Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Իմ Քայլ»-ը պատրաստվում է կոպտորեն խախտել ՀՀ Սահմանադրությունը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Past.am

ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը խոստանում է առաջիկա շաբաթ ԱԺ դատին ներկայացնել իր հեղինակած դատական համակարգի բարեփոխումների հիմնադրույթներն ու ճանապարհային քարտեզը: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ եթե դրանք հավանության արժանանան խմբակցության կողմից, կներկայացնի օրինագիծ: Ըստ դրա՝ Վճռաբեկ դատարանը և Սահմանադրական դատարանը վերացվում են, դրանց փոխարեն՝ ստեղծվում է Գերագույն դատարան: Կողմերը դատարանում կարող են ընտրել դատավորներին: Օրինակ՝ հայցվորն առաջարկում է դատավորների 5 հոգանոց ցանկ և ներկայացնում պատասխանող կողմին, որն ընտրում է որևէ մեկին, իսկ եթե համաձայն չէ ներկայացված թեկնածուների հետ, ապա ինքն է ներկայացնում հինգ հոգանոց ցանկ, եթե հայցվորն էլ չի համաձայնում դրանց, ապա առաջին հորիզոնականում գտնվող թեկնածուները համարվում են ընտրված, նրանք ընտրում են երրորդին ոչ այդ ցանկերից, և իրականացվում է դատավարությունը, որի համար կողմերը վճարում են գումար:
 
Հետզհետե, անցումային շրջանից հետո, դատավորների աշխատավարձերը ձևավորվում են միայն ու միայն այդ տուրքերից: Էությունն այն է, որ այն դատավորները, որ պրոֆեսիոնալ են, արդար են, կոռումպացված չեն, նրանք ավելի պահանջված լինեն և, հետևաբար, ավելի շատ վաստակեն՝ ամսվա կտրվածքով՝ մինչև 10 հազար դոլարի սահմաններում: Սրանից բխող առաջարկներ կան՝ դատավորների թեկնածությունների առաջադրման, դատական պալատի ստեղծման մասին: Ինչպես կա Փաստաբանների պալատ, պետք է ստեղծվի Դատական պալատ, որի նախագահությունը փոխարինելու է ԲԴԽ-ին:
 
Սա մի պրակտիկա է, որը դեռևս չի կիրառվել և ոչ մի երկրում, և ՀՀ սահմանադրությունը առնվազն մեկ անգամ կարդացած մարդը պետք է որ հասկանար՝ սա Սահմանադրության, երկրի Մայր օրենքի կոպիտ ոտնահարում է: Ինչպես երևում է, «Իմ Քայլում» որոշել են կտրուկ քայլերի դիմել ՍԴ շուրջ ստեղծված հակասությունները վերջնական լուծելու նպատակով: Դատավորները, կարծես թե, չեն ցանկանում ժամանակից շուտ թոշակի անցնել, ԲԴԽ-ն այնքան վերահսկելի չէ, որքան դա կցանկանային իշխանությունները: Հետևաբար, պետք է «Իմ Քայլի» նման ցանկությունը դիտարկել այն պրիզմայի ներքո, որ Հրայր Թովմասյանի ՍԴ-ից ազատվելու բոլոր նախորդ փորձերը անհաջող են եղել, և իշխանություններին մնում է միայն դիմել վերջին՝ թերևս ամենահակասահմանադրական քայլի, որը, սակայն անպատասխան չի մնալու թե՛ Հայաստանյան հանրության, թե՛ միջազգային հանրության կողմից: Հետևաբար, իշխող քաղաքական ուժը պետք է հաշվարկի բոլոր ռիսկերը և նոր միայն օրակարգ բերի պետականության հիմքերը խարխլող նախագիծ:
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ