Եկամուտներ, դրամական միջոցներ ու նոր ավտոմեքենա. Հրազդանի քաղաքապետի ունեցվածքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի եկամուտների հանրագումարը 2018 թ. հարկային տարում կազմել է 2 906 796 ՀՀ դրամ:
Այս մասին տեղեկանում ենք Ս. Միքայել յանի՝ 2018թ. տարեկան հայտարարագրից:
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ եկամուտների վերոնշյալ հանրագումարը գոյացել է աշխատավարձերից և գույքի վաճառքից:
Գույքի վաճառքից ստացած եկամուտը կազմել է 3000 ԱՄՆ դոլար: Աշխատավարձերից ստացած եկամուտները կազմել են 1 272 727 ՀՀ դրամ և 1 634 069 ՀՀ դրամ:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 1 000 000 ՀՀ դրամ և 2000 ԱՄՆ դոլար, իսկ 2018թ. հարկային տարվա վերջում՝ 3 000 000 ՀՀ դրամ և 1500 ԱՄՆ դոլար: Ինչ վերաբերում է նշված հարկային տարում ձեռք բերված և օտարված գույքերին, ապա, ըստ Ս. Միքայելյանի հայտարարագրի, նա 2018թ. հարկային տարում ձեռք է բերել 9000 ԱՄՆ դոլար արժողության «TOYOTA CAMRY 2.4» մակնիշի ավտոմեքենա:
Միևնույն ժամանակ, նշված հարկային տարում Ս. Միքայել յանը 3000 ԱՄՆ դոլարով վաճառել է MERCEDES-BENZ E 320 մակնիշի ավտոմեքենան:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ