Կարո՞ղ է ԱԱԾ-ն ղեկավարել 25 տարեկան, առանց բարձրագույն կրթության երիտասարդ (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյսօր՝ սեպտեմբերի 13ին ԱԺ-ում ներկայացվեց մի նախագիծ, որի համաձայն՝ ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների պաշտոնը զբաղեցնող անձինք պետք է համապատասխանեն այն չափանիշներին, որոնց համապատասխանում են պատգամավորները և կառավարության անդամները, այսինքն՝ այդպիսի պաշտոնի կարող են նշանակվել 25 տարին լրացած, բարձրագույն կրթություն չունեցող, ուժային այդ համակարգերի հետ կապ չունեցող մարդիկ։ Հիմնական զեկուցողը «Լուսավոր Հայսատան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն է։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, դիմելով Սիմոնյանին, ասաց․
«Քաղաքական թիմի անդամին, ենթադրենք, օրինակ՝ 26 տարեկան երիտասարդին տանում ենք ներքին գործերի նախարար կամ անվտանգության ծառայության ղեկավար ենք նշանակում։ Իմ կարծիքով՝ ստեղ խնդիրներ կարող են առաջանալ՝ նաև հաշվի առնելով, որ մենք այդ ինստիտուտների զարգացման մասին ենք խոսում։ Բայց այդ ինստիտուտները կարող են փլվել դրանից հետո։ Հաշվի առեք տարիներ շարունակ այդ համակարգում աշխատած մարդկանց վերաբերմունքը, երբ գա 25-26 տարեկան որևէ երիտասարդ՝ իրենց ղեկավարելու, գեներալների և այլն»։