ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՅԻՍԻ). Հռչակ­վել է Հա­յաս­տա­նի Դե­... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ռու­սա­կան Toyota-ն ուղև­որ­վում է Հա­յաս­տան» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հա­յաս­տա­նը կա­րե­լի է դասել «չբուժ­ված» երկր­նե­րի շար­քին... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նոր նախագիծ կա­մա­վոր­նե­րի և կա­մա­վո­րության մասին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արթուր Վանեցյանը կարևորում է երկրի վարկանիշի պահպանման հարցը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 28.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են. News.am Forbes-ը Պորոշենկոյին ընդգրկել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարների եռյակում Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքիում. կա 6 վիրավոր Նախագահ Արմեն Սարգսյանի դասը Պլեխանովի ուսանողների համար (տեսանյութ) Երևանում 40 տրանսպորտային միջոցի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է 18 իրավախախտում «Տավուշ տեքստիլ»-ի 100 աշխատակցի թեստերի արդյունքները դրական են Ես անտեղի եմ համարում այն շահարկումները, թե դիմակը թանկ է․ Նիկոլ Փաշինյան Ձորագյուղում կորոնավիրուսի 10 դեպք է հաստատվել Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարավածության 8 371 նոր դեպք․ Ռիա Նովոստի Ծնված օրվանից ծանր հիվանդության դեմ պայքարող 9 ամսական Գոռն այսօր առաջին անգամ տուն է գնում (տեսանյութ) Եթե քաղաքական որեւէ ուժ ցանկանար գնալ Սարդարապատի հուշահամալիր, կարող էր նախապես դիմել պարետատուն․ վարչապետի խոսնակ Դաշնակցությունը երբեք չի զբաղվել պոպուլիզմով․ Իշխան Սաղաթելյան Նոր համաճարակն առավելապես հարվածում է աշխատող աղքատներին, փոքր և գերփոքր կազմակերպություններին. տնտեսագետ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՅԻՍԻ). Հռչակ­վել է Հա­յաս­տա­նի Դե­մոկ­րա­տա­կան Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյու­նը Նավթի գները նվազել են «Ռու­սա­կան Toyota-ն ուղև­որ­վում է Հա­յաս­տան» Թանկարժեք մետաղների գներն աճել են. NYMEX

Ապրիլյան պատերազմի հանգամանքները պարզելիս մտահոգիչ փաստեր ի հայտ եկան. Անդրանիկ Քոչարյան

Past.am

Այսօր շատ կարեւոր ինֆորմացիա ստացանք ապրիլյան պատերազմի մասին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա ասաց, որ այսօրվա փակ նիստում հրավիրվել է 2016-ի գործողությունների մասնակից ժամկետային զինծառայող։ Քոչարյանի խոսքով՝ հրավիրվածը հանձնաժողովի անդամներին տրամադրել է շատ կարեւոր տեղեկություն, որը որոշակի առումով մտահոգություն եւ տպավորություն է թողել անդամների մոտ.

«Ապրիլյան դեպքերը ուսումնասիրել ենք կոնկրետ մեր հաստատած ասօրվա ծրագրով։Նորությունների մասին տեղյակ կպահենք, երբ կանցնենք մեր զեկույցներին։ Այսօրվա հյուրը չենք բացահայտի, թե ով էր։ Այսօր հրավիրված անձի կողմից ստացանք շատ կարեւոր ինֆորմացիա: Խոսքը վերաբերում է առաջնագծում եղած իրավիճակին: Մարդ էր, որը ավելացրեց մեր իմացությունը Ապրիլյան դեպքերի մասին, մարդ, որն անմիջական մասնակցություն է ունեցել առաջնագծում։ Մտահոգիչ փաստեր են ի հայտ եկել այս ընթացքում»։

Ճշտող հարցին՝ արդյոք հրավիրվածը ժամկետային զինծառայող է եղել, Քոչարյանը դրական պատասխան տվեց. «Առաջնագծում մեր հերոսապատումը կերտած զինվորներից մեկն էր»։

Քոչարյանը հայտնեց, որ իրենք ունեն իրենց հրավիրվածների հաստատած ցանկ, որը չի պակասել, այլ ավելացել է. «Եղել են այն ժամանակվա մի շարք  բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այս պահին անունները չենք հրապարակի»։

Հարցին՝ արդյոք հնարավոր է, որ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում ՊՆ-ում պաշտոնանկություններ գրանցվեն, Քոչարյանն ասաց. «Ես կարծում եմ, ոչ թե պաշտոնանկություններ, այլ մենք ամեն ինչ անելու ենք, որ ՊՆ-ում ցանկացած թերացում ապագայի հետ կապված բացառվի»։

Հարցին՝ ապրիլյան դեպքերի հանգամանքների քննման համար արդյոք հրավիրել են ԳՇ պետ Արտակ Դավթյանին, Քոչարյանն ասաց. «Որ կանչեինք, դուք կիմանայիք։ Դուք ամեն ինչ պաշտոնյաների մեջ եք ման գալիս, ու նաեւ հարցնում եք՝ Սերժ Սարգսյանին ե՞րբ ենք կանչելու»։

Քոչարյանն ասաց, որ հանձնաժողովը աշխատել է նաեւ ամռանը. «Հանգստի չենք գնացել, ամռանն էլ ենք աշխատել։ Աշխատում ենք մեծ քանակությամբ նյութերի եւ մարդկանց հետ»։

Հարցին՝ հաջորդ հանդիպումը երբ է լինելու, Քոչարյանն ասաց, որ լրագրողներն այդ մասին չեն իմանա. «Չենք հայտարարելու, մենք աշխատելու ենք»։

website by Sargssyan