ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Ահաբեկչությունների շարք Փ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Անցյալի տոտալ ժխտումը խանգարում է կառուցել ապագան». ինչո՞ւ ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Որքանո՞վ են նվազել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի դրամակա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երբ քաղաքացու ձայնը լսելի է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Կա՛մ պաշտոնյաներն իրենց տեղում չեն, կա՛մ էլ սա հատուկ է արվ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 13.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երևանում տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը ՀՔԾ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջս. Նարեկ Սամսոնյան Ամենաժամանակակից և ամենամեծ արևային էլեկտրակայանը Հայաստանում ԱԺ-ում ընթանում է կռավարության հետ հարցուպատասխանը. հերթագրվել է 42 պատգամավոր (ուղիղ) Արման Սարգսյանը անձնակազմերին է ներկայացրել Լոռու եւ Գեղարքունիքի ոստիկանապետերին Շատ չար ու ժիր երեխեք են լինում, որ այնքան են թափրտում, որ հետևներից չեն հասցնում հավաքել. Հիմա Նիկոլ Փաշինյանն է. Աշոտյան Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից ՊՆ-ում կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ Ռամոսը ամենադաժան պաշտպանն է, ում դեմ խաղացել եմ. Լևանդովսկի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Ահաբեկչությունների շարք Փարիզում, երկրաշարժ՝ Հայաստանում Հիլարի Քլինթոնը չի բացառել, որ կմասնակցի 2020-ի նախագահական ընտրություններին Կենդանակերպի որ նշանների տակ ծնվածները որտեղ են սիրում հանգստանալ ձմռանը Պատահականության էֆեկտի զոհերը, ում քաղաքական կենսագրությունը ընդամենը 120 կիլոմետր է 2020-ի բյուջեն ամենեւին չենք համարում հեղափոխական. Միքայել Մելքումյան «Անցյալի տոտալ ժխտումը խանգարում է կառուցել ապագան». ինչո՞ւ են տեղի ունենում նման ճնշումներ

Բարսելոնայում ապրող Մայիլյան ընտանիքի կողմից երկու սրբապատկեր են նվիրաբերվել տեղի կաթոլիկ եկեղեցուն

Past.am

Սեպտեմբերի 14-ը Բարսելոնայի հայ համայնքի կյանքում նշանավորվեց կարևոր մի միջոցառմամբ:

Բարսելոնայում ապրող Մայիլյան ընտանիքի կողմից երկու սրբապատկերներ նվիրաբերվեցին տեղի կաթոլիկ եկեղեցուն՝ ի նշան բարեկամության հայ և իսպանացի ժողովուրդների:

Անչափ խորհրդանշական էին նաև ընտրված սուրբերը՝ մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, ով լուսավորեց մեր ժողովրդին քրիստոնեական հավատքով և Սուրբ Գրիգոր Նարեկացին, ով իր աղոթքներով անգերազանցելի մնաց համաշխարհային եկեղեցու կյանքում:

Շատ հետաքրքրական է, որ այս երկու սուրբերի արձանները կանգնեցված են Վատիկանում, որը Հռոմի կաթոլիկ եկեղեցու սիրտն է:

Պատմական էր այս օրը բարսելոնահայության կյանքում, քանի որ հայ եկեղեցու երկու կարևոր սուրբերի պատկերները եկան զարդարելու Բարսելոնայում գտնվող կաթոլիկ եկեղեցու պատերը՝ դրանով մեր հավատքի երկու կարևոր սյուների բարեխոսությունը բերելով Բարսելոնայում ապրող ամեն մի հայ հավատացյալի կյանքում և ինչու չէ փոխանցելու հպարտության զգացումը հայ ինքնության:

 

Մայիլյան ընտանիքի հրավերով և ցանկությամբ՝ սրբապատկերները օծվեց Վատիկանում Հայ Առաքելական Սբ. եկեղեցու ներկայացուցիչ և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոսի ձեռամբ՝ համաձայն մեր եկեղեցական կանոնների:

Մեր խորին շնորհակալությունները Մայիլյան ընտանիքին, ի մասնավորի Արման Մայիլյանին, ով իր այս նախաձեռնությամբ այս օտար երկրում ցույց տվեց հայ մարդու տեսակի և նրա ստեղծարար ու հոգևոր կերպարի բարձրագույն դրսևորումը:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

website by Sargssyan