Չինաստանի ոստիկանությունը վնասազերծել է ցանցային շորթիչների խոշոր հանցախմբին
МЕЖДУНАРОДНОЕ
Չինաստանի արեւելքում Անհոյ նահանգում Սույսի շրջանի ոստիկանությունը օրեր առաջ վնասազերծել է հանցախմբին, որը զբաղվում էր հեռուստահաղորդակցության եւ կապի ոլորտում շորթմամբ: Ոստիկանությունը ձերբակալել է 9 կասկածյալներին, որոնք կապված էին կեղծ առեւտրային հարթակի հետ, հաղորդում է Սինհուա-ն:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 5-ին, խաբեբաների զոհը՝ Հու ազգանունով տղամարդը, հայտնել էր տեղական ոստիկանությանը, որ նրան խաբել են 400 հազար յուանի չափով (56 հազար 534 ԱՄՆ դոլար) բիտկոինի ներդրումների կեղծ հարթակի միջոցով:
Ոստիկանությունը հայտարարել է, որ ընթացիկ տարվա մարտից հանցախումբը կեղծ կազմակերպություններ է բացել Չինաստանում եւ Ֆիլիպիններում: Խաբեբաները ներգրավում էին զոհին, համոզում տեղադրել կեղծ առեւտրային հարթակի ծրագրային ապահովումը եւ ներդնել զգալի գումարներ: Կասկածյալները վերահսկում էին զոհերի եկամուտն ու կորուստները՝ մանիպուլացնելով որոշակի տեղեկատվությամբ եւ սահմանափակելով զոհերի միջոցների դուրս բերումը:
Ինչպես հայտնի էր դարձել, կասկածյալները ձերբակալվել են հարուցված քրեական գործի շրջանակում: