Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Մինչ այժմ Երև­ա­նի հետ կապ­ված լու­ծում­նե­րը եղել են իրա­վի­ճա­կա­յին»

ИНТЕРВЬЮ

Առավոտյան և երեկոյան ժամերին Երևանը, հատկապես մայրաքաղաքի կենտրոնը կոլապսի մեջ է հայտնվում: Դեռևս տարիներ առաջ դպրոցներն ու բուհերը փոփոխություններ կատարեցին իրենց ժամային գրաֆիկներում, առաջարկվեց նաև սկսել քաղաքի կենտրոնի ապակենտրոնացումը, այսինքն՝ բուհերի, պետական հիմնարկների տեղափոխում քաղաքի տարբեր հատվածներ, ինչն, իհարկե, ժամանակատար և ծախսատար գործընթաց է:

Ի վերջո, տարբերակներից ո՞րը կթեթևացնի երթևեկության վիճակը, որքանո՞վ է իրատեսական և հնարավոր տարբեր հիմնարկների տեղափոխումը քաղաքի կենտրոնից:

Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը նշում է՝ կառավարման տեսանկյունից մեծ քաղաքների և հատկապես մայրաքաղաքների կառավարումը շատ մեծ խնդիր է, որը հայեցակարգային մոտեցում և համակարգային լուծումներ է պահանջում:

«Մեկ միասնական հայեցակարգի մեջ պետք է լուծվեն քաղաքաշինական, կոմունիկացիոն ենթակառուցվածքների, պետական, կրթական, մշակութային հաստատությունների տեղակայման և գործունեության խնդիրները: 

Պետք է փաստենք, որ մինչ այժմ Երևանի հետ կապված լուծումները եղել են իրավիճակային, ինչը չի լուծել քաղաքային կյանքի հարմարավետության և հատկապես՝ տրանսպորտային բեռնաթափման կարևորագույն խնդիրը:

Տեսեք՝ ժամանակին դպրոցները և բուհերը ժամային փոփոխություններ կատարեցին, բայց, միևնույն է, նրանք շարունակում են գտնվել ու գործել Երևանում:

Այսօր մեր բուհական համակարգում կա մոտավորապես 40 000 ուսանող՝ մասնավոր բուհերը ներառյալ: Ուսանողներից շատերը դասի են գալիս նաև մարզերից: Սա մեծ խնդիր է Երևանի համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Անտինյանը:

Փորձագետը նշում է՝ մեր մայրաքաղաքն առանձնահատկություն ունի. այստեղ կենտրոնացված է երկրի տնտեսության շուրջ 70 և ֆինանսների 80 տոկոսը, այսինքն՝ այստեղ մեծ քաղաքին բնորոշ կյանքն է՝ որպես ֆինանսատնտեսական կենտրոն, նաև՝ որպես մայրաքաղաք:

«Երևանում են գտնվում նախարարությունները, պետական տարբեր կառույցները, մեր կրթական-մշակութային օջախները, դեսպանատների մեծ մասը: Ակնհայտ է, որ Երևանի բեռնաթափումը համալիր ծրագիր պետք է լինի՝ երկրի տարածքային համաչափ զարգացման համատեքստում: Մեր մայրաքաղաքը որպես բնակավայր խիստ անհարմարավետ է:

Չկան համապատասխան բակային տարածքներ, հանգստի, ժամանցի գոտիներ, քաղաքը, հատկապես փոքր կենտրոնը էլիտարախեղդ է արվել տարբեր շենքերով ու շինություններով»,-ասում է Անտինյանը:

Բոլորիս հուզող տրանսպորտային խնդրին անդրադառնալիս կառավարման փորձագետը միջազգային փորձն է օրինակ բերում: «Մեծ քաղաքներում տրանսպորտային բեռնաթափման խնդիրը լուծվում է արդյունավետ հանրային տրանսպորտ ներդնելու միջոցով, այդ թվում՝ նաև ստորգետնյա տրանսպորտի:

Շատ խիստ է դրված այդ քաղաքներում, հատկապես կենտրոններում ավտոկայանման հարցը: Գրեթե բոլոր մեծ կայանատեղիները ստորգետնյա են, և կենտրոնում երթևեկելի մասերին հարակից տարածքներում զերծ են մնում ավտոկայանումներից: 

Շատ լավ է գործում տրանսպորտային ցանցը, որից մարդիկ օգտվում են, և ավելի արագ ու արդյունավետ հասնում աշխատանքի կամ ուսման վայր:

Մեկ այլ խնդիր է հեծանվային տրանսպորտը, որը եվրոպական քաղաքներում բավականին զարգացած է: Այն և՛ էկոլոգիապես մաքուր է, և՛ անցանելիության առումով բավականին ճկուն է:

Ուրախացանք, երբ Երևանի կենտրոնում բացվեց մի քանի հարյուր մետրանոց հեծանվուղի:

Բայց հեծանվուղին թանգարան չէ, որ դրա բացմամբ ուրախանանք: Այն պետք է լինի քաղաքային կոմունիկացիոն համակարգի մի մաս՝ ներդաշնակված քաղաքային լանդշաֆտի և ենթակառուցվածքների հետ:

Բացի դա, մեր հասարակության մեջ մի «մշակույթ» կա, որ ցանկացած մարդ իր մեքենայով պետք է գնա դասի կամ աշխատանքի: 

Բայց մարդիկ աստիճանաբար պետք է հասկանան, որ առաջնային պետք է լինի հարմարավետությունը, արագ և անվտանգ տեղ հասնելը»,-ասում է Անտինյանը:

Ի դեպ, կառավարման փորձագետը նախարարությունների, պետական այլ հիմնարկների տեղափոխումը մարզեր իրատեսական է համարում, եթե այն դիտարկվի համալիր մոտեցման մեջ: «Նախարարությունների տեղափոխման հարցը վաղուց է քննարկվում:

Սա իրատեսական ծրագիր է, բայց միայն մեխանիկական տեղափոխում չի ենթադրում: Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան հեռավար կառավարման ֆունկցիոնալ և տեղեկատվական համակարգեր: Այն գործառույթները, որոնք հնարավոր է իրականացնել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միջոցով, միանշանակ կշահեն:

Բայց այն գործառույթները, որոնք կապված են մարդկանց հետ անմիջական շփման, նրանց ներկայության հետ, օրինակ՝ ընդունելություններ, փաստաթղթերի առձեռն տրամադրում և այլն, էապես կդժվարանան:

Այս առումով շատ ավելի հեշտ է բուհական համակարգի դուրսբերումը մայրաքաղաքից: Կրթական գործընթացները յուրաքանչյուր առանձին վերցրած բուհի պարագայում կարող են կենտրոնացված լինել մեկ տեղում և ուղղակի առնչություն չունենալ մայրաքաղաքի այլ գործառույթների հետ:

լ մայրաքաղաքի այլ գործառույթների հետ: Զարգացած եվրոպական երկրներում կամ ԱՄՆ-ում կրթական հաստատությունները մեծ քաղաքներ են, համալսարանների շուրջն անհրաժեշտաբար ստեղծվում են տարբեր ենթակառուցվածքներ:

Սա արդյունավետ և գործուն մեխանիզմ է, որի շուրջ կարելի է մտածել և իրագործել»,-եզրափակում է Սերոբ Անտինյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США