Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Եր­կա­րա­ժամ­կետ ծրագր­ման բա­ցա­կա­յու­թյուն ու անու­շադ­րու­թյան մատն­ված ար­տա­քին քա­ղա­քա­կան մի­ջա­վայր

ИНТЕРВЬЮ

Ակնհայտ է, որ իրանական պետությունը, չնայած բոլոր դժվարություններին, բավականին հաջող է դիմակայում ԱՄՆ-ի պատժամիջոցներին: Այդ իմաստով Իրանի ներսում որևէ ներքին անկայունություն չկա:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Իրանում առկա իրավիճակին, ինչպես նաև հնարավոր պատերազմի վերաբերյալ վերլուծություններին:

«Կարծեք թե, Իրանի իշխանություններին հաջողվել է կառավարել այն ռիսկերը, որոնք կարող են լինել ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով՝ կապված Իրանի ներքաղաքական կյանքի հետ: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական դիրքավորումներին, ապա ակնհայտ է, որ պատժամիջոցների այդ պատերազմում իրանցիները հաղթող են դուրս գալիս՝ ավելացնելով իրենց ազդեցությունը բոլոր այն վայրերում, որտեղ ներկա են նաև իրենց արբանյակների միջոցով:

Մասնավորապես, նշվածի ցուցիչը իրանական ազդեցության սահմանների ընդլայնումն է մինչև Սաուդյան Արաբիայի խորքեր, ինչը շատերի համար անսպասելի էր: Խոսքը Եմենի հութիների կողմից ստանձնած հարձակման մասին է, որը, փաստացի, գրեթե կիսով չափ կաթվածահար է արել Սաուդյան նավթաարդյունաբերական համալիրը: 

Սա իր հերթին զգալի ռիսկեր ստեղծեց նաև ԱՄՆ-ի համար: Խոսքն այս պարագայում մասնավորապես սիրիական ճգնաժամի մասին է, որտեղ Իրանը Ռուսաստանի և Թուրքիայի հետ փաստացի հաջողությամբ թևակոխել է այդ պետության ներսում խաղաղության հաստատման կարևորագույն փուլ»,-նշեց իրանագետը՝ միաժամանակ հավելելով, որ Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրաքում և Աֆղանստանում իրանական ազդեցությունը ևս հսկայական է և հետզհետե մեծանում է:

«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի և Իրանի հարաբերություններում զգալի լարվածություն կա, որը պարբերաբար աճում կամ նվազում է: 

Մասնավորապես, կարծիք կար, որ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի հրաժարականից հետո այդ լարվածությունը զգալիորեն նվազելու է, բայց Սաուդյան Արաբիայում գրանցված այդ հարձակումներից հետո, կարծեք թե, որոշակի աճ կա: Այսուհանդերձ, իրավիճակը, ընդհանուր առմամբ, չեմ կարծում, թե մոտ է պատերազմականին: 

Համենայն դեպս, ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ ռազմական բախումն այս պահին պետք է բացառել: Ընդհանրապես, պատերազմն այժմ էլ ընթանում է, որը արբանյակների մակարդակով է: Հետևաբար, կարծում եմ, որ այս պահի դրությամբ դրանից առաջ որևէ մեկը չի գնա»,-նկատեց Վ. Ոսկանյանը:

Խոսելով Հայաստանի դիրքերից և այդ համատեքստում դիտարկելով թե՛ Իրանի, թե՛ տարածաշրջանում առկա խնդիրներն ընկալելու հանգամանքը, մեր զրուցակիցը շեշտեց. «Ցավոք, Հայաստանում հիմնականում թաթախված ենք ներքաղաքական խնդիրներով ու շատ դեպքերում ուշադրություն չենք դարձնում մեր արտաքին քաղաքական միջավայրին, որը չափազանց դինամիկ է, արագ է փոփոխվում և զարգանում:

Հետևաբար, կարծում եմ, ավելի մեծ ուշադրություն է պետք դարձնել հատկապես Մերձավոր Արևելքի զարգացումներին՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ Իրանը Հայաստանի անմիջական հարավային հարևանն է, ինչպես նաև բարեկամ պետություն:

Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանի անելիքներին, ապա Հայաստանը պետք է փորձի տեղավորվել իրանա-չինական զարգացող համագործակցության տիրույթում՝ հաշվի առնելով այն բոլոր խոշոր ծրագրերը, որոնք այս կամ այն կերպ կապվում են Իրանի հետ: Խոսքը թե՛ տրանսպորտային՝ Պարսից ծոցը Սև ծովին կապելու ծրագրի մասին է, թե՛ էներգետիկ ծրագրերի, որովհետև իրանա-չինական համագործակցությունն այդ ոլորտում խորանում է:

Չինական կողմը պատրաստ է հսկայական ներդրումներ անել Իրանում՝ կապված թե՛ նավթագազային, թե՛ նաև տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման ոլորտների հետ: Հետևաբար, հաշվի առնելով նաև Իրանից եկող ազդակները՝ կարծում եմ՝ իրանական կողմի հետ պետք է սերտ և եռանդուն բանակցություններ վարվեն, որպեսզի հենց Թեհրանի ջանքերով Հայաստանը այս կամ այն կերպ ներգրավվի նշված համագործակցության շրջանակներում: 

Մյուս կողմից՝ գիտենք, որ մեր տարածաշրջանում բավականին ակտիվ է Ռուսաստանը, և եթե Հայաստանին հաջողվի ստեղծել քառակողմ համագործակցություն, ապա արդյունքները անմիջապես ակնհայտ կլինեն»:

Ըստ իրանագետի, նշվածին հասնելու համար մեկ խնդիր կա: «Մի կարևոր ու հիմնական խնդիր կա, որը, ցավոք, տասնամյակներ, հիմա առավել ևս, չենք կարողանում լուծել: Խոսքը երկարաժամկետ ծրագրման և այն հստակ քայլերի մասին է, որոնք միտված են լուծելու կոնկրետ խնդիրներ:

Մենք շատ դեպքերում արձագանքում ենք դեպքերին, բայց չենք նախաձեռնում: Շատ դեպքերում ընդհանրապես չունենք մեր պետության տեսլականը, թե ինչպիսի պետություն ենք ցանկանում ունենալ առնվազն տեսանելի ապագայում:

Բոլոր քայլերի տարերայնությունը կամ ոչ հաջորդական լինելը բխում են հենց այդ տեսլականի բացակայությունից: Սա մեր մակարդակով լուծվելիք գլոբալ խնդիր է, և եթե այն չլուծվի, կրկին կշարժվենք կոնկրետ առաջադրված խնդիրները լուծելու իներցիոն տրամաբանությամբ, որը հզոր պետություն դառնալու ճանապարհին լրջագույն խնդիր է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей