Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանյան երգչախումբն առաջին անգամ հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-... ՄՇԱԿՈՒՅԹ
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեւանում ընթանում է «Կրթություն բոլորի համար» ամենամյա եռօր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 21.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Եղբորս երեխաներին թույլ չեն տալիս տեսակցել հորս. Լեւոն Քոչարյան ՈՒՂԻՂ. Ակցիա դատարանի առջև՝ ի աջակցություն Նարեկ Մութաֆյանի Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան Սեյրան Օհանյանը մեկնել է Հայաստանից Խոսք կար միայն ԵՄ-ի եւ Գյումրիի օդանավակայանի համատեղ ջանքերով Ryanair-ին հավելյալ աջակցության մասին․ Ավինյան Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլինեն ավելի պաշտպանված. ՄԻՊ ԳԱԱ-ում մեկնարկել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան Լավ լուրեր՝ Գագիկ Սուրենյանից Քրեակատարողական ծառայությունը նշում է 100–ամյակը. ներկա են Ավինյանն ու Բադասյանը ՀՔԾ-ն քաղաքական հրահանգներ ոչ ստանում է, ոչ էլ ստանալու դեպքում կկատարի. Սասուն Խաչատրյան Փաշինյանն իր վրա կզգա, թե ինչ է լավ ուղղորդվող դժգոհ «քաղաքացիական հասարակությունը». «ԿՊ»

Էլի վերադառնում ենք «մեր դեմ խաղ չկա»-ի՞

Սեփական ցանկությունները ամեն գնով կյանքի կոչելու ճանապարհին, ինչպես երևում է, «իմքայլականները» որոշել են ոչնչի առջև կանգ չառնել՝ սկսյալ տեղեկատվական տոտալ հարձակումներից մինչև, ասենք, Բարձր դատարանի փոփոխություն (ոչ թե կազմի, այլ ինստիտուցիոնալ առումով, ինչի մասին, ի դեպ, գրել էինք դեռ օրեր առաջ): Ավելին, որոշ պատգամավորներ խորհրդարանում մեծամասնություն ունենալը նույնացնում են «ամեն ինչ մեզ կարելի է» գործելաոճի հետ:

Օրինակ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգ ա մ ա վոր Տիգրան Ուլի խ ա նյա ն ը գտնում է, որ «ԱԺ մեծամասնության կողմից որևէ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց սկսելու մասին հայտնելուց (կամ նույնիսկ դրա մասին ակնարկելուց) անմիջապես հետո տվյալ պաշտոնյան անհապաղ, առանց այլևայլությունների հրաժարական պիտի տա՝ անկախ տվյալ պաշտոնյայի ինքնավարության աստիճանից»:

Նշվածին պատգամավորը հավելում է նաև ամփոփիչ ասելիքը. «ՄԻԱԿ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՆԴԱՏՈՎ օժտված կառույցի դեմ ուղղակի խաղ չկա ու չպիտի լինի»: Դժվար է ասել՝ այսպես է մտածում ամբողջ խմբակցությունն ու նաև վարչապե՞տը, թե միայն հատուկենտ պատգամավորների համոզմունքն է:

Սակայն փաստն այն է, որ իշխանության անխտիր բոլոր ճյուղերը մեկ անձի ու մեկ ուժի ձեռքում հավաքելու փորձի գործընթաց է նշմարվում՝ իշխանության թևերի տարանջատման սկզբունքի մասին իսպառ մոռացած: 

Ի դեպ, գրառման մեկնաբանություններում պատգամավորը նաև փաստացի սպառնալիքներ է հնչեցրել իրեն հակադրվողների նկատմամբ՝ մոտավորապես այսպիսի ոճով.

«Պատշաճ տոնով խոսե՛ք, այլապես ռիսկ կա, որ անբարենպաստ հետևանքներ ունենա։ Ինձ երևի չեք ճանաչում։ Զգուշացնում եմ մի անգամ»: Հետո, իհարկե, պատգամավորը փորձում է ուղղել իրեն, թե ես նկատի ունեմ, որ ժողովրդի դեմ խաղ չկա, բայց, ինչպես ասում են, գնացքն արդեն գնացել է:

Եվ պատահական չէ, որ անընդհատ տեղեկություններ են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար զգուշացնում է իր թիմակիցներին առավել չափավոր լինել իրենց գրառումներում ու հարցազրույցներում, «մի քիչ դիվանագետ լինել», «լ յապեր չթողնել» և այլն:

website by Sargssyan