ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈՒՆՎԱՐԻ). Ազա­տագր­վել է Կրկժանը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սել­ֆիի «թան­գա­րան»՝ ներշնչ­ված Նի­կոլ Փա­շի­նյա­նից ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գա­զի գնա­գո­յաց­ման մե­խա­նիզմ­նե­րը ներ­քին շու­կա­յում շա... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Ուսա­նո­ղի տա­նը» կկա­րո­ղա­նան բնակ­վել մար­զե­րի ուսա­նող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ամե­ն օ­րվա ձգձգու­մը ավե­լի վատ պայ­ման­ներ է ստեղ­ծում ներ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 23.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ժամանակն աշխատում է Նիկոլ Փաշինյանի դեմ. Վիգեն Հակոբյան Ես որևէ կերպ չեմ կարող ասել, որ այդ ժամանակվա որևէ սպանություն պատվիրել է որևէ առաջին դեմք. Արամ Սարգսյան Ապատեղեկատվություն է տարածվում. ոչ մի պայթյուն չի եղել, ինքնաթիռ չի ընկել. Սիփան Փաշինյան Լոռու մարզում Opel-ը, մոտ 30 մետր սահելով, հայտնվել է ձորում. կա 5 վիրավոր Շատ տհաճ էր լսել, թե ինչքան անզգույշ է խոսում Նիկոլ Փաշինյանը մեր գյուղացիների մասին. Սամվել Ֆարմանյան Ցավում եմ, որ ԱԺ-ն էլ դարձավ ՀԺ. Արմեն Աշոտյան ԲԴԽ-ն անդրադարձել է դատավորի աշխատասենյակի պատուհանին կրակոց արձակելու դեպքին Ուկրաինաբնակ հայ ըմբիշները մեդալներ են նվաճել Դանիայի Thor Masters մրցաշարում Մոսկվայում տեղի կունենա Վլադիմիր Պոզների հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը Ինչո՞ւ է նախարարությունների թիվը կրճատվել, բայց աշխատողների թիվը մեծացել. Կարեն Սիմոնյան Աշտարակի ոստիկանները դպրոցի տնօրենների ապօրինություններ են բացահայտել (տեսանյութ) Կաթի մեջ պարտադիր պետք է անպայման գոմաղբի որոշակի ներկայություն լինի. Փաշինյանը՝ Հայաստանում կաթի արտադրության մասին (տեսանյութ)

Վանեցյանը սպայի ուսադիրների և ճշմարտության մեջտեղում

Past.am

ԱԱԾ արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հրաժարականը բավական ակտիվություն է մտցրել ըննդիմության՝ նախկին իշխանական ու իշխանամերձ շրջանակներում: Եվ դա բնական է, քանի որ, դասական առումով, նման պաշտոնանկությունները ըննդիմության համար լավ առիթ են իշխանություններին քարկոծելու և բողոքի նոր ալիք բարձրացնելու համար:

 

Ուշագրավ է սակայն, որ ըննդիմադիր գործիչները բավական մեղմ են արտահայտվում Ա. Վանեցյանի մասին: Ինչ-որ տեղ նույնիսկ փորձում են հաճոյանալ, որպեսզի գրանվեն ԱԱԾ նախկին պետին, մոռանալով, որ ոչ վաղ անցյալում բավական սուր գնահատականներ էին հնչեցնում նույն Վանեցյանի կողմից ղեկավարած կառույցի մասկի-շոուների մասով: Ինչևէ, սա կոչվում է քաղաքականություն: Այսինքն՝ երեկվա պաշտոնյան ընդամենը մեկ օր հետո կարող է դառնալ ընդդիմադիր գործիչ, մոռացության տալով ամեն ինչ: Եվ՝ հակառակը:

 

ԱԱԾ նախկին պետի շուրջ հյուսվող ըննդիմադիր դառնալու հեռանկարը, սակայն, այնքան էլ ընկալելի չի կարող լինել շատերի համար: Հատկապես նրանց, ովքեր բավական մոտիկից գիտեն և պատկերացնում են կառույցի լիազորություններն ու պարտականությունները: Իրականում այնքան էլ հասկանալի չէ նաև Ա. Վանեցյանի կողմից տարածած հայտարարության բովանդակությունը, քանի որ այն ոչ թե ապաքաղաքական կառույցի ղեկավարին, երկրին ծառայություն մատուցած բարձրաստիճան սպային, այլ սովորական քաղաքական գործչին հարիր տեքստ է, որը բավական շատ տողատակեր ու հարցականներ է պարունակում:

 

Ու եթե ընդդիմությունն այս ամենից փորձում է օր առաջ օգուտ քաղել, ձեռքի հետ էլ իր կողմը գրավել Վանեցյանին, ապա, երբ հարցին մոտենում ենք երկրի ու քաղաքացիների անվտանգության տեսանկյունից, պարզ է դառնում, որ այդպիսի բովանդակություն ունեցող հայտարարությունը բարձրացնում է անվստահությունը երկրի անվտանգության երաշխավորի պարտականությունները ստանձնած կառույցի հանդեպ:

 

Մնում է հասկանալ, թե ինչու երկրում ամենաբարձր վարկանիշ ունեցող պետական պաշտոնյաներից մեկը՝ Վանեցյանը, որը հղում է անում սպայի ուսադիրներին, իր հրաժարականի տեքստում չի խոսում այն մասին, թե ինչու մինչև հիմա չեն հայտնաբերվել խուզարկության մեջ գնտվող նախկին բարձրաստիճան պաշտոնաներ, չեն բացահայտվել շատ ու շատ աղմկահարույց դեպքեր, կորած փաստաթղթեր ինչը ևս բավական հետաքրքիր կլիներ սպայի ուսադիրների համատեքստում:

 

 

 

 

 

Արմինե Գրիգորյան

 

website by Sargssyan