Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանյան երգչախումբն առաջին անգամ հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-... ՄՇԱԿՈՒՅԹ
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեւանում ընթանում է «Կրթություն բոլորի համար» ամենամյա եռօր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 21.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ». Հանդիպման անցկացման վերջնական օրը Արարատ Միրզոյանն ընդունել է «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիին Ապօրինի մուտք են գործել վաճառակետ, հափշտակել են դրամարկղում առկա գումարը․ ՔԿ Փաշինյանը կարեւորել է ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը Կրթությունն ու մշակույթը՝ Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում․ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԵՄ ներկայացուցչին Զորավարժություն. Մեր հրետանավորները ճնշել եւ ոչնչացրել են հակառակորդի կրակային միջոցներն ու թիրախները (ֆոտո) Գողացված գույք ունեցողները պետք է անհանգստանան. Ռուստամ Բադասյան Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է. Նիկոլ Փաշինյան (վիդեո) Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան Եղբորս երեխաներին թույլ չեն տալիս տեսակցել հորս. Լեւոն Քոչարյան ՈՒՂԻՂ. Ակցիա դատարանի առջև՝ ի աջակցություն Նարեկ Մութաֆյանի Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան Սեյրան Օհանյանը մեկնել է Հայաստանից

Թրամփը որոշել է մեկ տարով երկարացնել Կուբայի առեւտրային էմբարգոն

Past.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 14-ը երկարացնել առեւտրային ռեստրիկցիաները Կուբայի հանդեպ։ Համապատասխան հայտարարությունն ուրբաթ տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ես որոշեցի, որ այդ միջոցների մեկ տարով երկարացումը Կուբայի հանդեպ համապատասխանում է ԱՄՆ ազգային շահերին»,- ասվում է հայտարարությունում։

Այս որոշմամբ Թրամփը երկարացրել է իր լիազորությունները, որոնք նրան էմբարգոն պահելու եւ առանձին գործարքների թույլտվություն տալու իմաստով ազատություններ են ընձեռում։

Խոսքն օրենքի մասին է, որն ուժի մեջ է մտել դեռեւս 1917 թվականին։ Այն թույլ է տալիս սահմանափակել առեւտուրն այն երկրների հետ, որոնք թշնամաբար են տրամադրված ԱՄՆ-ի հանդեպ։ Ներկա պահին Կուբան միակ երկիրն է, որի վրա տարածվում է այդ օրենքը։

2008-ին այդ ցուցակից հանվեց Հյուսիսային Կորեան, որի հանդեպ միեւնույն ժամանակ այլ կոշտ միջոցներ են գործում։

ԱՄՆ-ը Կուբայի հետ դիվանագիտական կապերը խզել է 1961 թվականին՝ ի պատասխան կղզում ամերիկյան սեփականության ազգայնացման։ Դրանից հետո Վաշինգտոնը հայտարարեց երկրի հանդեպ առեւտրատնտեսակա էմբարգո մտցնելու մասին։

 

website by Sargssyan