Լանզարոտի կոնվենցիայի շուրջ հետագա հանրային քննարկումների ար... ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՄԱՅԻՍԻ). Ան­կար­գու­թյուն­նե­րի հե­տև... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորցնում ենք, կորցնում, բայց այդպես էլ չենք խրատվում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Սե­րը ժա­ռան­գել եմ մայ­րի­կիցս». պահ­պա­նե­լով ժա­նյակա­գո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ակա­նա­տես չենք եղել որևէ փաս­տաթղ­թի, որը կքար­տե­զագ­րի Հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 31.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցությունն ընդդմիադիր գործունեություն է ծավալելու Նիկոլ Փաշինյանը գեներալ Կարապետյանին գաղտնի գործուղել է ՌԴ՝ մաքսանենգ ծխախոտի հետ կապված սկանդալը ծածկադմփոց անելու համար Ոստիկանության անակնկալ շրջայցերը մայրաքաղաքի տարբեր շրջաններում (վիդեո) Գագիկ Ծառուկյանը մշտապես նվիրված է եղել իր ժողովրդին «Սաղ Սերժնա մեղավոր» պարզունակ իշխանական կռուտիտները հերթական անգամ փուչիկ են․ Աշոտյան Գնալով պետական կոռուպցիայի նմանվող գործարքների՝ հիմա այս իշխանությունը փորձում է բյուջեն լցնել` ֆինանսապես կեղեքելով ողջ հասարակությանը․ Հայկ Մարտիրոսյանը՝ համընդհանուր հարկային հայտարարագրի մասին Մենք հիմա փակուղու մեջ ենք և գնալով վիճակը ծանրանալու է. Ստեփան Դանիելյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 355-ով՝ հասնելով 9282-ի Պաշտոնյաների՝ շաբաթվա ամենասկանդալային գրառումները Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել 1970-ականներին արտադրված զենք՝ ներկայացնելով դա որպես ձեռքբերո՞ւմ Իրավիճակն ու գներն անշարժ գույքի շուկայում. երբ բնակարան գնել Պարետի որոշմամբ սհմանափակումներ կկիրառվեն մի շարք տնտեսվարողների նկատմամբ Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր․ Միքայել Մինասյան/տեսանյութ/ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ․ հանդիպեցի կովիդ-դրական մայրիկի՝ իր 4 օրական նորածնի հետ․ Թորոսյան ԱՄՆ-ում ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակել է լրագրողին (տեսանյութ) Ամբերդ գյուղի ջրատարի մեջ 70-75 տարեկան կնոջ դի է հայտնաբերվել Թրամփը շնորհակալություն է հայտնել Գաղտնի ծառայությանը եւ իր ցասումն է արտահայտել ցուցարարների հանդեպ Նախատեսվում է օրական 1000-ից 2000 թեստի արտադրություն. Փաշինյան Պարետի որոշմամբ՝ արգելվել է 138 տնտեսվարողի գործունեությունը

Ավանդների արտահոսքի վտանգից մինչև սուբյեկտիվ գործիքի ռիսկ. ո՞րն է բանկային գաղտնիքի վերաբերյալ նախագծի նպատակը

Օրենսդրական նոր նախաձեռնության համաձայն, իրավապահ մարմինները կարող են մի քանի տասնյակ հանցագործությունների, այդ թվում՝ անհիմն հարստացման, կաշառք ստանալու գործերով ստանալ նաև քրեական գործերով կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձանց՝ բանկային գաղտնիք հանդիսացող տվյալները:

Այսինքն, նախատեսվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման, մինչդեռ գործող կարգավորումներով նման տեղեկություններ հնարավոր է ստանալ բացառապես կասկածյալի ու մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ։

Նկատենք, որ թեև փոխվարչապետի մակարդակով նախատեսվող փոփոխությունը շատ վտանգավոր համարվեց, այնուամենայնիվ, կառավարությունը հավանություն տվեց նախագծին:

Դիտարկելով օրենսդրական փոփոխությունից բխող ռիսկերը թե՛ իրավական, թե՛ տնտեսական բաղադրիչների համատեքստում՝ «Փաստը» զրուցել է փաստաբան, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանի և տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:

Մարատ Ատովմյանի խոսքով, նախագծի տրամաբանությունը, ըստ էության, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումն է, բայց փորձագետը չի բացառում ռիսկերի հնարավորությունը:

«Հիմնական մտահոգությունը կարող է լինել այն, որ իրավապահ մարմինները կչարաշահեն իրենց լիազորությունները ու բանկերում գտնվող գումարների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հանգամանքն ավելի լայն շրջանակ կընդգրկի: 

Այնուամենայնիվ, կարևոր է, որ կասկածյալի կամ մեղադրյալի ազգականների բանկային հաշիվներին վերաբերող տեղեկություններ ստանալու դիմումները լինեն հիմնավորված, որպեսզի դա իսկապես չվերածվի ինչ-որ չարաշահման»,-ասաց նա՝ հավելելով, որ բանկերն իրենց հերթին պետք է հրաժարվեն տեղեկություն տրամադրելուց, եթե չի հիմնավորվում, որ այդ տեղեկատվության բացահայտումն իսկապես գործի քննության շահերից է բխում:

Հարցին՝ կա՞ն երաշխիքներ, որոնք բացառում են մարդու իրավունքների խախտման հնարավորությունը, Մ. Ատովմյանը պատասխանում է. «Առաջին հայացքից՝ այդ երաշխիքները կան: Այդուհանդերձ, կարևոր է, որ այդ երաշխիքները պրակտիկայում էլ խստորեն պահպանվեն»:

Մարատ Ատովմյանը հղում արեց միջազգային փորձին՝ նշելով, որ տարբեր երկրներ կոռուպցիայի դեմ պայքարի իրենց ուրույն գործիքակազմն ունեն. «Միջազգային պրակտիկայում կան երկրներ, որտեղ հակակոռուպցիոն մարմինները շատ մեծ լիազորություններ ունեն բանկային հաշվի, ինչպես նաև գույքի վրա կալանք դնելու մասով:

Միակ խնդիրն այն է, որ նշված գործիքն իսկապես կիրառվի հակակոռուպցիոն նպատակներով, այլ ոչ թե սուբյեկտիվ գործիք հանդիսանա»: Նախատեսվող փոփոխությունը տնտեսագետ Սուրեն Պարսյանը կտրականապես սխալ մոտեցում է համարում:

«Այս մոտեցումը Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի համար իմիջային տեսանկյունից լուրջ հարված կդառնա»,-շեշտեց տնտեսագետը:

Խոսելով նույն միջազգային փորձի մասին՝ տնտեսագետն ընդգծեց, որ կան նաև մի շարք միջազգային պայմանագրեր ու փաստաթղթեր, որոնք տալիս են այն երաշխիքները, համաձայն որոնց, յուրաքանչյուր անձ կամ կազմակերպություն կարող է գաղտնի պահել իր հաշիվները.

«Միայն առանձին դեպքերում է թույլատրվում, որ դա հասանելի լինի պետական մարմիններին, այսինքն, երբ կա մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ, ինչը նաև մեր գործող կարգավորումներով է նախատեսված:

Բայց, փաստորեն, հաշվի առնելով նախատեսվող փոփոխությունը՝ մենք ընդհանուր կանոնից շեղում ունենք, ըստ որի՝ անձը, չլինելով ո՛չ մեղադրյալ, ո՛չ կասկածյալ, կարող է գտնվել այդ վերահսկողության տակ: Սա լուրջ խնդիր է և, կարծում եմ, հետագայում այն լուրջ դատական քաշքշուկների ու վեճերի առիթ կդառնա թե՛ ՀՀ-ի, թե՛ եվրոպական դատարաններում»:

Ս. Պարսյանը նկատում է՝ Հայաստանի բանկային համակարգը վերջին տարիների ընթացքում հասցրել է քիչ թե շատ զարգացած ինստիտուտ դառնալ և հիմնված է միջազգային չափորոշիչների վրա:

«Բայց փոփոխությունը կարող է մեկ այլ ռիսկ առաջացնել. Հայաստանի բանկերից դեպի արտերկիր կարող է ավանդների արտահոսք լինել: Այստեղ իրենց հաշիվները պահող շատ անձինք և կազմակերպություններ կարող են իրենց հաշիվները փոխանցել այլ երկիր, ուր բանկային գաղտնիքի պահպանման համար բավարար երաշխիքներ կան:

Ըստ էության, նախագծի հիմնական նպատակը քաղաքական և իրավական է:

Պրակտիկայում, ըստ էության, խնդիր ունեն հիմնավորել այս կամ այն քրեական գործի շրջանակում կասկածյալի կամ մեղադրյալի հետ փոխկապակցված անձի մասնակցությունը, և փորձում են պարզապես ավելի հեշտ գործիք ձեռք բերել, որ այդ տեղեկատվությունը արագ հասանելի դարձնեն»,ընդգծեց տնտեսագետը՝ հավելելով, որ այս պարագայում, սակայն, բազմաթիվ խնդիրների ենք բախվելու:

«Սա լուրջ չարաշահումների և կոռուպցիոն ռիսկերի տեղիք է տալիս: Պետք է բավարար հիմքեր լինեն նման ծայրահեղ միջոցների գնալու համար: Մեծ հաշվով, նպատակն այս կամ այն նախկին պաշտոնյայի կամ օլիգարխի նկատմամբ քննչական գործողություններն ավարտելը կամ սկսելն է։

Փորձում են այդ գործիքների միջոցով գործընթացներն ավելի արագացնել: Իհարկե, այդ գործերը պետք է բացվեն, լրացուցիչ վերահսկողությունն անշուշտ անհրաժեշտ է, բայց ոչ այս եղանակով ու նման միջոցներով. 

չես կարող անօրինական մեխանիզմներով օրինականության համար պայքարել»,-ասաց նա:

Մարատ Ատովմյանը ևս տեսնում է համանման գործիքակազմի անհրաժեշտություն՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:

«Խնդիրն այն է, որ շատ դեպքերում կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գումարները կամ ունեցվածքը ձևակերպում են մերձավորների անունով:

Այդ պարագայում, եթե իրավապահներն անգամ ունենում են ինչ-որ օպերատիվ տեղեկություն, այդուհանդերձ, չեն ունենում դրա դեմ պայքարելու մեխանիզմներ: Եվ, կարծես, հիմնավորումը հենց սա է: Հուսով եմ՝ այս ամենն այլ ենթատեքստ չի հետապնդում ու բխում է զուտ կոռուպցիայի դեմ պայքարի շահերից: 

Որպես հակակոռուպցիոն գործիք՝ այն կարևոր է, բայց եթե ծառայի միայն ու բացառապես կոռուպցիայի դեմ պայքարի նպատակին ու չվերածվի ցանկացած անձի ֆինանսաբանկային միջոցների մասին տեղեկատվություն ստանալու գործիքի:

Եթե այն լուրջ ծառայի որպես հակակոռուպցիոն գործիք՝ ֆինանսական հանցագործություններն ամբողջական ու համակողմանի քննելու և բացահայտելու համար, ապա, ըստ իս, կարող է արդյունավետ լինել»,-շեշտեց հակակոռուպցիոն փորձագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

website by Sargssyan