Անի Վաթինյան. Մենք խաչ ենք կրում (Շաբաթօրյա ընթերցումներ «Փա... ՄՇԱԿՈՒՅԹ
Սիլվա Հովակիմյան. Թաքնված կապեր (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաս... ՄՇԱԿՈՒՅԹ
Հա­յաս­տա­նում կտե­ղադր­վի Նի­կո­լայ 1-ինի ար­ձա­նը ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը հիմն­ված է իրա­րա­մերժ դիր­քո­րո... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Պետ­դե­պը շնոր­հա­վո­րել է... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 22.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Վան Պերսի. Հոլանդն անհավանական ցուցանիշներ է գրանցում Արմեն Աշոտյանը 4 հարց է ուղղել Փաշինյանին Երևանի Մյասնիկյան պողոտայում «ԿամԱԶ»–ը քաղաքացուն վրաերթի է ենթարկել. ահազանգ ԱԻՆ–ում Շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 190 անգամ Ազգային ժողովում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար Երեւանի 17-ամյա բնակչուհին կեղծ ռուսական թղթադրամաներով Կապանում գնումներ է կատարել Անի Վաթինյան. Մենք խաչ ենք կրում (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Ստեփանավանում ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել 3 բան, որ տղամարդը պետք է հաշվի առնի կնոջ հետ սեքսից առաջ Սիլվա Հովակիմյան. Թաքնված կապեր (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Ի՞նչ է տեղի ունեցել Արցախի «էլիտար» զորամասում զինծառայող Վահրամ Ավագյանի զոհվելուց առաջ. մանրամասներ միջադեպերից Հա­յաս­տա­նում կտե­ղադր­վի Նի­կո­լայ 1-ինի ար­ձա­նը Երեւանում վերջին հրաժեշտն են տալիս Երվանդ Մանարյանին (ուղիղ) Բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը հիմն­ված է իրա­րա­մերժ դիր­քո­րո­շում­նե­րի վրա. ռազ­մա­կան լու­ծու­մը իրա­տե­սա­կան չէ Կլոպ. «Աթլետիկոյին» պարտվելուց հետո ոչ մեկին չէր հետաքրքրում, որ մենք լավագույնն ենք Անգլիայում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Պետ­դե­պը շնոր­հա­վո­րել է Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դին «ակ­տիվ և մրցակ­ցա­յին ընտ­րու­թյուն­նե­րի կա­պակ­ցու­թյամբ»

Դատարանը հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը (ուղիղ)

Past.am

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սկսվել է երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելու միջնորդությամբ դատական նիստը:

Միջնորդության քննարկումը սկսվել էր սեպտեմբերի 12-ին:

Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբանները միջնորդել էին ՍԴ սեպտեմբերի 4-ի որոշման հիման վրա Քոչարյանի քրեական հետապնդման անհապաղ կասեցման եւ Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոցն անհապաղ վերացնելու մասին: Փաստաբան Արամ Օրբելյանը, մասնավորապես, հիշեցրել էր, որ ՍԴ-ն Սահմանդրությանը հակասող էր ճանաչել այն դրույթը, որի համաձայն քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չի կանոնակարգվում անձի անձեռնմխելիությունը: Նա նաեւ հիշեցրել էր Սահմանադրության 3-րդ հոդվածը, որի համաձայն իշխանությունները պարտավոր են անհապաղ վերացնել Սահմանադրությամբ նախատեսված քաղաքացու իրավունքների խախտումները: Փաստաբանի խոսքով՝ քանի դեռ չի վերացվել օրենսդրական բացը, երկրորդ նախագահը պետք է անհապաղ ազատ արձակվի:

Ընդ որում՝ դատախազությունը եւ տուժած կողմը առարկություն են հայտնել Քոչարյանին ազատելու դեմ: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 4-ին ՍԴ-ն մասնակի բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը արձանագրել էր, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը` Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին եւ 78-րդ հոդվածին հակասող է:

Նախօրեին ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը դժգոհություն էր հայտնել ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նրանից հետո արտահայտվել էր Նիկոլ Փաշինյանը՝ ՍԴ-ին մեղադրելով անկախ Հայաստանի պատմության մեջ բոլոր կեղծումներին մասնակցության մեջ: «Պետք է մտածել՝ ինչպես վարվել ՍԴ-ի հետ»,- հայտարարել էր վարչապետը:

website by Sargssyan