Կրկնապատկվել են նախատեսվող տուժանքների գումարային չափերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՀՈՒՆԻՍԻ). Ո՞վ է եղել աշ­խար­հում ամե­ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ֆիլ­մա­շա­րը կյան­քի ենք կո­չել մեր հե­րոս­նե­րին ապ­րեց­նե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ան­հա­տը ցան­կա­ցած աշ­խա­տան­քի մեջ սի­րո մաս­նիկ է դնում» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Գույ­քա­հար­կի նե­գա­տիվ էֆեկ­տը և իշ­խա­նու­թյուն­նե­րի ան­... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 03.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
COVID-19-ով վարակված 5 օրական փոքրիկը համալսարանական լավագույն մասնագետների ապահով ձեռքերում է․ ԵՊԲՀ ռեկտոր (տեսանյութ) «Բարսելոնայի» հինգ ֆուտբոլիստ և երկու մարզիչ հիվանդ են կորոնավիրուսով Որոնք են Հայաստանին ավիացիոն «սև ցուցակ» գցելու որոշման հիմնական չորս վնասները․ ներկայացնում է Արմեն Աշոտյանը Հակաճգնաժամային կառավարություն՝ ազգային համաձայնության, համերաշխության օրակարգով Դեռևս Կառավարության ձևավորման օրերին էր Գ.Ծառուկյանն ասում, որ կարևոր պաշտոններում պետք է նշանակվեն փորձառություն ունեցող մասնագետները Ինչ ասում էր Գագիկ Ծառուկյանը տարիներ առաջ, ոմանք այսօր են նոր միայն հասկացել Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտվանից կփակվի 72 ժամով. վարչապետ Սյունիքում կորոնավիրուսի 89 հաստատված դեպք կա. 24 անսիմպտոմ հիվանդ մեկուսացված է տանը Նիկոլ Փաշինյանը երկու տարբերակ է առաջարկում Պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենակոշտ և ամենաչոր ձևով. Փաշինյան Հունիսի 7-ին կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչքը Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում բողոքի ցույցի մասնակից է մահացել (տեսանյութ) ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է զորամաս Հայկական ավիաընկերություններին արգելել են թռչել դեպի Եվրոպա Ուհանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 300 ասիմպտոմ կրող․ Ռիա Նովոստի «Մեր գործունեությունը զրոյից ենք սկսում». X-Factor, «Դեպի Եվրատեսիլ» նախագծերից Տյոմը ակումբներում այլևս չերգելու պատճառի և նոր բենդի մասին Կողմնապահություն նախկին փորձառու կադրերի նկատմամբ. պարգևավճարներ են շռայլել աշխատակազմին` դիտավորությամբ բաց թողնելով նախկին կադրերին. Նարեկ Թադևոսյանը՝ քաղաքապետարանից հեռանալու մասին Ռուբեն Սարգսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Պարետի որոշմամբ փակվում են սննդի կետեր Փեթակում և Գումի շուկայում

Մեզ պետք չէ մերձարեւելյան նավթ եւ գազ. Թրամփ

 

ԱՄՆ-ին պետք չէ Մերձավոր Արեւելքից նավթ եւ գազ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

 

«Քանի որ վերջին մի քանի տարում մենք էներգետիկայի ոլորտում մեծ հաջողությունների ենք հասել (շնորհակալություն, պարոն նախագահ), մենք էներգիայի ցանցային արտահանող ենք, իսկ այժմ աշխարհում էներգիայի թիվ մեկ արտադրողն ենք: Մեզ պետք չէ մերձարեւելյան նավթ եւ գազ, եւ իրականում այնտեղ շատ քիչ լցանավեր կան, սակայն մենք կօգնենք մեր դաշնակիցներին»,- գրել է նա Twitter-ում:

 

 

Իր օգնականների հետ հանդիպումից հետո Թրամփն ասել է, որ Սաուդյան Արաբիայի «օգնությունը» կարող է որոշակի ռազմական գործողություններ ներառել: Նա նաեւ ասել է, որ սաուդական նավթի մատակարարումների վրա հարձակումից հետո ԱՄՆ-ը «մարտական պատրաստվածության» մեջ է:

 

Ավելի ուշ Թրամփը, թեեւ չի նշել Իրանի անունը, սակայն գրել է, որ «կան հիմքեր կարծելու, որ իրենք գիտեն՝ ով է մեղավոր, եւ սպասում են, թե երբ է Սաուդյան Արաբիան հայտնելու մեղավորի անունն ու թե ինչ պայմաններով են իրենք գործելու»:

 

Հիշեցնենք, որ շաբաթ լույս գիշերը երկրի արեւելքում Saudi Aramco ձեռնարկությունների վրա հարձակում էր կատարվել տասը անօդաչու թռչող սարքերի միջոցով: Պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ հուսիները: Մասնավորապես, հարձակման էր ենթարկվել աշխարհում նավթամշակման խոշորագույն համալիրներից մեկը Աբկայկ քաղաքի մերձակայքում, որտեղ բնակվում են բազմաթիվ արեւմտյան մասնագետներ, ինչպես նաեւ նավթամշակման գործարանը Հուրայս շրջանում, որտեղ տեղակայված է թագավորության մեծությամբ երկրորդ նավթային հանքը: Հարձակումներից հետո ուժգին հրդեհ է բռնկվել: Ավելի ուշ իշխանությունները հայտարարել էին, որ կրակը տեղայնացվել է:

 

ԱՄՆ-ն հարձակման մեջ մեղադրել է Իրանին: Թեհրանը ԱՄՆ հայտարարություններն անհիմն է համարում: 

 

website by Sargssyan