Մահացել է Ապրիլյան պատերազմում զոհված հետախույզ Նվերի հայրը՝... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Բյուջեն մսխելու հնաոճ արվեստը․պետական գնումների ոլորտում ԽԾԲ... ԲԼՈԳ
ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձեւավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Գ.Ծառուկյան» հիմնադրամի և «Մուլտի գրուպի» հովանու ներքո կայ... ՎԻԴԵՈ
«Օջախ» ռեստորանի դիմաց Mercedes-ը վրաերթի է ենթարկել հարսանի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 14.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պատմությունն Ադրբեջանի նախագահի ամենաուժեղ կողմը չէ. ՀՀ ԱԳՆ-ն հիշեցրել է ռամիլ սաֆարովի հերոսացման մասին Մահացել է Ապրիլյան պատերազմում զոհված հետախույզ Նվերի հայրը՝ ազատամարտիկ Սարո Սիմոնյանը (ֆոտո) Ոչ մի հականիկոլական ճակատ առանց Հանրապետականի արդյունավետ եւ բավարար ուժեղ չի լինելու. Արմեն Աշոտյան ՀՀ քաղաքացիները դարձյալ չզգացին հայտարարված տնտեսական ակտիվության աճը. փորձագետ Ավելի լավ է թուրքի ձեռքով մորթվենք, քան Նիկոլ Փաշինյանի ձեռքով փրկվենք. «Թալին» ջոկատի հրամանատար Բյուջեն մսխելու հնաոճ արվեստը․պետական գնումների ոլորտում ԽԾԲ մշակույթը դեռ կա. Անի Սամսոնյան Այսօրվա իշխանությունը ապազգային քաղաքականությամբ դաշտ ստեղծեց Ալիեւի գռեհիկ հայտարարության համար. Գեւորգ Գեւորգյան ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձեւավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու համար «Գ.Ծառուկյան» հիմնադրամի և «Մուլտի գրուպի» հովանու ներքո կայացավ Աշոտ Ղազարյանի հոբելյանական համերգը Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնեւի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Գարեգին Բ-ի մատուցած Սուրբ Պատարագին Visa «ԲԱՐԵՐԱՐ». բարեգործական ծրագիրը նոր շունչ է ստանում Մերկելը կոչ է արել Էրդողանին անհապաղ դադարել ռազմական հարձակումը Սիրիայում Պենտագոնի ղեկավարը խոստովանել է, որ ամերիկյան զորքերը Սիրիայում հայտնվել են ծուղակում Խախտումներ` Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները «Օջախ» ռեստորանի դիմաց Mercedes-ը վրաերթի է ենթարկել հարսանիքի մասնակիցներից մեկին. Նա տեղում մահացել է (ֆոտո)

«Արդարություն» կուսակցությունը Արցախում քաղաքական երրորդ բևե՞ռ

Past.am

Ո՞ւմ դիմել, ո՞ւմ դրոշի տակ անցնել՝ պատգամավոր դառնալու համար: Սա է այն մղձավանջային հարցը, որն արդեն մեկ տարուց ավելի հուզում է Արցախի քաղաքական մոլուցքով տառապող որոշ շրջանակների ու անհատների:

 

Նախորդ ընտրությունների ժամանակ Արցախում բոլորի համար բավական հեշտ էր. մինչև 2005-ը կար նախագահի հովանու ներքո գործող ԱԺԿ, և պատգամավոր դառնալու ցանկություն ունեցող ցանկացած իշխանամետ գործիչ հստակ գիտեր, թե ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի հնարավոր բոլոր միջոցներով միանան այդ կուսակցությանը, կամ մեծամասնական համակարգով թեկնածու առաջադրվելու ժամանակ ստանան այդ կուսակցության քաղաքական աջակցությունը: 2005 թվից հետո այդ կուսակցությունից ծնվեց նոր կուսակցություն, և պատգամավոր դառնալու համար անհրաժեշտ էր մտնել կա՛մ «ԱԺԿ», կա՛մ «Ազատ Հայրենիք» կուսակցություն, կա՛մ էլ տեղերում ստանալ դրանց ղեկավարների աջակցությունը:

 

Հիմա ժամանակները փոխվել են, լրիվ խառնաշփոթ իրավիճակ է: Մի կողմում նույն այդ կուսակցություններն են, որի ղեկավարները դեռևս շարունակում են ազդեցություն ունենալ Արցախում, ինչը, սակայն, հասարակության շատ անդամների համար այնքան էլ հասկանալի չէ: Նրանց համար պարզ չէ, թե դրա պատճառը անցյալը վերապրելու շարունակությո՞ւնն է, թե՞ հաջորդ ընտրություններում երկրի ապագան որոշողների կրկնության ցանկությունը: Իհարկե, գործադիրի լծակները այժմ էլ այդ երկու ուժերի ձեռքին են, սակայն դժվար է ասել, թե ինչ կլինի վաղը:

 

Չէ՞ որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, ինչը, չի բացառվում, որ տարածվի նաև Արցախում: Եվ այս կուսակցությունները ընտրություններից առաջ կդառնան հերթական քավության նոխազը:

 

Մյուս կողմից՝ ի հայտ են գալիս նոր անուներ, որոնք անմիջապես և ուղղակիորեն կապվում են Նիկոլ Փաշինյան անվան հետ, և դիտվում, որպես հեղափոխական նոր ուժեր: Նախընտրական շրջանում շարունակում են ի հայտ գալ նաև նոր կամ նոր ձևավորվելու հայտ ներկայացրած մանր-մունր այլ կուսակցություններ: Ո՞վ կմիավորի նրանց, ի՞նչ տանիքի տակ նրանք կհավաքվեն: Կամ՝ ո՞վ է լինելու այն միավորող ուժը, դեռևս հայտնի չէ:

 

Հիմա էլ խոսակցություններ են կան նաև, որ դեռ պարզ չէ, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահի որ թեկնածուի վրա կանգ կառնի: Եվ, եթե հավատանք այդ խոսակցություններին, ապա կստացվի, որ ճիշտ կողմնորոշվելու հնարավորությունը գնալով ավելի է դժվարանալու: Այսօրվա արցախյան քաղաքական ուժերի պրոբլեմը նաև այն է, որ իշխանամետ լինելն ամենևին էլ բավարար պայման չէ, որ ընտրություններում տվյալ թեկնածուն կստանա ուժային կառույցների և իշխանական մյուս մարմինների աջակցությունը, քանի որ իշխանամետ հասկացությունը դարձել է երկիմաստ և, բնականաբար, հավելյալ ճշգրտման կարիք ունի:

 

Օստապ Բենդերը համոզված էր, որ մարդիկ ամենից շատ վախենում են անհասկանալի և անկանխատեսելի երևույթներից: Ստացվում է, որ Արցախի քաղաքական ուժերը և գործիչների մեծ մասը ոչ թե վախեցած են, այլ սարսափած, իսկ ընտրություններին մոտեցնող յուրաքանչյուր օր մեծացնում է այդ սարսափի չափը:

 

Այսքանը դեռ բավարար չէր, հիմա էլ նոր լուրեր են տարածվում, թե հնարավոր է այդ քաղաքական կուսակցություններն իրենց վարկաբեկված անցյալը քողարկելու համար հրաժարվեն որոշ պատգամավորներից և իրենց շուրջ դեռևս չվարկաբեկվածներին համախմբեն:

 

Եվ այս հետաքրքիր մրցապայքարում ընդգծված առանձնանում է Արցախի «Արդարություն» կուսակցությունը, որը դեռևս այսօրինակ խմորումները չսկսած հայտարարել էր, որ քաղաքական քննարկումներ է անցկացրել Վիտալի Բալասանյանի հետ և, ամենայն հավանականությամբ, որպես նախագահի թեկնածուի ընտրությունների ժամանակ կառաջադրի հենց այդ քաղաքական գործչին:

 

Կուսակցությունն իր ստեղծման օրից հայտարարել էր նաև, որ այլևս չի հանդուրժելու եղած իշխանական համակարգը և նշել, որ կառավարման համակարգն արմատական փոփոխության ենթարկելու անհրաժեշտություն կա:

 

Դրանով պայմանավորված կուսակցությունը բազմիցս տարբեր հայտարարություններ է արել, առաջարկելով չսպասել ընտրություններին և իշխանություններին կոչ արել օր առաջ համակարգային փոփոխություններ սկսել:

 

Հատկանշական է, որ այս կուսակցությունը լինելով ընդդիմադիր, միևնույն ժամանակ դեմ է նաև ներկայիս հայաստանյան իշխանության կողմից առաջ քաշած որոշ թեզերի և դրանք անվերապահորեն ողջունող քաղաքական ուժերին, քաջ գիտակցելով, որ դրանք այսպես թե այնպես ներխուժելու են Արցախ, չնայած, որ Արցախը յուրահատուկ է իր ռազմա-քաղաքական և տնտեսական կարգավիճակով: 

 

Միևնույն ժամանակ, կուսակցությունում կարծում են, որ երկրի կառավարման ողջ համակարգը զարգացման ճանապարհով տանելու համար հարկավոր է ոչ թե անձերին փոխել, այլ ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնել: Կուսակցությունը գտնում է նաև, որ այդ ճանապարհին ամեն հինը ժխտելով և ամեն նորը ողջունելով հնարավոր չի լինի երկիր կառուցել:

 

Այսպիսով, Արցախի «Արդարություն» կուսակցությունը, իր հավանական նախագահի թեկնածուի հետ կարծես հավակնում է Արցախում դառնալ այն երրորդ բևեռը, որը գուցեև ամենահարազատ ու սպասված ուժը կդառնա ողջ արցախահայության համար:

 

 
Արմինե Գրիգորյան

 

 

 

website by Sargssyan