Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Իշ­խա­նու­թյու­նը ծու­ղա­կի մեջ է. իրենք իրենց քա­րոզ­չու­թյան տակ են մնա­ցել»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Այս իշխանության և անձնապես Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հիմնական մեխը հանրային կարծիք ձևավորելն է:

Գրեթե բոլոր գործողություններն ունեն PR նպատակ՝ անձնական վարկանիշը բարձրացնելու կամ պահելու համար: Այս կարծիքին է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, որի հետ զրուցել ենք ներքաղաքական մի շարք հարցերի, ԱԱԾ տնօրենի հրաժարականի և ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Շարունակելով խոսել PR նպատակի մասին՝ քաղաքագետը շեշտեց, որ այսօր դեռ կա մի ստվար զանգված, որի վրա այդ քարոզչությունն իր ազդեցությունն ունի:

«Եվ ազդեցություն ունի նաև այն հոգեբանական մասը, ըստ որի՝ «եթե Նիկոլ Փաշինյանը չհաջողի կամ իշխանությունը կորցնի, ապա նախկիններն են գալու իշխանության, ամեն ինչ նորից է կրկնվելու, երկիրը կրկին թալանվելու է, անօրինականություններ են լինելու և այլն»:

Այդուհանդերձ, հասարակության մեջ կան մարդիկ, որոնք կոնկրետ փոփոխություններ են ուզում տեսնել, օրինակ՝ գյուղատնտեսության, արդյունաբերության մեջ, գործազրկության հարցում և այլն:

Մեծ հաշվով՝ մի կողմից այդ քարոզչությունն է, մյուս կողմից՝ կոնկրետ իրականությունը: Իսկ ժամանակի մեջ մարդիկ ավելի շատ կոնկրետ արդյունքներ կպահանջեն, քան կլինեն քարոզչության ազդեցության տակ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Դանիելյանը:

Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրենի հրաժարականին, մասնավորապես, հրաժարականի տեսքստում առկա ձևակերպումներին, Ստեփան Դանիել յանը մի քանի կողմերից դիտարկեց հարցը.

«Առաջին տպավորությամբ՝ կար միջանձնային խնդիր: ԱԱԾ տնօրենը երևի շատ հարցերում իր անհամաձայնությունն է հայտնել, իսկ որոշ դեպքերում, ըստ երևույթին, հրաժարվել որոշակի գործողություններ անելուց:

Համենայն դեպս, նման տպավորություն ենք ստանում, որովհետև իշխանափոխությունից հետո կենտրոնում դրվեց ԱԱԾ-ն, ԱԱԾ-ի վրա դրվեցին այնպիսի գործառույթներ, որոնք այդ կառույցինը չէին:

Այսինքն, ըստ էության, ոստիկանության, դատախազության, քննչական մարմինների ամբողջ ծավալով ֆունկցիաները դրվեցին ԱԱԾ-ի վրա, բայց չէ՞ որ ԱԱԾ-ի հիմնական առաքելությունը ներքին և արտաքին հետախուզությունն է: 

Ի վերջո, այս ամենին հետևեց ԱԱԾ-ի PR-ը: Եվ, ըստ երևույթին, եկավ մի պահ, երբ սկսեցին հրաժարվել այնպիսի աշխատանք կատարելուց, որն իրենց աշխատանքը չէ»:

Մեջբերելով հրաժարականի տեքստում առկա՝ սպայի պատվի, կարևորը երկրորդականից զատելու վերաբերյալ ձևակերպումները՝ Ս. Դանիել յանը հավելեց.

«Երևի հրաժարվել է որոշ հրահանգներ կատարելուց ու ավելի ճիշտ է գտել հեռանալ, որովհետև պետք է հաշվի առնենք հետևյալը.

նախկինում գոյություն ուներ մի համակարգ, որը կայուն էր, եթե իրավապահ կառույցները որոշակի հրահանգներ էին ստանում, իրենք գիտեին, որ կա քաղաքական ղեկավարություն, որը չի փոխվում և իրենց միշտ պաշտպանելու է:

Բայց կյանքն այլ բան ցույց տվեց: Տեղի ունեցավ իշխանափոխություն, և որոշ պետական պաշտոնյաների այսօր տարբեր մեղադրանքներ են առաջադրվում: Ու իրենք հասկացան, որ միշտ պետք է օրենքի շրջանակում գործեն, որովհետև վաղը մյուս օրը կարող է նորից իշխանություն փոխվել, և իրենց էլ կարող են պատասխանատվության կանչել: Այս միտումն է:

Ըստ երևույթին, այդ կառույցների ներկայացուցիչները սկսել են հրաժարվել անօրինական հրահանգներ կատարելուց, որովհետև գիտեն՝ կա քաղաքական ոչ կայուն իրավիճակ և ցանկացած պահ իրենց արածը կարող է իրենց դեմ շուռ գալ»:

Նշված համատեքստում Ստեփան Դանիելյանը պատահական չի համարում այն նախագիծը, ըստ որի՝ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները դառնում են քաղաքական, այսինքն՝ այդ պաշտոններում կարող են նշանակվել բոլոր այն անձինք, որոնք բավարարում են պատգամավորի թեկնածուին ներկայացված պահանջները:

«Այդ նախագիծը շատ տարօրինակ կերպով համընկավ Արթուր Վանեցյանի հրաժարականի հետ: Բացի այդ, լուրեր են պտտվում, որ մյուս կառույցների ղեկավարները ևս կարող են աշխատանքից ազատվել:

Եվ այստեղ արդեն Նիկոլ Փաշինյանի ձեռքերը բաց են. կարող է նշանակել անձանց, որոնք համակարգից չեն, որոնց ինքը վստահում է, և իր հրահանգները նրանք ամբողջովին կկատարեն: Այս առումով, հաշվի առնելով նաև սուպերվարչապետական համակարգը, վարչապետը բացարձակ անվերահսկելի է դառնում»,-շեշտեց քաղաքագետը:

Խոսելով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակից, անդրադառնալով նաև իշխանության ներկայացուցիչների մեկնաբանություններին ու դրանցից բխող հետևանքներին՝ Ստեփան Դանիել յանը նախ ընդգծեց

«Ժամանակն է չօգտագործել իշխանություն բառը: Այսօր իշխանությունն անձնավորված է, և որոշումները մեկ անձ է կայացնում, ու այդ անձն ազատ է կատարել ցանկացած որոշում՝ անկախ նրանից՝ այն սահմանադրական, հակասահմանադրական է, թե հակաօրինական:

Ինչ վերաբերում է մյուսներին, ապա կարծում եմ, որ եթե Հայաստանում ինստիտուտները կայացած լինեին, գոյություն ունենար նաև մասնագիտական էթիկա, ապա այն փաստաբանները, որոնք հայտարարում են, որ ՍԴ որոշումը կամ դատարանի վճիռը անօրինական է և այն չպետք է կատարվի, պետք է զրկվեին լիցենզիայից:

Իսկ այն պատգամավորները, որոնք ասում են, թե ՍԴ որոշումները չպետք է կատարել, պետք է վայր դնեին մանդատներն ու նրանց հարցերը պետք է քննարկվեին ԱԺ-ում: Բայց մենք տեսնում ենք, որ նման բան չկա և, ըստ էության, մենք արդեն իրավական պետություն կոչվելու խնդիր ունենք:

Մենք արդյո՞ք իրավական պետություն ենք:

Կարծում եմ՝ գնալով մենք ոչ իրավական պետություն ենք դառնում»:

Քաղաքագետի խոսքով, իշխանությունները մեկ քրեական գործի ծուղակում են հայտնվել: «Ինչո՞ւ: Իշխանափոխությունից հետո հիմնական գաղափարը նախկիններին պատժելուն էր վերաբերում, խոսվում էր երկրի ավերման, թալանի մասին:

Եվ, ստանալով հասարակության մանդատը, հիմա իրենք պետք է իրենց այդ խոստումները կատարեն, որն իրականում դժվար է:

Տասնյակ հազարավոր մարդիկ կարող են դատապարտվել, ինչն անհնար է: Դրա համար Ռոբերտ Քոչարյանին խորհրդանշական դեմք են սարքել և այս ամենի հիմքում դրել են հետևյալը. եթե Ռ. Քոչարյանը պատժվի, ուրեմն, այդ բոլոր խոստումները կատարվելու են, եթե ոչ, ապա չեն կատարվելու:

Ամենահեշտ տարբերակն են գտել ու այդպիսով ինչ-որ ձևով հայտնվել են ծուղակի մեջ: Իշխանությունը ծուղակի մեջ է, որովհետև իրենք իրենց քարոզչության տակ են մնացել: 

Ամենահետաքրքիրն այն է, որ այդ քարոզչական հնարքի տակ է մնացել նաև հասարակության մի հատվածը: Այսինքն, տրամաբանությունից դուրս ծուղակի մեջ:

Որոշ ժամանակ սա կարող է աշխատել, բայց, այդուհանդերձ, կգա ժամանակը, երբ մարդիկ արդեն ավելի սթափ կսկսեն դատել և քարոզչության ազդեցությունը դուրս կգա»,-շեշտեց քաղաքագետը:

Ս. Դանիելյանը կարծում է, որ առաջիկա ամիսներին արտահերթ ընտրությունների հավանականությունն այնքան էլ իրատեսական չէ. «Հայաստանում գոյություն ունեցող քաղաքական դաշտը պատրաստ է ընտրություններին: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մյուս տարի նման զարգացումները հնարավոր կլինեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել