Կապանի քաղաքապետը երկու բնակարան և երեք հողամաս է գնել. Գևորգ Փարսյանի տարեկան հայտարարագիրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է 2 084 313 ՀՀ դրամ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից:
Համաձայն Կապանի քաղաքապետի 2018 թվականի տարեկան հայտարարագրի՝ նշված եկամուտը գոյացել է աշխատավարձից:
Գևորգ Փարսյանի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 40 083 ՀՀ դրամ: 2018թ. հարկային տարվա վերջում դրամական միջոցներ հայտարարագրված չեն:
Կապանի քաղաքապետը 2018թ. հարկային տարում ձեռք է բերել երկու բնակարան: Առաջին բնակարանը նա գնել է 9 700 000 ՀՀ դրամով, երկրորդը՝ 10 000 000 ՀՀ դրամ: Բացի բնակարաններից, Գ. Փարսյանը 2018 թվականին ձեռք է բերել երեք հողամաս: Երեք հողամասերի արժեքն էլ 1 000 000 ՀՀ դրամ է:
Գևորգ Փարսյանը Կապանի քաղաքապետ է ընտրվել 2018 թվականին, անկուսակցական է:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ