդ ամենի համար հարկ կլինի չարչարվել, ջանք թափել: Արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա: Այդ պատճառով էլ ոչ մի դեպքում ձեզ չի կարելի ալարել, ձեռքերը կախել, հետաձգել գործերը: Կենսական բարձր ներուժի շնորհիվ դուք հոգնածություն չեք զգում, եթե նույնիսկ արտաժամ եք աշխատում կամ երկար եք մնում մարզադահլիճում: Երեկոն նպաստավոր է առողջարարական և կոսմետիկ պրոցեդուրաների, ինչպես նաև մերսման սեանսների համար:


Երկվորյակ: Օրվա առաջին կեսը մասնագիտական բնագավառում նոր հնարավորություններ կընձեռի ձեզ, իսկ նրանք, ովքեր դեռ չեն կողմնորոշվել նպատակակետերի հարցում, հետաքրքիր գաղափարներ կհղանան: Օրվա այդ ժամանակահատվածը հաջող կդասավորվի նաև նանց համար, ում հետաքրքրությունները կլինեն ընտանիքի և անձնական կյանքի շրջանակներում: Դուք կհասկանաք մարդկանց, կգուշակեք մտերիմների թաքուն ցանկությունները, կնպաստեք դրանց իրականացմանը: Օրվա երկրորդ կեսին իրենց զգացնել կտան որոշ հին խնդիրներ, հնարավոր է՝ ծագեն նորերը: Թե՛ մեկը և թե՛ մյուսը ձեր հակառակորդների ձեռքի գործն են, ովքեր կարողացել են հմուտ կերպով որպես բարեկամ ներկայանալ: Շատ Երկվորյակներ կզղջան, որ այդքան դյուրահավատ են գտնվել նրանց նկատմամբ:


Խեցգետին: Վատ օր չէ աշխատանքի համար: Առաջին հերթին սա վերաբերում է այն Խեցգետիններին, ում գործունեությունը կապված է մանկավարժության, լրատվության և բժշկության հետ: Ձևավորվում են ամուր գործնական կապեր, կարելի է աշխատանքի փոփոխության կամ ինքնուրույն առևտրային գործունեություն սկսելու հետ կապված հարցեր քննարկել: Ձեր տեսակետը սիրով կլսեն նույնիսկ այն մարդիկ, ում կյանքի փորձին ու գիտելիքներին դուք մեծ հարգանքով եք վերաբերվում: Նշանի շատ ներկայացուցիչների օրվա ընթացքում կճնշի անհասկանալի մի անհանգստություն, որ կխանգարի կենտրոնանալ, կողմնորոշվել իրավիճակներում, հասկանալ, թե որն է տվյալ պահի ճիշտ պահելաձևը: Միայնակ հաղթահարել այդ զգացումը հեշտ չի լինի: Ավելի լավ է դիմեք այն մարդու օգնությանը, որի հանդեպ անտարբեր չեք:

Առյուծ: Հնարավոր են առանձին լարված պահեր, բայց ընդհանուր առմամբ օրը բարեհաջող է: Գործընկերների հետ փոքր տարաձայնությունները սրտին մոտ մի ընդունեք և այդ ամենին վերաբերվեք այնպես, որ դրանք հետևանքներ չեն ունենա և արագ կմոռացվեն: Գլխավորը, որ կարողանաք կարևոր հարցերի հետ կապված վերջնական որոշումը հետաձգել և չշտապել վերջակետ դնել: Դրա համար ամենահարմար պահը չէ այսօր: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, որոնք հետևանք են ձեր սխալ որոշումների: Աշխատեք խուսափել չծրագրավորված գնումներց (հատկապես խոշոր), ծայրահեղ դեպքում՝ օրվա երկրորդ կեսին:

Կույս: Բարենպաստ օր է նոր ձեռնարկումների, խոշոր ծրագրերի կյանքի կոչման համար: Ամեն քայլափոխի հաջողությունը ուղեկցում է ձեզ: Գլխավորը՝ ճիշտ ընտրեք այն գործը, որը ձեզ հոգեհարազատ է: Հիշեք, որ այսօր ճիշտ որոշումները ջրի մակերեսին են, և կարիք չկա հասարակ հարցերի պատասխանները գտնելու վրա գլուխ կոտրել: Օրը բարենպաստ է նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կույսերը հեշտ են լեզու գտնում սիրելիների հետ, ստեղծում են ներդաշնակության և փոխըմբռնման մթնոլորտ: Կարելի է հյուրեր ընդունել, ընտանեկան տոներ կազմակերպել, երեխաների և մեծահասակների համար ժամանցի ձևեր մտածել: Այսօր դուք այդ ամենը կանեք գերազանց:

Շարունակությունը՝ այստեղ

Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ)