Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանյան երգչախումբն առաջին անգամ հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-... ՄՇԱԿՈՒՅԹ
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեւանում ընթանում է «Կրթություն բոլորի համար» ամենամյա եռօր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 21.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Զորավարժություն. Մեր հրետանավորները ճնշել եւ ոչնչացրել են հակառակորդի կրակային միջոցներն ու թիրախները (ֆոտո) Գողացված գույք ունեցողները պետք է անհանգստանան. Ռուստամ Բադասյան Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է. Նիկոլ Փաշինյան (վիդեո) Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան Եղբորս երեխաներին թույլ չեն տալիս տեսակցել հորս. Լեւոն Քոչարյան ՈՒՂԻՂ. Ակցիա դատարանի առջև՝ ի աջակցություն Նարեկ Մութաֆյանի Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան Սեյրան Օհանյանը մեկնել է Հայաստանից Խոսք կար միայն ԵՄ-ի եւ Գյումրիի օդանավակայանի համատեղ ջանքերով Ryanair-ին հավելյալ աջակցության մասին․ Ավինյան Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլինեն ավելի պաշտպանված. ՄԻՊ ԳԱԱ-ում մեկնարկել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան Լավ լուրեր՝ Գագիկ Սուրենյանից

«Ճի՞շտ եմ հասկանում, որ ԱԺ խմբակցություններից մեկը ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման գործընթաց է ուզում սկսել»

Past.am

Ես ճի՞շտ եմ հասկանում, որ ԱԺ խմբակցություններից մեկը ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման գործընթաց է ուզում սկսել այն բանի համար, որ ՍԴ-ն չի խախտել օրենքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

 

Նա, մասնավորապես, նշել է.

 

«1․«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը Սահմանադրական դատարանը լուծում է գործը քննության ընդունելու մասին աշխատակարգային որոշման շրջանակներում: Հայտնի գործով աշխատակարգային որոշումը ընդունվել է 21․06․2019թ․, իսկ Վ․ Գրիգորյանը իր միջնորդությունը ներկայացրել է 02․09․2019թ․-ին:

 

Ես ճի՞շտ եմ հասկանում, որ ԱԺ խմբակցություններից մեկը ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման գործընթաց է ուզում սկսել այն բանի համար, որ ՍԴ-ն չի խախտել օրենքը, այլ, ընդհակառակը, հստակ առաջնորդվել է օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով:

 

2․ Եթե շարժվենք Վ․ Գրիգորյանի միջնորդության տրամաբանությամբ, ուրեմն ՍԴ Նախագահի լիազորությունների դադարեցման հարցը ՍԴ-ում հնարավոր չի լինելու քննության առնել, քանի որ անհրաժեշտ է 6 դատավորի ձայն, մինչդեռ Հ․ Թովմասյանը չի կարող մասնակցել իր վերաբերյալ գործին, Վ․ Գրիգորյանը ևս չի կարող մասնակցել, քանի որ կանխակալ է, Արևիկ Պետրոսյանը և Հրանտ Նազարյանը ևս չեն կարողանալու մասնակցել, քանի որ նրանք ևս ներառված էին Վ․ Գրիգորյանի միջնորդության մեջ, որը քննության առարկա չէր դարձվել: Այսինքն՝ մնաց 5 դատավոր:

 

3․ Սահմանադրական դատարանի մասին ՍԴ օրենքի 33-րդ հոդվածը սահմանում է կոլեգիալության սկզբունքը, ՍԴ-ն գործը քննում և որոշում է կայացնում կոլեգիալ, ուստի պասիվ վարքագիծն էլ է կոլեգիալ դրսևորվում, բայց դե ԱԺ խմբակցությունը միայն մե՞կ «մեղավոր» ունի: Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին…»:

 

 

website by Sargssyan