Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանյան երգչախումբն առաջին անգամ հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-... ՄՇԱԿՈՒՅԹ
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեւանում ընթանում է «Կրթություն բոլորի համար» ամենամյա եռօր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 21.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան Եղբորս երեխաներին թույլ չեն տալիս տեսակցել հորս. Լեւոն Քոչարյան ՈՒՂԻՂ. Ակցիա դատարանի առջև՝ ի աջակցություն Նարեկ Մութաֆյանի Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան Սեյրան Օհանյանը մեկնել է Հայաստանից Խոսք կար միայն ԵՄ-ի եւ Գյումրիի օդանավակայանի համատեղ ջանքերով Ryanair-ին հավելյալ աջակցության մասին․ Ավինյան Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլինեն ավելի պաշտպանված. ՄԻՊ ԳԱԱ-ում մեկնարկել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան Լավ լուրեր՝ Գագիկ Սուրենյանից Քրեակատարողական ծառայությունը նշում է 100–ամյակը. ներկա են Ավինյանն ու Բադասյանը ՀՔԾ-ն քաղաքական հրահանգներ ոչ ստանում է, ոչ էլ ստանալու դեպքում կկատարի. Սասուն Խաչատրյան Փաշինյանն իր վրա կզգա, թե ինչ է լավ ուղղորդվող դժգոհ «քաղաքացիական հասարակությունը». «ԿՊ»

Սուրեն Ասատրյանը՝ Արտաշատի ավագանու թեկնածու

Past.am

Սեպտեմբերի 29-ին Արտաշատում կանցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ: Մասնակցության հայտ է ներկայացրել 48 թեկնածու:

Ավագանու թեկնածու է առաջադրվել նաև անկուսակցական Սուրեն Գեղամի Ասատրյանը, որը Արտաշատում հայտնի է որպես աշխատասեր, ընկերասեր ու նպատակասլաց անձնավորություն: Այսինքն՝ նախկին զինվորականին հաջողվել է գործով ապացուցել, որ բարեկեցիկ ապագան ոչ թե ամպագորգոռ հայտարարություններ անելով է կառուցում, այլ հստակ գործերով:

Orer.am-ի հետ զրույցում ավագանու թեկնածուն նշեց, որ ինքը երբևէ չի զբաղվել քաղաքականությամբ, և չի էլ պատրաստվում որևէ կուսակցությանն անդամակցել: Պարզապես որոշել է այսկերպ ևս մասնակցել ու իր փորձն ու գործը ի սպաս դնել հանուն Արտաշատի զարգացմանն ու առաջընթացին:

«Աշխատանքի ընթացքում բազմաթիվ խնդիրներ են առաջանում, որոնք թեև հաջողությամբ ենք հաղթահարում, բայց դրանք խոչընդոտում են ավելի մեծ ու հեռանկարային ծրագրեր իրականացնելուն: Իմ նպատակը սեփական փորձը որպես օրինակ ներկայացնելն ու արտաշատցուն օգնելն է, որպեսզի բոլորը կարողանան ոտքի կանգնել ու շենացնել մեր քաղաքը, տունը, բնակավայրը: Ես դեմ եմ բաժանարար գծերին, ինձ համար չկան նման խոչընդոտներ, կան միայն գործեր ու դրանց հասնելու ուղիներ: Ուստի ես, ինչպես մինչ այս բաց ու թափանցիկ բոլորի հետ աշխատել եմ, այնպես էլ պատրաստվում եմ շարունակել աշխատել: Ինձ համար կարևորը մարդն է ու նրա հաղթանակները, անկախ նրանից, դրանք մեծ են, թե փոքր»,- ասաց Ս. Ասատրյանը:

website by Sargssyan