ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՅԻՍԻ). Հռչակ­վել է Հա­յաս­տա­նի Դե­... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ռու­սա­կան Toyota-ն ուղև­որ­վում է Հա­յաս­տան» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հա­յաս­տա­նը կա­րե­լի է դասել «չբուժ­ված» երկր­նե­րի շար­քին... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նոր նախագիծ կա­մա­վոր­նե­րի և կա­մա­վո­րության մասին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արթուր Վանեցյանը կարևորում է երկրի վարկանիշի պահպանման հարցը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 28.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Տավուշ տեքստիլ»-ի 100 աշխատակցի թեստերի արդյունքները դրական են Ես անտեղի եմ համարում այն շահարկումները, թե դիմակը թանկ է․ Նիկոլ Փաշինյան Ձորագյուղում կորոնավիրուսի 10 դեպք է հաստատվել Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարավածության 8 371 նոր դեպք․ Ռիա Նովոստի Ծնված օրվանից ծանր հիվանդության դեմ պայքարող 9 ամսական Գոռն այսօր առաջին անգամ տուն է գնում (տեսանյութ) Եթե քաղաքական որեւէ ուժ ցանկանար գնալ Սարդարապատի հուշահամալիր, կարող էր նախապես դիմել պարետատուն․ վարչապետի խոսնակ Դաշնակցությունը երբեք չի զբաղվել պոպուլիզմով․ Իշխան Սաղաթելյան Նոր համաճարակն առավելապես հարվածում է աշխատող աղքատներին, փոքր և գերփոքր կազմակերպություններին. տնտեսագետ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՅԻՍԻ). Հռչակ­վել է Հա­յաս­տա­նի Դե­մոկ­րա­տա­կան Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյու­նը Նավթի գները նվազել են «Ռու­սա­կան Toyota-ն ուղև­որ­վում է Հա­յաս­տան» Թանկարժեք մետաղների գներն աճել են. NYMEX Հա­յաս­տա­նը կա­րե­լի է դասել «չբուժ­ված» երկր­նե­րի շար­քին. ԱՊՀ երկր­նե­րի «կո­րո­նա­վի­րու­սա­յին» վի­ճա­կը Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածությունը սրող, ներքին ուժը ջլատող մոտեցումներից. Արամ Ա Նոր նախագիծ կա­մա­վոր­նե­րի և կա­մա­վո­րության մասին Արթուր Վանեցյանը կարևորում է երկրի վարկանիշի պահպանման հարցը Այսօր էլ տհասներ կան, որ գոռում են՝ մեր երեխաներին Ղարաբաղից հետ բերեք, վերևից են նայում Զանգեզուրին․ Վլադիմիր Գասպարյան

«Ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ եմ, ո՞վ ինձ կան­չեց, որ մի խոսք ասեմ»

Գրականագետ Դավիթ Գասպարյանն ասում է՝ մշակութային անկման մեջ ենք: 

«Մշակույթի ընդհանուր մակարդակը, պահանջարկը շատ ընկած է: Դրա վկայությունն են մեր սերիալները, հեռուստահաղորդումները, հեռուստահաղորդավարների լեզուն, լեզվական գրագիտությունը:

Շատ ենք ընկել»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Գասպարյանը:

Հարցնում եմ՝ այս դեպքում որո՞նք պետք է լինեն պետության և համապատասխան գերատեսչությունների անելիքները՝ բնականաբար զերծ մնալով գրաքննությունից: «Գրաքննությունը խայտառակություն է, այն պետք է բացառել, բայց մասնագիտական վերահսկողություն պետք է լինի:

Մասնագիտական վերահսկողությունը որակ է ապահովում, իսկ գրաքննությունը գաղափարական վերահսկողություն է: Մենք հեռացել ենք դրանցից: Ապա մի նայեք, թե ինչ գրախոսություններ են պաշտպանվում, թեմաների խեղճությունը, անընդհատ մեկից, մյուսից արտագրելը, գիտական ղեկավարների խեղճությունը, իրենց մեջբերումների չափանիշները, ոչ մի առաջընթաց չկա:

Գիտությունն էլ է զարհուրելի վիճակում: Ես հետևում եմ հումանիտար ոլորտին և ոչ մի առաջընթաց չեմ տեսնում, այն դեպքում, երբ հումանիտար գիտության, մշակույթի ոլորտում պետք է ծաղկում լիներ: Հիմա ազատություն է, արխիվների դռները բաց են, կարող ես օգտվել»,-ընդգծում է գրականագետը: 

Անդրադառնում ենք մշակույթի նախարարությունը: Գրականագետը կարծում է՝ այդ նախարարությունը պետք է ընդհանրապես վերացնեին: «Նախարարությունն ի՞նչ է արել, որ պահեին: Իմ գիրքը՝ Չարենցի «Գիրք մնացորդացը», 2012 թվականին կալանավորել են: Մշակույթի նախարարությունը մտածե՞ց այդ գիրքը կալանքից հանելու մասին:

Սևանի ճանապարհին կնոջ պղնձաձույլ արձան կար (Դավիթ Բեկջանյանի «Հավերժության ժապավեն» արձանը-խմբ.), կերան այդ պղինձը: Մշակույթի նախարարությունը, ոստիկանության հետ մեկտեղ, որևէ բան արեցի՞ն: Բռնեցի՞ն հանցագործի ձեռքը, որը պղինձը գողացել էր: Մշակույթի նախարարությունը պետք է զորավոր մարդիկ ունենա:

Այն դերակատարները, որոնք այսօր կան, դրական մարդիկ են, բայց վիճակը չի փոխվում: Կասեն՝ մեր օրոք ամեն ինչ լավ է, բայց ոչ, ընդհանուր մակարդակը ողբալի է»,-կարծում է Գասպարյանը:

Հետաքրքրվում եմ՝ ինչպիսի՞ն են, Գասպարյանի դիտարկմամբ, հասարակական տրամադրությունները: «Մեր հասարակությունը շատ լարված է: 

«Այո»-ի դիմաց «ոչ»-ը կա և նման դեպքերում անպայման պետք է լինի պետական ռազմավարություն, պետք է լինեն  պահանջված հարցեր: 

Մեկը կարող է այո ասել, մյուսը՝ ոչ, իրար դիմաց դուրս գան, իրար «ուտեն» և արանքում գործն էլ տեղից չշարժվի: Նույնն է, օրինակ, Ամուլսարի հանքի շահագործման պարագայում: Կողմ եմ, որ հանքն աշխատի, մարդիկ աշխատանք ունենան, սակայն պետք է աշխատի շրջակա միջավայրի առավելագույն պահպանմամբ: Մենք խոսում ենք ներգաղթից, դա լավ գաղափար է, բայց այդ ներգաղթի ճանապարհը փակելու առաջին միջոցն արտագաղթը կասեցնելն է:

Իսկ դրա համար մարդը պետք է աշխատանք ունենա իր հայրենիքում, որպեսզի բարեկեցիկ կյանքով ապրի»,-ասում է գրականագետը:

Նա կարծում է՝ հասարակական գերլարված տրամադրությունները հանդարտեցնելու հարցում մեծ գործ ունեն անելու մշակութային գործիչները:

«Մշակութային գործիչները և նախարարությունը անելիք ունեն այնքանով, որ պետք է ճիշտ գաղափարներ քարոզեն, դրանց շուրջ համախմբեն մարդկանց, որ նրանք էլ ուղղորդվեն, հասկանան՝ որն է ճիշտը: 

Մշակութային գործիչների անելիքը դա է, բայց ո՞ւր է մշակույթի գործիչ: Մի քանի տարի է՝ արվեստի վաստակավոր գործիչ եմ, ո՞վ ինձ կանչեց, որ մի խոսք ասեմ: Մտավորականներին, կարգին լուրջ մարդկանց անտեսում են, այդպես չի կարելի»,-ասում է մեր զրուցակիցը:

Հեղափոխությունից հետո Գասպարյանը երկրում որոշակի փոփոխություններ տեսնում է, սակայն ասում է՝ այդ փոփոխություններն իրենց արտացոլանքը պետք է գտնեն տնտեսության մեջ: «Այո, լավ բաներ կան, բարոյական մթնոլորտը մաքրվում է: Ուրախ կլինեմ, եթե փոփոխություններն արտահայտվեն տնտեսության, աշխատանքի մեջ:

Բայց ամեն ինչ պետք է նուրբ արվի, որպեսզի թացը չորի հետ չխառնվի գնա: 

Մեկը ես, եկան, ինձ գործից ազատեցին: Աշխատում էի կրթության ազգային ինստիտուտում, գլխավոր մասնագետ էի: Կրթության ազգային ինստիտուտն ամբողջությամբ փակեցին, լուծարեցին համակարգը, 400 մարդ մնաց առանց աշխատանքի»,-եզրափակում է Դավիթ Գասպարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

website by Sargssyan