Մահացել է Ապրիլյան պատերազմում զոհված հետախույզ Նվերի հայրը՝... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Բյուջեն մսխելու հնաոճ արվեստը․պետական գնումների ոլորտում ԽԾԲ... ԲԼՈԳ
ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձեւավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Գ.Ծառուկյան» հիմնադրամի և «Մուլտի գրուպի» հովանու ներքո կայ... ՎԻԴԵՈ
«Օջախ» ռեստորանի դիմաց Mercedes-ը վրաերթի է ենթարկել հարսանի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 14.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պատմությունն Ադրբեջանի նախագահի ամենաուժեղ կողմը չէ. ՀՀ ԱԳՆ-ն հիշեցրել է ռամիլ սաֆարովի հերոսացման մասին Մահացել է Ապրիլյան պատերազմում զոհված հետախույզ Նվերի հայրը՝ ազատամարտիկ Սարո Սիմոնյանը (ֆոտո) Ոչ մի հականիկոլական ճակատ առանց Հանրապետականի արդյունավետ եւ բավարար ուժեղ չի լինելու. Արմեն Աշոտյան ՀՀ քաղաքացիները դարձյալ չզգացին հայտարարված տնտեսական ակտիվության աճը. փորձագետ Ավելի լավ է թուրքի ձեռքով մորթվենք, քան Նիկոլ Փաշինյանի ձեռքով փրկվենք. «Թալին» ջոկատի հրամանատար Բյուջեն մսխելու հնաոճ արվեստը․պետական գնումների ոլորտում ԽԾԲ մշակույթը դեռ կա. Անի Սամսոնյան Այսօրվա իշխանությունը ապազգային քաղաքականությամբ դաշտ ստեղծեց Ալիեւի գռեհիկ հայտարարության համար. Գեւորգ Գեւորգյան ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձեւավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու համար «Գ.Ծառուկյան» հիմնադրամի և «Մուլտի գրուպի» հովանու ներքո կայացավ Աշոտ Ղազարյանի հոբելյանական համերգը Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնեւի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Գարեգին Բ-ի մատուցած Սուրբ Պատարագին Visa «ԲԱՐԵՐԱՐ». բարեգործական ծրագիրը նոր շունչ է ստանում Մերկելը կոչ է արել Էրդողանին անհապաղ դադարել ռազմական հարձակումը Սիրիայում Պենտագոնի ղեկավարը խոստովանել է, որ ամերիկյան զորքերը Սիրիայում հայտնվել են ծուղակում Խախտումներ` Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները «Օջախ» ռեստորանի դիմաց Mercedes-ը վրաերթի է ենթարկել հարսանիքի մասնակիցներից մեկին. Նա տեղում մահացել է (ֆոտո)

Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարը ապօրինություններ է արել՝ համայնքին պատճառելով էական վնաս. ոստիկանություն (տեսանյութ)

 

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարի ապօրինությունների վերաբերյալ։

 

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է հետևյալը։

 

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ համայնքի ղեկավարն, իր լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, մարտի 11-ին համայնքային սեփականություն հանդիսացող 15․405․000 դրամ կադաստրային արժեքով 13 հեկտար վարելահողը իբրև անջրդի հողատարածք անհամեմատ ցածր՝ 2․535․000 դրամով վաճառել է Երևանի մի բնակչի՝ համայնքին պատճառելով էական վնաս։

 

Բացի այդ, համայնքի ավագանու որոշմամբ սեփականատիրոջը թույլատրվել է հիշյալ հողատարածքում կատարել խոչընդոտների մաքրման աշխատանքներ, իսկ ջրատար խողովակների ի հայտ գալու դեպքում համայնքի կարիքների համար տրամադրել 200 մետր խողովակ։ Սեփականատերը համայնքի ղեկավարին է տրամադրել 50 հատ 4 մետր երկարությամբ ազբոխողավակներ, որոնք չեն մուտքագրվել համայնքի հաշվեկշիռ և տեղափոխվել են համաւյնքի ղեկավարի առանձնատան բակ։

 

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ համայնքի ղեկավարը հիշյալ խողովակների մի մասը վաճառել է, իսկ մյուս մասը զննությամբ հայտնաբերվել է։

 

Փաստի առթիվ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։

 

website by Sargssyan