Անի Վաթինյան. Մենք խաչ ենք կրում (Շաբաթօրյա ընթերցումներ «Փա... ՄՇԱԿՈՒՅԹ
Սիլվա Հովակիմյան. Թաքնված կապեր (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաս... ՄՇԱԿՈՒՅԹ
Հա­յաս­տա­նում կտե­ղադր­վի Նի­կո­լայ 1-ինի ար­ձա­նը ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը հիմն­ված է իրա­րա­մերժ դիր­քո­րո... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Պետ­դե­պը շնոր­հա­վո­րել է... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 22.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արմեն Աշոտյանը 4 հարց է ուղղել Փաշինյանին Երևանի Մյասնիկյան պողոտայում «ԿամԱԶ»–ը քաղաքացուն վրաերթի է ենթարկել. ահազանգ ԱԻՆ–ում Շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 190 անգամ Ազգային ժողովում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար Երեւանի 17-ամյա բնակչուհին կեղծ ռուսական թղթադրամաներով Կապանում գնումներ է կատարել Անի Վաթինյան. Մենք խաչ ենք կրում (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Ստեփանավանում ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել 3 բան, որ տղամարդը պետք է հաշվի առնի կնոջ հետ սեքսից առաջ Սիլվա Հովակիմյան. Թաքնված կապեր (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Ի՞նչ է տեղի ունեցել Արցախի «էլիտար» զորամասում զինծառայող Վահրամ Ավագյանի զոհվելուց առաջ. մանրամասներ միջադեպերից Հա­յաս­տա­նում կտե­ղադր­վի Նի­կո­լայ 1-ինի ար­ձա­նը Երեւանում վերջին հրաժեշտն են տալիս Երվանդ Մանարյանին (ուղիղ) Բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը հիմն­ված է իրա­րա­մերժ դիր­քո­րո­շում­նե­րի վրա. ռազ­մա­կան լու­ծու­մը իրա­տե­սա­կան չէ Կլոպ. «Աթլետիկոյին» պարտվելուց հետո ոչ մեկին չէր հետաքրքրում, որ մենք լավագույնն ենք Անգլիայում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Պետ­դե­պը շնոր­հա­վո­րել է Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դին «ակ­տիվ և մրցակ­ցա­յին ընտ­րու­թյուն­նե­րի կա­պակ­ցու­թյամբ» Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել «Խորհր­դում պետք է մեծ տեղ ունե­նան ուսա­նող­նե­րը, գոր­ծա­տու­նե­րը և բու­հե­րի աշ­խա­տա­կից­նե­րը»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Մի­կի Մա­ու­սը, «սմայ­լիկ­ներն» ու կա­նանց իրա­վունք­նե­րը

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Ծովահենների միջազգային օր (ոչ պաշտոնական), Սենթ Քիթս և Նևիս՝ Մեծ Բրիտանիայից անկախանալու օր, Սլովակիա՝ Առաջին ազգային խորհրդի հիշատակի օր, Չիլի՝ Ազգային բանակի օր, Ռուսաստան՝ Զինագործի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1666- Ոսկան վարդապետ Երևանցին Ամստերդամում 5000 տպաքանակով հրատարակել է հայերեն առաջին Աստվածաշունչը:

1883 –ծնվել է հանրահայտ կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը:

1886 – ծնվել է բանաստեղծ Ահարոն Տատուրյանը:

1869– ծնվել է արևմտահայ գրող-երգիծաբան Երվանդ Օտյանը:

1920 –ծնվել է հայազգի կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանը:

-պաշտոնապես բացվել է Բյուրականի աստղադիտարանը:

1972 – ծնվել է շախմատի միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը, որը մարզել է Քուվեյթի և Սինգապուրի ազգային հավաքականները, իսկ 2011 թվականից եղել է Լևոն Արոնյանի մարտավկան (նրա անունն է կրում շախմատային սկզբնախաղ Գրյունֆելդի պաշտպանության Նադանյանի տարբերակը):

1974– ծնվել է ռուսահայ սուսերամարտիկ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Կարինա Ազնավուրյանը:

1993 –ծնվել է շախմատիստ Սամվել ՏերՍահակյանը, որը հայկական շախմատի պատմության մեջ ամենակրտսեր տարիքում գրոսմայստեր դարձած շախմատիստն է:

2006- երկարատև ընդմիջումից հետո լույս է տեսել «Հայք» թերթը` 1500 տպաքանակով

2007-ավարտվել է երևանյան մոնոներկայացումների 5-րդ «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային Շեքսպիրյան թատերական փառատոնը:

2010- Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում 95-ամյա դադարից հետո պատարագ է մատուցվել:

2011-Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրվել հանձնաժողովի նորանշանակ անդամ Տիգրան Մուկուչյանը:

ԱՇԽԱՐՀ

21– վախճանվել է Հին Հռոմի մեծագույն բանաստեղծ Վերգիլիոսը:

86 – ծնվել է Հին Հռոմի կայսր Անտոնինոս Պիոսը:

866 –ծնվել է Բյուզանդիայի կայսր Լևոն 6-րդ Իմաստասերը:

1356 –Պուատիեի ճակատամարտում անգլիացիները հաղթել են ֆրանսիացիներին, բազմաթիվ ասպետներ սպանվել են, իսկ Ֆրանսիայի թագավոր Իոհան 2-րդ Բարին գերեվարվել է:

1551-ծնվել է Ֆրանսիայի և Լեհաստանի թագավոր, Լիտվայի մեծ կոմս Հենրիխ 3-րդ Վալուան:

1618– սկսվել է Պլզենի ճակատամարտը, որը Երեսնամյա պատերազմի նշանավոր ճակատամարտերից մեկն է:

1648-ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալը ապացուցել է մթնոլորտային ճնշման գոյությունը:

1710 –վախճանվել է դանիացի աստղագետ Օլե Ռյոմերը:

1730 –ծնվել է ֆրանսիացի քանդակագործ, կլասիցիզմի ներկայացուցիչ Օգյուստեն Պաժուն:

1783 –Լյուդովիկոս 16-րդի ներկայությամբ Վերսալից օդ է բարձրացել «մոնգոլֆերան» (Մոնգոլֆիեի օդապարիկը)՝ իր հետ 8 կիլոմետր հեռավորությամբ տանելով ոչխար, աքաղաղ և բադ

1812 –վախճանվել է միլիարդատեր Ռոտշիլդների դինաստիայի հիմնադիր Մայեր Ամշել Ռոտշիլդը:

1888 – Բելգիայի Սպա քաղաքում անցկացվել է գեղեցկության առաջին մրցույթը, հաղթել և 5000 ֆրանկ պարգևը ստացել է 18 – ամյա գվադելուպցի կրեոլուհի Բերտա Սուկարեն:

1893– Նոր Զելանդիայում առաջին անգամ կանայք ընտրելու իրավունք են ստացել:

1926– Իտալիայի Միլան քաղաքում բացվել է Ջուզեպպե Մեացայի անվան «Սան Սիրո» մարզադաշտը:

1928 –Նյու Յորքում տեղի է ունեցել Միկկի Մաուս մկնիկի մասնակցությամբ մուլտֆիլմի պրեմիերա, մկնիկը այն ժամանակ չի ունեցել ձայն և քիչ է նման եղել ներկայիս իր տեսքին:

1935 –վախճանվել է ռուս գիտնական Կոնստանտին Ցիոլկովսկին։

1939-Կարմիր բանակը մտել է Վիլնյուս:

1969 -կայացել է Ми-24 ուղղաթիռի առաջին թռիչքը:

1982 - Սքոթ Ֆալմանն առաջին անգամ Քարնեգի-Մելոն համալսարանում ցուցադրել է իր հորինած սմայլիկները։

1985– Մեքսիկայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 10 000 և վնասվածքներ ստացել մոտ 30 000 մարդ:

1993– վախճանվել է անգլիացի գրող, գրականության Նոբել յան մրցանակի դափնեկիր Վիլ յամ Գոլդինգը:

2006– Թայլանդում ռազմական հեղաշրջում է իրականացվել

Կամո Խաչիկյան

 

website by Sargssyan