Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանյան երգչախումբն առաջին անգամ հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-... ՄՇԱԿՈՒՅԹ
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեւանում ընթանում է «Կրթություն բոլորի համար» ամենամյա եռօր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 21.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Կրթությունն ու մշակույթը՝ Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում․ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԵՄ ներկայացուցչին Զորավարժություն. Մեր հրետանավորները ճնշել եւ ոչնչացրել են հակառակորդի կրակային միջոցներն ու թիրախները (ֆոտո) Գողացված գույք ունեցողները պետք է անհանգստանան. Ռուստամ Բադասյան Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է. Նիկոլ Փաշինյան (վիդեո) Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան Եղբորս երեխաներին թույլ չեն տալիս տեսակցել հորս. Լեւոն Քոչարյան ՈՒՂԻՂ. Ակցիա դատարանի առջև՝ ի աջակցություն Նարեկ Մութաֆյանի Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան Սեյրան Օհանյանը մեկնել է Հայաստանից Խոսք կար միայն ԵՄ-ի եւ Գյումրիի օդանավակայանի համատեղ ջանքերով Ryanair-ին հավելյալ աջակցության մասին․ Ավինյան Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլինեն ավելի պաշտպանված. ՄԻՊ ԳԱԱ-ում մեկնարկել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան Լավ լուրեր՝ Գագիկ Սուրենյանից

Ասում եք՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ուրեմն ժողովրդի ձայնը լսեք

Բնապահպանական խնդիրները շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում:

Մինչ Ամուլսարի շուրջ կրքերը չեն հանդարտվում, հակառակը՝ ավելի են թեժանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով «ավետում է». «Հուլիսի վերջին մեծ աղմուկ բարձրացավ, թե իբր Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է և ամեն պահի կարող է փլվել: 

Միանգամից ասեմ, որ եթե այդ պնդումները ճշմարիտ լինեին, Թեղուտի պոչամբարի պատվարը պիտի նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլված լիներ (կամ գոնե ճաքեր, դեֆորմացվեր), որովհետև հանքի շրջանում 2-4 բալ երկրաշարժ է գրանցվել»,-գրել էր վարչապետը:

 

«Կանաչների միության» նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանն ասում է՝ հասարակությունը պահանջում է, որ կարգ ու կանոն հաստատվի հանքարդյունաբերության ոլորտում: «Երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, խոստացավ, որ իրենք մետաղական նոր հանքավայրերի արտոնագրեր չեն տա՝ նոր ուսումնասիրություններ չեն կատարվի:

Սակայն այդ խոստումը չկատարվեց: Սպասում էինք, որ օրենքների մեջ փոփոխություններ կատարելով՝ հանքարդյունաբերությունից ստացված շահույթները չեն մտնի մի քանի անհատների գրպանները, այլ պետական գանձարան:

Ժողովուրդը Նիկոլ Փաշինյանից սա էր պահանջում: Այստեղ նույնպես ոչինչ չի փոխվել, ոլորտում ձևավորված կոռուպցիոն համակարգը նույնությամբ, առանց որևէ փոփոխության գործում է նաև այսօր: Ինչ վերաբերում է «Թեղուտի» խնդրին, ապա մեր վարչապետը նաև պետք է զգույշ և ուշադիր լինի իր արտահայտություններում:

Թեղուտի պատվարի մասին իր գրառմամբ նա ակնհայտորեն ծաղրեց մարդկանց՝ այդ ինչպե՞ս է, որ երկրաշարժ եղավ, բայց Թեղուտի պոչամբարի պատվարը չփլվեց»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սանասարյանը:

Նա համեմատում է սա նրա հետ, որ, ընդունենք, երեխաները մեծ ռումբի կողքը պտտվեն, խաղան. «Մարդիկ վախեցած ասում են՝ երեխանե՛ր, զգո՛ւյշ, հեռու գնացեք ռումբից, և այդ օրը երեկոյան մեկը ելույթ է ունենում հեռուստատեսությամբ և ծաղրում այն մարդկանց, որոնք երեխաներին հորդորում էին վտանգից հեռու մնալ՝ ասելով, որ, ինչպես տեսնում ենք, ռումբը ինչպես կար, այդպես էլ մնացել է: 

Եվ ապա, պարոն վարչապետը պետք է իմանա, որ միայն 2-4 բալով չի սահմանափակվում երկրաշարժի ուժգնությունը, և նրա էպիկենտրոնը մշտապես նույն տեղում չի լինում»,-համեմատականներ է տանում բնապահպանը:

Սանասարյանը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանը հանքարդյունաբերության խնդիրներում հիմնարար գիտելիք չունի, ավելի մեղմ ասած՝ անտեղյակ լինելով՝ խիստ համարձակություն է դրսևորում: «Այ սա է ամբողջ ողբերգությունը:

Նա պարտավոր է այդ բնագավառն ուսումնասիրել, կարդալ, մյուս կողմից նա պետք է թույլ տա, որ ոլորտի հետ կապված մեկնաբանությունները կատարեն այն պաշտոնյաները, որոնք օրենսդրորեն պարտավորված են: Իհարկե, ընդհանուր առումով վարչապետը պետք է իր կարծիքն ունենա, ի վերջո, նա է որոշում կայացնողը, բայց նրբագույն խնդիրներում գործը պետք է թողնել իրավասու գերատեսչություններին»,-ընդգծում է «Կանաչների միության» նախագահը:

Նա անդրադառնում է նաև ջերմուկցիներին ուղղված վարչապետի առաջարկին՝ թույլ տալ «Լիդիանի» աշխատակիցներին մուտք գործել նախկին հանքի տարածք: «Վարչապետն Ամուլսարի հետ կապված միայն մեկ առաջարկ պետք է աներ՝ «Լիդիանն» այնտեղ մտնելու իրավունք չունի, այնտեղ պետք է լինեն բացառապես պահակներ, որոնք կհետևեն ընկերության գույքին:

Այս դեպքում, վստահ եմ, որ շրջափակումը կհանվի: Եթե այժմ վարչապետը համոզում է, որ ջերմուկցիները բացեն ճանապարհներն առանց «Լիդիանի» հանքավայր մտնելու արգելքի, ապա այս դեպքում «Լիդիանը» կամաց-կամաց Ամուլսարում իր անելիքը կանի:

Պատահական չէ, որ մի քանի «իմաստուն» պատգամավորներ կոչ են անում թույլ տալ Ամուլսարում հանքի շինարարությունը շարունակել՝ ասելով, որ, միևնույն է, դա շահագործում չէ:

Պատգամավորները և մյուս պաշտոնյաները թող չմոլորեցնեն հանրությանը, չխաբեն ժողովրդին, դա իրենց չի հաջողվի:

Ջերմուկ քաղաքն իր Ամուլսարով ու հարակից տարածքներով Հայաստանի ամենամաքուր, էտալոնային տարածքն է: Հայաստանն ունի այս հարստությունը՝ աշխարհում յուրահատուկ հանքային ջուրը, առողջարանային հրաշալի քաղաքը: Չի կարելի սա ոչնչացնել: 

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն ասում են՝ թույլ տանք «Լիդիանն» աշխատի, եթե հանկարծ սխալներ, խախտումներ հայտնաբերենք, ապա 90 օր ժամանակ կտանք դրանք շտկելու համար, իսկ հակառակ պարագայում «Լիդիանը» նոր նախագիծ ու ՇՄԱԳ կկազմի կամ մեկընդմիշտ կփակենք հանքը: Սա աչքակապություն է:

Կա՛մ իրենք խնդիրը չեն հասկանում, կա՛մ էլ շահագրգռված են հանքի շահագործմամբ ճիշտ այնպես, ինչպես Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի ժամանակների ամենաբարձրաստիճան պաշտոնյաները և, ընդհանրապես, ամբողջ պետական մեքենան:

Ջերմուկի տարածաշրջանի բնակչությունը անսասան է հանքավայրը չշահագործելու հարցում, քանի որ մարդիկ հստակ գիտեն անդառնալի վնասների ու կորուստների մասին: Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանը ժողովրդավարական և սոցիալական երկիր է, ուրեմն պետք է ժողովրդի ձայնը լսի, երբ ասում է, որ գնում է ճշմարտության հետևից, դա պետք է անի նաև ճշմարիտ մտքով, ոչ թե մոլոր ճանապարհով, քանի որ մոլորությամբ ու կեղծիքով ճշմարտության չես հասնի»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

website by Sargssyan