Արցախում հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է վիրավորվել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
331 բուժաշխատող արտակարգ իրավիճակում մասնակցել է արտակարգ վե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի հատուկ ծառայությունների տակ աշխատող էջում հայերեն ...
Եղանակն՝ առաջիկա օրերին
«Սպայկա»-ին պատկանող 1.5 մլն դոլարի գյուղմթերքը 15 օր ճանապա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 06.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Կորոնավիրուսից մահացած մարալիկցի տղամարդու կինն ու դստեր ընտանիքը մեկուսացած են Սերժ Սարգսյանը հրավիրվել է քննիչ հանձնաժողով` լսումների Պուտինը և Փաշինյանը քննարկել են Հայաստանին գազի մատակարարման և կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներին վերաբերող հարցեր Կարտոֆիլը, սոխը, սխտորը, գազարը եւ մի շարք ապրանքներ ԵՏՄ տարածք կներմուծվեն զրո մաքսատուրքով Ապրանքների թանկացման «անմեղները» կամ պաշտոնյաների պրիմիտիվ առաջարկները Ի՞նչ է կատարվում Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում (տեսանյութեր) Արագածոտնի մարզի ավելի քան 500 ընտանիք «Գ.Ծառուկյան» հիմնադրամից աջակցություն է ստացել Ուշադրություն. Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում կա ցրտահարության վտանգ Ինչու է հարկավոր հաճախակի լոգանք ընդունել. Ահա թե ինչ է կատարվում 2 օր լոգանք չընդունած մարդու մարմնի հետ Արցախում հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է վիրավորվել Ունենք ընդամենը 11 դրական դեպք. Փաշինյան

Այսօր ուրբաթ-13-ին, սպասվում է Բերրի լուսին. սա երևույթ է, որն այլևս չի կրկնվի մինչև 2049 թվականը

Past.am

Ուրբաթ 13՝ անեծքների, միֆերի, սարսափելի պատմությունների, լիալուսնի օր։ Հենց սեպտեմբերի 13-ին՝ ուրբաթ օրը, մենք ականատես կլինենք երկնային երևույթի, որը համապատասխանում է օրվա խորհրդին։

Այսօր երկնքում կհայտնվի Բերրի լուսինը, և կարևոր չէ՝ այն միֆային է, թե իրական։ Դարեր շարունակ համարվել է, որ այդ օրվա լուսինը հովանավորում է բերքի շրջանը, գյուղացիներին և գյուղատնտեսներին։

2019թ. սեպտեմբերյան լիալուսինը երկնակամարում կհայտնվի սեպտեմբերի 14-ին՝ վաղ առավոտյան, իսկ ամբողջացող լիալուսինը հնարավոր կլինի վայելել 13-ի գիշեր լույս 14-ին։

Իսկ ինչո՞ւ են Լուսինը բերրի համարում։ Անվանումը բացատրվում է նրանով, որ լիալուսինն այդ օրը օգնում է, որ բերքահավաքի պիկին գյուղատնտեսները մինչև ուշ գիշեր կարողանան աշխատել։ Լուսինը բարձրանում է հենց այն ժամանակ, երբ մայր է մտնում Արեգակը, սակայն հետաքրքիրն այն է, որ տարվա այս հատվածում տպավորություն է ստեղծվում, որ Լուսինն ամեն գիշեր հենց նույն պահին է վեր բարձրանում։

Պատճառը Լուսնի ուղեծիրն է երկնքում տարվա այս ժամանակահատվածում։ Թվում է, թե Լուսինը հորիզոնական ուղղությամբ շարժվում է դեպի հորիզոն։

Աստղագետները նշում են, որ լիալուսինը հարկավոր է վայելել ոչ թե տարվա պիկային շրջանում, այլ այն ժամանակ, երբ արբանյակը գտնվում է հորիզոնի արևելյան հատվածում՝ բավականին ցածր։ Այդ ժամանակ Լուսինն առավել խոշոր և տպավորիչ տեսք է ստանում։

website by Sargssyan