Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար առաջ­նա­յի­նը քա­ղա­քա­կան ամ­բի­ցի­ա­ներն են

АНАЛИТИКА

Եվ այսպես, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց: Հրաժարական, որը հասարակության համար անսպասելի էր, քանի որ, ըստ տարբեր հարցումների, Վանեցյանը բավականին բարձր վարկանիշ ունի հանրության շրջանում:

Վանեցյանի հրաժարականի մասին մեկ շաբաթ առաջ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, սակայն դրանցում խոսվում էր, թե Վանեցյանը հրաժարականի դիմում է գրել, իսկ որոշ ժամանակ հետո վարչապետը հորդորել է հետ վերցնել դիմումը:

Բայց այս տեղեկությունները արագ հերքվեցին, սակայն դրանից հետո էլ մամուլում շարունակվեցին տեղեկություններ հայտնվել, թե Փաշինյանի հետ տարաձայնություններ ունի ոչ միայն ԱԱԾ տնօրենը, այլև այլ ոլորտների պատասխանատու պաշտոնյաներ՝ մասնավորապես նախարարները, որոնք ևս դժվարություններ են ունենում վարչապետի հետ ընդհանուր լեզու գտնելու հարցում:

Ուշագրավ է, որ ԱԱԾ տնօրենի հրաժարականի մասին վարչապետի հայտարարությունից րոպեներ անց Վանեցյանը հայտարարություն տարածեց, որում, ըստ էության, նշում էր, որ իր կողմից լիազորությունների հետագա կատարումը անհամատեղելի է սպայի արժանապատվության հետ, քանի որ սպայի ուսադիրները ու զարգացումների ընթացքն անհամատեղելի են։

Այդպիսի արագությամբ Վանեցյանի հայտարարության տարածումը թերևս վկայում է այն մասին, որ նրա հրաժարականն արդեն իսկ իրողություն էր, և միայն ասուլիսի ժամանակ վարչապետը պատեհ համարեց հանրությանը տեղեկացնել այդ մասին:

Սակայն գլխավոր հարցն այն է, թե ինչո՞ւ է Վանեցյանը ընդգծում սպայի արժանապատվության գործոնը: Ըստ երևույթին, վարչապետի և ԱԱԾ տնօրենի տարաձայնությունները եղել են այնպիսի հարցերի շուրջ, որոնք շոշափել են նաև այնպիսի գործողությունների իրականացում, որ հարիր չէ սպայի արժանապատվությանը:

Եվ պատահական չէ, որ Վանեցյանի հայտարարության մեջ խոսվում էր որոշումների տարերայնության, գործողությունների հախուռնության, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճի մասին:

Ու հավանական են թվում մամուլում տարածվող այն տեղեկությունները, թե Փաշինյանը ԱԱԾ տնօրենին այնպիսի հանձնարարություններ է տվել, որոնք քաղաքական ենթատեքստ են ունեցել և եղել են ԱԱԾ-ի լիազորությունների շրջանակից դուրս, սա՝ այն դեպքում, երբ ԱԱԾ-ն պետք է լինի ապաքաղաքական կառույց, որի գործունեության առաջնահերթությունը պետք է լինի պետության անվտանգության ապահովումը և սպառնալիքների չեզոքացումը:

Ուստի այս համատեքստում Վանեցյանի հրաժարականը տրամաբանական է և հիմնավորված, քանի որ սպայի հիմնական խնդիրը պետք է լինի հայրենիքի պաշտպանությունը, այլ ոչ թե պետության անվտանգության հետ կապ չունեցող և երկրորդական խնդիրներով զբաղվելը:

Եվ թվում էր, թե վարչապետը պետք է ըմբռնումով մոտենա Վանեցյանի հայտարարությանը, սակայն տեղի ունեցավ հակառակը, Փաշինյանը շատ ծանր տարավ այդ տեքստի հրապարակման փաստը, որի մասին էլ վկայում է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հայտարարությունն այդ կապակցությամբ, որում նույնիսկ Վանեցյանին ուղղված ակնարկներ ու մեղադրանքներ կային, թե ով է գրել հայտարարության տեքստն ու ինչ «ուղղորդվածություն» կա:

Եվ տարօրինակ է, որ վարչապետի խոսնակը իր պատասխանում հորդորում էր Վանեցյանին «չկորցնել սպայի արժանապատվությունը»: Տարաձայնություններ և պաշտոնանկություններ միշտ էլ լինում են, սակայն ինչո՞ւ է իշխանությունը հատկապես շատ թունոտ արձագանքում սպայի արժանապատվության հետ կապված մտքին:

Որոշ փորձագետներ արդեն իսկ կարծիք են հայտնում, որ իշխանություններին սպայի և ընդհանրապես մարդկային արժանապատվության հետ կապված հարցերը չեն հետաքրքրում, իրենց համար առաջնայինը միայն սեփական քաղաքական ամբիցիաներն են:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ