ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նի նոր օրհ­ներ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
424 մլն դրամ՝ Հա­յաս­տա­նում ան­տառ­նե­րի վե­րա­կանգն­ման գո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Շա­րու­նա­կե­լու ենք մնալ նույն մա­կար­դա­կի վրա». տնտե­սա­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսի ունեցվածքը. ի՞նչ է նա հայտար... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ. «Փաստ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 23.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Փաշինյանը Իգոր Սարգսյանին ազատել է պաշտոնից Կառավարությունում քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը Իմ ձախից նստածը կասկածյալ է նշանակել աջից նստածին, ձերբակալել հետեւինին, ու էս 1.5 տարի է մի քանի ճակատով գրոհում է մեջտեղինին. Աշոտյան ՈՒՂԻՂ. Ակցիա Վերաքննիչի բակում՝ ի աջակցություն Մութաֆյանի ու Օհանջանյանի 82 տարեկանում մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը Սանտ Իլարի Սակալմ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Արմեն Սարգսյանը Տոկիոյում հանդիպել է Վրաստանի նախագահի հետ ԱՄՆ-ը դավաճանեց քրդերին եւ ստիպեց կռվել Թուրքիայի դեմ. Պեսկով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նի նոր օրհ­ներ­գի հա­մար հայ­տա­րար­ված մրցույ­թում հաղ­թող է ճա­նաչ­վել Արամ Խա­չատ­րյա­նի երաժշ­տու­թյու­նը Ոչ սակագնային միջոցառումները՝ որպես շուկա մուտքի և կայուն զարգացումը խթանելու գործիք 424 մլն դրամ՝ Հա­յաս­տա­նում ան­տառ­նե­րի վե­րա­կանգն­ման գոր­ծըն­թաց սկսե­լու հա­մար, բայց թե որ­տեղ ու ինչ են տնկե­լու՝ հստակ չէ. «Փաստ» «Շա­րու­նա­կե­լու ենք մնալ նույն մա­կար­դա­կի վրա». տնտե­սա­գետ. «Փաստ» Բողոքի ակցիա՝ վարչական դատարանի դիմաց. խուլ ու համրերը դեմ են նախկին տնօրենի վերադարձին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսի ունեցվածքը. ի՞նչ է նա հայտարարագրել. «Փաստ» Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ. «Փաստ» ՀՀ խորհրդարանն ընդունել է մի շարք օրենսդրական լրացումներ Ցոլակյանն իր նպատակին հասավ. «Փաստ»

Ըստ ճաշակի նախարարություն բացել-փակելը բերելու էր այսօրվան

Past.am

Օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարարի գյուղատնտեսության գծով տեղակալներ Արտակ Քամալյանն ու Տիգրան Գաբրիելյանը կազմակերպել են հանդիպում մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետերի հետ` մարզերում առկա գյուղատնտեսական խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները քննարկելու նպատակով։ 

 

Համաձայն էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության՝ հանդիպման մասնակիցները գյուղոլորտում առկա խնդիրների թվում նշել են առաջնային սերմնաբուծության զարգացման, հանրապետության տարածքում արտադրված՝ բարձր որակ ապահովող սերմացուների ծավալների ավելացման, վնասատուների դեմ պայքարի արդյունավետ միջոցների կիրառման և թունաքիմիկատների որակի վերահսկման, գյուղմթերքի պահեստավորման և փաթեթավորման կետերի, ինչպես նաև լոգիստիկ կենտրոնների հիմնման կարևորությունը:

 

Անասնաբուժության ոլորտում ընդգծվել է համայնքները սպասարկող անասնաբույժների հաստիքների ավելացման և անասնաբուժական ծառայությունների բարելավման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաև գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանն առնչվող հարցեր:

 

Մարզպետարանների ներկայացուցիչները դժգոհել են ոռոգման ջրի սակավությունից, ինչը լուրջ խոչընդոտ է հանդիսանում գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար:

 

Առաջին հայացքից ներկայացված հաղորդագրությունում որևէ արտառոց բան չկա: Փոխնախարարները հանդիպել են գյուղատնտեսության մարզային ներկայացուցիչների հետ, քննարկել ոլորտին վերաբերող հարցեր: Իրականում աբսուրդային իրավիճակ է, և աբսուրդն այն է, որ փոխնախարարներից մեկը անասնաբուծության գծով է պատասխանատու, մյուսը՝ որ գյուղատնտեսության նախարարի կարգավիճակում է՝ գյուղատնտեսական էկոնոմիկայի:

 

Իսկ մարզերի գյուղոլորտում եղած առավել հրատապ խնդիրները, հետևաբար ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում են բուսաբուծությանը և ոռոգման համակարգին: Մինչդեռ թե՛ մեկի, թե՛ մյուսի ուղղությամբ որևէ մասնագետ, առավել ևս պատասխանատու չկա: Հարցն այն է, որ հեղափոխական կառավարությունը շտապեց ազատվել նախկիններից, այդ թվում և համակարգում եղած և չարատավորված պրոֆեսիոնալներից: Մյուս կողմից էլ գյուղատնտեսության նախարարության վերացման հետ հընթացս վերացրին նաև բուսաբուծության ոլորտը կոորդինացնող փոխնախարարի հաստիքը: Արդյունքում 7-8 ամիս է՝ գյուղատնտեսության համախառն ներքին արդյունքի շատ ավելին, քան կեսը տվող ճյուղը փաստացի անտեր վիճակում է, կոորդինացնող չունի: Ճյուղով զբաղվող չկա: Ամիսներ առաջ որոշվել էր, որ գյուղնախարարի կարգավիճակով գործող փոխնախարար Արտակ Քամալյանը կունենա խորհրդական բուսաբուծության գծով, բայց բուսաբուծության սեզոնը կարճ ժամանակից կփակվի, մինչդեռ, ինչպես տեսնում ենք, այդպես էլ չի հաջողվում գտնել արժանավոր մեկին: Նույն կերպ խնդիրների զգալի մասը վերաբերել ու վերաբերում են ոռոգման համակարգին, մինչդեռ, բոլորովին այլ նախարարությունում ծվարած այս համակարգի ներկայացուցիչը նման հանդիպումներին չի մասնակցում, պարզաբանումներ չի տալիս, քննարկումներին անմասն է:

 

Այս համակարգն էլ հեղափոխությունից հետո կառուցվածքային «բարեկարգման» ենթարկվեց, «ինքնամաքրվեց»՝ դուրս թողնելով կամ անկյուն քշելով պրոֆեսիոնալներին, ու հիմա նման քննարկումներին մասնակցելու համար գիտակ մասնագետ իսկ դժվար է գտնել:

 

Իսկ գյուղատնտեսությունն արդեն ավելի քան մեկ տարի է՝ մոտ 10%-անոց անկման փուլում է ու ոչ մի կերպ բարելավման միտումներ չի դրսևորում: Ու փոխարեն կառավարությանը քայլեր ձեռնարկի, միջոցառումներ իրականացնի իրավիճակը շտկելու ուղղությամբ, ի սկզբանե գերադասեց գնալ Վիճակագրության ազգային կոմիտեի միջանցքներով անցնող ՀՀԿ-ական տրորված արահետներով: Այն է՝ մանիպուլյացիայի ճանապարհով: Գյուղատնտեսությանը վերաբերող թվերը հրապարակել եռամսյակը մեկ պարբերականությամբ, որպեսզի ժամանակի մեջ տեղավորվեն դրանք փոքրիշատե կարգի բերելու: Դա, հասկանալիորեն, հարցի լուծում չի: Ավելին, եղած խնդիրներն ավելի է խճճում ու խորացնում: Իսկ գյուղատնտեսության ոլորտում եղած խնդիրները, որ բազում են, ի վերջո հանգում են մեկ հիմնական, ընդհանուր խնդրի՝ պրոֆեսիոնալիզմին: Ավելի շուտ, դրա բացակայությանը: Անցած տարի դեռ նախկինի իներցիայով ոլորտում շարժ կար, պարբերաբար հրապարակվում են արտահանմանը վերաբերող վիճակագրական տվյալներ, համաձայն որոնց՝ նախկինի համեմատությամբ գյուղմթերքի արտահանումների ռեկորդային աճ էր արձանագրվել: Այս տարի, չնայած բավականին բերքառատությանը, լռում են, թվեր չեն հրապարակում թե՛ արտադրության ծավալների և թե՛ արտահանումների առումով: Այնպես որ, ըստ ճաշակի նախարարություն բացել-փակելը, ըստ նախասիրության հաստիք հաստատելը, ըստ նվիրվածության կադրեր ընտրելը, որը մեր կառավարության գործելաոճն է, բերելու էր այսօրվան, երբ ոլորտի պատասխանատու անգամ չունեն՝ հարցերը քննարկելու: Ու ցավոք, դա միայն սկիզբն է:

 

website by Sargssyan